Վյաչեսլավ Կարպինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարպինսկի (այլ կիրառումներ)
Վյաչեսլավ Կարպինսկի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 16, 1880(1880-01-16)[1]
ԾննդավայրՊենզա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմարտի 20, 1965(1965-03-20)[2][1] (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունհեղափոխական, տնտեսագետ, հրապարակախոս և խմբագիր
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան[2] Լենինի շքանշան[2] և Լենինի շքանշան[2]
ԵրեխաներLen Karpinskiĭ?

Վյաչեսլավ Ալեքսեևիչ Կարպինսկի (ռուս.՝ Вячеслав Алексеевич Карпинский, հունվարի 16, 1880(1880-01-16)[1], Պենզա, Ռուսական կայսրություն[2] - մարտի 20, 1965(1965-03-20)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), Ռուսաստանում հեղափոխական շարժման գործիչ, հրապարակախոս, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, սոցիալիստական աշխատանքի հերոս (1962), ԽՄԿԿ անդամ (1898Խարկովում «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» (1902 թվականի վերջին) հիմնադիրներից։

1904 թվականին տարագրվել է։ Ժնևում, Վլադիմիր Լենինի ղեկավարությամբ, աշխատել է «Վպերյոդ» («Вперёд») և «Պրոլետարի» («Пролетарий») թերթերում, աշխատակցել «Պրավդա»-ին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է համառուսաստանյան ԿԳԿ ագիտհրահանգչական բաժնի վարիչ, 1918-1927 թվականներին՝ «Պրավդա» թերթի, այլ թերթերի և ամսագրերի խմբագրական կոլեկտիվների անդամ, «Բեդնոտա» («Беднота») թերթի խմբագիր։ 1937 թվականից անցել է գիտական և պրոպագանդիստական աշխատանքի։ Վլադիմիր Լենինի, ԽՄԿԿ պատմության և Խորհրդային Միության մասին գրքերի հեղինակ է, պարգևատրվել է Լենինի երեք շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 342