Վլոցլավեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վլոցլավեկ
լեհ.՝ Włocławek
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է10-րդ դար թ.
Առաջին հիշատակում1148
Մակերես84,32 կմ²
Պաշտոնական լեզուլեհերեն
Բնակչություն104 705 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ87-800 — 87-822
Պաշտոնական կայքwloclawek.pl
Վլոցլավեկ (Լեհաստան)##
Վլոցլավեկ (Լեհաստան)

Վլոցլավեկ (լեհերեն՝ Włocławek, գերմ.՝ Leslau, ֆրանսերեն պատմական անվանումը՝ Vladislavie[2] ·[3] ·[4], քաղաք Լեհաստանի կենտրոնական մասում՝ Կույավիա-Պոմերանյան վոևոդությունում, Վիստուլա գետի ափին, Գոստինին-Վլոցլավեկ ազգային պարկի հարևանությամբ։ Նույնանուն շրջանի (գավառի, պովիատի) վարչական կենտրոնն է։ Նախքան 1999 թվականին տեղի ուեցած վարչատարածքային բարեփոխումները եղել է Վլոցլավեկի վոևոդության վարչական կենտրոնը։ Տարածաշրջանի երկրորդ խոշոր բնակավայրն է Բիդգոշչից հետո.2008 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 118 432[5]; Հետագա տարիներին այդ ցուցանիշը նվազելու միտում է դրսևորել և 2012 թվականին կազմել է 115 546[6], 2019-ին՝ 110 287[7][8]: Զբաղեցնում է 84,32 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության խտությունը՝ 1307 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլոցլավեկը գտնվում է Կույավիա պատմական մարզում։ Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ մարդիկ այստեղ բնակություն են հաստատել դեռևս ուշ բրոնզի դարի-վաղ երկաթի դարի ժամանակներում (մեր թվականությունից առաջ 1300 – 500 թվականներին)։ Հայտնաբերվել են նաև Լաուզիցյան և վաղ պոմերանյան մշակույթներին վերագրվող բնակավայրերի, ինչպես նաև հինհռոմեական և վաղ միջնադարյան բնակավայրերի մնացորդներ[9]։

Ներկայիս քաղաքը հիմնադրվել է X դարի վերջերին։ Նշանավոր աստղագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը (1473–1543) 1489 և 1491 թվականներին սովորել է Վլոցլավեկի տաճարին կից գործող դպրոցում և այդ ընթացքում կառուցել է հավանաբար առաջին արևային աշտարակը, որն այսօր էլ կարելի է տեսնել[10][11]։

XIX դարի սկզբներին քաղաքում եղել է 188 տուն՝ մեծ մասը փայտաշեն։ XIX դարի վերջերին Վլոցլավեկում գործել են հախճապակու երկու, գյուղատնտեսական սարքավորումների երեք ֆաբրիկա, շաքարի արտադրության երկու խոշոր ձեռնարկություն, աղյուսի, ձեթի, օղու, գարեջրի արտադրության գործարաններ, ալրաղացներ և այլ ձեռնարկություններ։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/040410864011-0984752?var-id=1639616&format=jsonapi
  2. |langue=|auteur1=Կաղապար:Lien|titre=Harangue publique de bienvenue au roi Henri de Valois, roi élu des Polonais, prononcée par Stanislaus Carncovien, évêque de Vladislavie|passage=|lieu=Paris|éditeur=M. de Vascosan|date=1573|pages totales=|isbn=|lire en ligne=https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k794329%7Cconsulté le=2020-01-13}}
  3. |langue=fr|auteur1=|titre=Mémoires de la Congrégation de la Mission|passage=82 et 205-206|lieu=|éditeur=|date=1863|pages totales=|isbn=|lire en ligne=https://books.google.fr/books?id=0WwIOWFIf9EC&pg=PA205&dq=vladislavie&hl=fr&sa=X&ved=0ahUKEwi-9aW-oYDnAhUJ6OAKHZBmCpwQ6AEILTAA#v=onepage&q=vladislavie&f=false%7Cconsulté le=2020-01-13}}
  4. |langue=fr|auteur1=|titre=Notices sur les prêtres, clercs et frères défunts de la congrégation de la Mission|volume=4|passage=188-189|lieu=Paris|éditeur=|date=1903|pages totales=|isbn=|lire en ligne=https://books.google.fr/books?id=phjk3pd_o8sC&q=vladislavie&dq=vladislavie&hl=fr&sa=X&ved=0ahUKEwi-9aW-oYDnAhUJ6OAKHZBmCpwQ6AEIZzAI%7Cconsulté le=2020-01-13}}
  5. Główny Urząd Statystyczny: Powierzchnia i ludność w przekroju terytorialnym w 2008 r., s. 167. [1]
  6. Population au 31, d'après l'Office central des statistiques, Powierzchnia i ludność w przekroju terytorialnym w 2013 r, P...
  7. https://www.polskawliczbach.pl/Wloclawek |titulo=Włocławek (Cujávia-Pomerânia) mapas, imobiliário, GUS, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância |acessodata=2020-03-01 |obra=Polska w liczbach |lingua=polonês}}
  8. https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-03-01 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en}}
  9. «About Włocławek» (PDF). Lo2.wloclawek.q4.pl. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  10. http://glos.umk.pl/2010/04/kopernik/ Արխիվացված 2013-03-28 Wayback Machine |wayback=20130328163127 |text=Słoneczne misterium (III) Gdzie Kopernik chodził do "szkoły średniej"? |archiv-bot=2019-05-24 14:49:42 InternetArchiveBot }}
  11. «Historia Włocławka». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Urząd Miasta Włocławek. «Արխիվացված պատճենը» (լեհերեն). Biuletyn Informacji Publicznej Urzędu Miasta Włocławek. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլոցլավեկ» հոդվածին։