Վյաչեսլավ Զագոնեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյաչեսլավ Զագոնեկ
ռուս.՝ Вячеслав Загонек
Ծնվել էդեկտեմբերի 19, 1919(1919-12-19)[1]
ԾննդավայրԻրկուտսկ, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էհունիսի 24, 1994(1994-06-24)[1] (74 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոց
Մասնագիտություննկարիչ և բնանկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ և ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Վյաչեսլավ Ֆրանցևիչ Զագոնեկ (ռուս.՝ Вячеслав Францевич Загоне́к, 19 դեկտեմբերի, 1919, Իրկուտսկ24 հունիսի, 1994, Սանկտ Պետերբուրգ), ռուս խորհրդային գեղանկարիչ, բնանկարչության վարպետ, մանկավարժ։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1988), թղթակից անդամ (1976)։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1985)։ ՌՍՖՍՀ Ի. Ռեպինի անվան պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ 1950 թվականից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Զագոնեկը ծնվել է 1919 թվականի դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում։ 1920 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Չեխոսլովակիա։ 1927 թվականին Վյաչեսլավ Զագոնեկի ծնողներն ընդունել են ԽՍՀՄ քաղաքացիություն ու մշտական բնակություն հաստատել Լենինգրադում։ 1932-1936 թվականներին Վյաչեսլավ Զագոնեկը սովորել է մասնավոր ստուդիայում Ալֆրեդ Էբերլինգի ու Ի. Միխայլովի մոտ, իսկ 1936-1939 թվականներին՝ Լենինգրադի Գեղարվեստի միջնակարգ դպրոցում՝ Սեմյոն Աբուգովի, Վլադիսլավ Անիսովիչի մոտ։

1939 թվականին Վյաչեսլավ Զագոնեկը զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ, մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին, ապա Հայրենական մեծ պատերազմին։ Եղել է զենիթային մարտկոցի գործիքային անձնակազմի հրամանատար։ 1942 թվականին զորացրվել է բանակից և ուղարկվել «Мурманскрыбстрой» տրեստ, որտեղ մինչև 1945 թվականի սկիզբն աշխատել է որպես տեխնիկ-շինարար[3]։ 1945 թվականին Վյաչեսլավ Զագոնեկն ընդունվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Միխայիլ Բեռնշտեյնի, Ալեքսանդր Զայցևի, Հենրիխ Պավլովսկու, Սեմյոն Աբուգովի, Գլեբ Սավինովի մոտ։ 1950 թվականին Վյաչեսլավ Զագոնեկն ավարտել է ինստիտուտը (Բորիս Իոգանսոնի արվեստանոց) և ստացել գեղանկարչի կոչում։ Նրա դիպլոմային աշխատանքն է եղել «Գարունը կոլտնտեսությունում» նկարը[4] (պահվում է Գեղարվեստի ակադեմիայի թանգարանում, Սանկտ Պետերբուրգ)։ Նույն թվականին նա դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Ցուցահանդեսների մասնակցել է 1939 թվականից։ 1950 թվականից եղել է Լենինգրադի նկարիչների ցուցահանդեսների մշտական մասնակից՝ իր աշխատանքները ներկայացնելով Լենինգրադի առաջատար նկարիների ստեղծագործությունների շարքում։ Ստեղծել է բնանկարներ, ժանրային ու պատմական կոմպոզիցիաներ, դիմանկարներ։ Ճանաչման է արժանացել որպես լիրիկական բնանկարի ու ժամանակակից գյուղի կյանքը պատկերող ժանրային նկարների վարպետ։ 1950-1970-ական թվականներին ստեղծագործական ուղևորություններով եղել է Կարելիայում, Իսիկ Կուլում, Ղրիմում, Ենիսեյի ափին, այցելել Հունգարիա, Ռումինիա, Լեհաստան, Իտալիա, Բուլղարիա։

Վյաչեսլավ Զագոնեկը եղել է 20-րդ դարի կեսերի ու երկրորդ կեսի Լենինգրադի բնանկարային գեղանկարչության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Երկար ժամանակ ապրել ու աշխատել է Ակադեմիական ամառանոցում ու նրա արվարձաններում։ Նրա անհատական ցուցահանդեսները տեղի են ունեցել 1966 (Լենինգրադ, Մոսկվա), 1970 (Սարատով, Իժևսկ, Կազան) և 1990 (Գեղարվեստի ակադեմիա, Լենինգրադ) թվականներին։

1976 թվականին Վյաչեսլավ Զագոնեկն ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ, իսկ 1988 թվականին՝ իսկական անդամ[5]։

Հայտնի նկարներ

  • «Ճանապարհ»[6] (1950)
  • «Ակադեմիական ամառանոց»[7] (1951)
  • «Գարնանային օր»[8] (1952)
  • «Առաջին ձյունը»[9] (1953)
  • «Թռչում են»[10] (1954)
  • «Նատյուրմորտ»[11] (1954)
  • «Իսիկ Կուլի ձկնորսները»[12] (1954)
  • «Հոկտեմբեր»[13] (1955)
  • «Ալա Տոո»[14] (1955)
  • «Օնեգայի ափին[8] (1956)
  • «Գարունը եկել է»[11] (1956)
  • «Рябинушка»[15] (1957)
  • «Կաթիլ»[16] (1958)
  • «Ձնծաղիկներ։ Նատյուրմորտ»[16] (1958)
  • «Պսկովյան մոտիվ»[17] (1958)
  • «Անգարայի ափը»[18] (1959)
  • «Утро» (1960)
  • «Անգարայի ափին»[19] (1960)
  • «Բայկալյան մոտիվ»[20] (1960)
  • «Ձմեռային օր»[21] (1961)
  • «Ամպրոպն անցավ»[22][23] (1961, ГРМ)
  • «Վոլխով» (1962)
  • «Մայիսի սկիզբ»[8] (1962)
  • «Մթնշաղ»[24] (1962)
  • «Մարտ։ Առօրյա»[25] (1964)
  • «Ծաղկում է թխենին»[26] (1964)
  • «Գարուն» (1965)
  • «Ձնհալք»[27] (1965)
  • «Мы наш, мы новый мир построим»[28] (1967)
  • «Ամառային գիշեր» (1967)
  • «Բալթիկա»[29] (1967)
  • «Քամիներ գարնանային» (1968)
  • «Սառչում է։ Հոկտեմբեր»[30] (1968)
  • «Մայիս» (1969)
  • «Ծաղկել է թխենին»[31] (1969)
  • «Նատյուրմորտ սերմնագռավներով»[32] (1971)
  • «Ենիսեյ»[33] (1971)
  • «Ձիերի վրա»[34] (1971)
  • «Угольная гавань. Дудинка» (1971)
  • «Ենիսեյի վրա անձրև է տեղում»[35] (1971)
  • «Պատանեկություն» (1972)
  • «Ենիսեյ։ Փոթորկից առաջ»[36] (1972)
  • «Ռուսական մոտիվ» (1973)
  • «Առվակ» (1973)
  • «Առաջին ծաղիկներ»[37] (1973)
  • «Սառնամանիք առավոտ»[38] (1975)
  • «На полях приладожья»[39][40] (1975)
  • «Թոռներ» (1977)
  • «Մանկություն»[41] (1979)
  • «Տերևաթափ» (1980)
  • «Робкая весна»[42] (1981)
  • «Զարթոնք» (1986)

Վյաչեսլավ Զագոնեկը մահացել է 1994 թվականի հունիսի 24-ին Սանկտ Պետերբուրգում։ Թաղված է Վոլկովո գերեզմանատանը։

Նկարչի աշխատանքները պահվում են Ռուսական պետական թանգարանի[43], Տրետյակովյան պետական պատկերասրահի[44] հավաքածուներում, տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում[45], Չինաստանում, Ճապոնիայու, Գերմանիայում, Իտալիայում ու այլ երկրներում։ Հայտնի են Վյաչեսլավ Զագոնեկի մի շարք դիմանկարներ՝ արված Լենինգրադի տարբեր նկարիչների, այդ թվում նաև Ն. Բաբասյուկի կողմից (1973)[46]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ (1963)
  • ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1968)
  • ՌՍՖՍՀ ժողովրդական նկարիչ (1979)
  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1985)
  • ՌՍՖՍՀ Իլյա Ռեպինի անվան պետական մրցանակ (1977) – «Սառնամանիք առավոտ» (ռուս.՝ «Морозное утро»), «Մայիս», «Առավոտ» նկարների համար
  • ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ (1965)

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — С. 387.
  3. Григорьева Т. Вячеслав Францевич Загонек. Страницы творчества.//Петербургские искусствоведческие тетради. Вып. 3. СПб, 2001. С. 60.
  4. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.62.
  5. Вячеслав Францевич Загонек. Каталог. — Л: Музей Академии художеств СССР, 1990. — с.7-8.
  6. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л-М: Искусство, 1951. — с.16.
  7. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.11.
  8. 8,0 8,1 8,2 Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.4. Кн.1. М: Искусство, 1983. С. 177.
  9. Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.10.
  10. Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.10.
  11. 11,0 11,1 Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.11.
  12. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.190.
  13. Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л: ЛССХ, 1956. — с.10.
  14. Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л: ЛССХ, 1956. — с.10.
  15. 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.14.
  16. 16,0 16,1 Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.12.
  17. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.12.
  18. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — с.10.
  19. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.18.
  20. Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Советский художник, 1960. — с.32.
  21. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.18.
  22. Сопоцинский О. Вячеслав Загонек. «Гроза прошла» // Художник. 1962, № 9. С.13-14.
  23. Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.288.
  24. Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.12.
  25. Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.21.
  26. Вторая республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Советский художник, 1965. — с.17.
  27. Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.14.
  28. Третья республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Министерство культуры РСФСР, 1967. — с.26.
  29. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.19.
  30. Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — с.8.
  31. Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1970. — с.10.
  32. Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1972. — с.9.
  33. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.205.
  34. Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.11.
  35. Наш современник. Вторая выставка произведений ленинградских художников 1972 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1973. — с.6.
  36. По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящвется. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.13.
  37. Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.7.
  38. [[Наш современник. Зональная выставка ленинградских художников 1975 года|Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.15.
  39. Художник. 1976, № 2. С.8.
  40. Пятая республиканская выставка «Советская Россия». — М: Советский художник, 1975. — с.16.
  41. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.13.
  42. Вячеслав Францевич Загонек. Каталог. — Л: Музей Академии художеств СССР, 1990. — с.19.
  43. Время перемен. Искусство 1960—1985 в Советском Союзе. — Санкт-Петербург: Государственный Русский музей, 2006. — С.130,164.
  44. Вячеслав Францевич Загонек. Каталог. — Л: Музей Академии художеств СССР, 1990. — С.14—20.
  45. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.6—7.
  46. Наш современник. Третья выставка произведений ленинградских художников 1973 года. Каталог — Л: Художник РСФСР, 1974. — С.7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]