Վոլտեր Թոմաս Մոնինգթոն
Վոլտեր Թոմաս Մոնինգթոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1902[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 7, 1976[2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ և վիզուալ արտիստ |
Պարգևներ | |
Պաշտոն | PRA? |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Ամուսին | Winifred Knights?[3] |
Thomas Monnington Վիքիպահեստում |
Վոլտեր Թոմաս Մոնինգթոն (անգլ.՝ Walter Thomas Monnington, հոկտեմբերի 2, 1902[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 7, 1976[2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարիչ՝ հայտնի մի շարք խոշոր որմնանկարներով և ռազմական նկարչի աշխատանքներով։
Մանկություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնինգթոնը ծնվել է Վեսթմինսթերում՝ Լոնդոնում՝ փաստաբանի ընտանիքում, մեծացել է Սասեքսում, որից հետո ծնողները ուղարկել են նրան Ռոս օն Ուայնում գտնվող ֆերմերական դպրոց[4]։ 1918-1922 թվականներին նա սովորել է Սլեյդի գեղարվեստի դպրոցում, իսկ 1922 թվականին շահել է Հռոմում գտնվող Բրիտանական դպրոցի եռամյա կրթաթոշակ։ 1924 թվականի ապրիլին Մոնինգթոնը ամուսնացել է արվեստի գծով իր գործընկերուհու՝ նկարչուհի Վինիֆրեդ Մարգարետ Նայթի հետ։ Այդ ժամանակ, գտնվելով Իտալիայում, նա թողարկել է իր առաջին մեծ աշխատանքը՝ «Այլաբանություն»-ը, որը ձեռք է բերել Ժամանակակից արվեստի միությունը, և այժմ այն գտնվում է Թեյթի հավաքածուում[5]։
1925-1937 թվականներին Մոնինգթոնը ապրել է Լոնդոնում, որտեղ դասավանդել է Արվեստի թագավորական քոլեջում։ Այդ ընթացքում նա նաև նկարիչների այլ խմբի հետ (այդ թվում՝ Ջորջ Կլաուզենի և Ուիլյամ Ռոտենշտայնի) աշխատել է երկու խոշոր դեկորատիվ նախագծերի վրա․ մեկը Անգլիայի բանկի համար, մյուսը (1925-1927 թվականների ընթացքում)՝ Վեսթմինսթրի պալատում Սուրբ Ստեփանոսի սրահի համար[6]։ 1931 թվականին նա ավարտել է «Ընթիք Էմմաուսում» կտավը Բոլտոնի եկեղեցու համար։ Մոնինգթոնը նաև սկսել է վարձատրվել իր ավելի վաղ արած դիմանկարների համար, այդ թվում՝ Սթենլի Բոլդուինի և Էրլ Ջելիկոյի[4]։ Այնուամենայնիվ Ջելիոնի ավարտված դիմանկարը, որը նկարել էր Մոնինգթոնը, վերադարձվել է նրան, քանի որ կոմսուհի Ջելիկոյին դուր չէր եկել ամուսնու դիմանկարը։
Երկրորդ աշխարհամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ աշխարհամարտից հետո՝ 1939 թվականի մայիսին, Մոնինգթոնը միացել է Ռոյալ Լեմինգտոն Սպա կամուֆլյաժի ղեկավարմանը, որտեղ նա աշխատել է գործարանների և օդանավակայանների կամուֆլյաժային նախագծերի վրա։ Բարնս Ուելսի հետ պատահական հանդիպումից հետո իր ներդրումն է ունեցել ինքնաթիռ-ռմբարկուի, որը հետագայոմ հայտնի է դարձել որպես Avro Lancaster, դիզայնի կատարելագործման մեջ[7]։ Այժմ այդ դիզայնը պահպանվում է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում։ 1943 թվականին Մոնինգթոնը, որը ինքնաթիռով թռչելու դասեր էր վերցնում մինչ պատերազմը, Ռազմական նկարիչների խորհրդատվական կոմիտետին (WAAC) բողոք է գրել WAAC-ի մինչ այդ ներկայացված աշխատանքների շարքում օդային հեռանկարների բացակայության մասին[7][8]։ 1943 թվականի նոյեմբերին WAAC-ը Մոնինգթոնին ռազմական նկարիչների առաջին խմբի հետ ուղարկել է Գերմանիա, այն բանից հետո, երբ նրանք համոզվել են, որ նա Յորքշիրի մարզական հրաձգարանում թռել է Միտչելի ռմբարկուներով։ 1944-1945 թվականների ձմեռը Մոնինգթոնը անցկացրել է Նիդերլանդներում՝ ՀՕՕ-ի Երկրորդ տակտիկական խմբավորման կազմում, որը սպասարկում էր շարժական ռադարները և ռադիոսարքավորումները[4]։ Մոնինգթոնի՝ «օդային պատերազմի» ժամանակ նկարած նկարները[9], հատկապես «Հալիֆաքս և Հարիքեյն կործանիչները համագործակցում են մարտական գործողություններում»[10]՝ արված ինքնաթիռում նստած նկարչի տեսանկյունից, դարձել են WAAC-ի ռազմական հավաքածուի կարևորագույն պատկերները[8][11]։
Հետպատերազմական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմի ավարտից հետո Մոնինգթոնը 4 տարի դասավանդել է Քեմբերվելի գեղարվեստի ակադեմիայում, ապա՝ մինչև 1967 թվականը, Սլեյդի գեղարվեստի ակադեմիայում։ Նրա կինը՝ Վինֆրեդը մահացել է 1947 թվականին, նույն թվականին էլ նա ամուսնացել է Էվելին Ժանետի հետ։
1960-ական թվականների ընթացքում Մոնինգթոնի աշխատանքները դարձել են ավելի աբստրակտ և հաճախ հիմնված էին երկրաչափական պատկերների վրա։ 1966 թվականին նա նշանակվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի նախագահի պաշտոնում և ղեկավարել է այն 10 տարի։ Մոնինգթոնը 1967 թվականին կարգվել է ասպետ[12]։ Նա դարձել է Ակադեմիայի առաջին նախագահը՝ դուրս եկած աբստրակտ արվեսի ներկայացուցիչներից, և նրա աշխատանքը Ակադեմիայում եղել է չափազանց արդյունավետ, որի շրջանակներում նա շատ բան է արել Գեղարվեստի թագավորական ակադեմիայի խարխլված դիրքերը վերականգնելու համար։ Մոնինգթոնը Ակադեմիայի նախագահ է եղել մինչև իր մահը՝ 1976 թվականի հունվարի 7-ը[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 4,0 4,1 4,2 Judy Egerton (1986). «SIR (Walter) Thomas Monnington». Oxford Dictionary of National Biography. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.(անգլ.)
- ↑ Tate. «Display caption Allegory c.1924». Tate. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.(անգլ.)
- ↑ Art in Parliament. «The Parliamentary Union of England and Scotland 1707». www.parliament.uk. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.(անգլ.)
- ↑ 7,0 7,1 Sacha Llewellyn & Paul Liss WWII War Pictures by British Artists. — Liss Llewellyn Fine Art, 2016. — ISBN 978-0-9930884-2-1(անգլ.)
- ↑ 8,0 8,1 Brain Foss War paint: Art, War, State and Identity in Britain, 1939-1945. — Yale University Press, 2007. — ISBN 978-0-300-10890-3
- ↑ Imperial War Museum. «Southern England,1944.Spitfires Attacking Flying Bombs». Imperial War Museum. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.(անգլ.)
- ↑ Imperial War Museum. «Fighter Affiliation:Halifax and Hurricane aircraft co-operating in action». Imperial War Museum. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.(անգլ.)
- ↑ Imperial War Museum. «War artists archive Thomas Monnington». Imperial War Museum. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.(անգլ.)
- ↑ Կաղապար:London Gazette
- ↑ Liss Fine Art. «Sir Thomas Monnington, 1902-1976». Liss Fine Art. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլտեր Թոմաս Մոնինգթոն» հոդվածին։ |
|