Վլադիմիր Պետրովսկի
Արտաքին տեսք
Վլադիմիր Պետրովսկի | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, պատմաբան և իրավաբան |
Ծննդյան օր | ապրիլի 29, 1933 |
Ծննդավայր | Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | փետրվարի 21, 2014 (80 տարեկան) |
Թաղված | Վագանկովյան գերեզմանատուն |
Հայր | Fyodor Petrovsky? |
Պարգևներ | |
Վլադիմիր Պետրովսկի (ռուս.՝ Влади́мир Фёдорович Петро́вский, ապրիլի 29, 1933, Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 21, 2014), խորհրդային և ռուսական դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1957)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1957 թվականից։ Պատմական գիտությունների դոկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու։
- 1957-1961 թվականներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ին առընթեր ԽՍՀՄ մշտական ներկայացուցչության հերթապահ ռեֆերենտ։
- 1964-1971 թվականներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի քարտուղարության աշխատակից
- 1971-1978 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ արտաքին քաղաքականության միջոցառումների պլանավորման բաժնի աշխատակից։
- 1978-1979 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ արտաքին քաղաքական միջոցառումների պլանավորման բաժնի վարիչ։
- 1979-1986 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչ։
- 1986-1991 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
- 1991 թվականի սեպտեմբերից-մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ[1]։
- 1992 թվականին՝ ՆԱՏՕ-ի համագործակցության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչը։
- 1992-1993 թվականներին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի քարտուղարության քաղաքական դեպարտամենտի պետ։
- 1993-2002 թվականներին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնևում ՄԱԿ-ի եվրոպական բաժանմունքի գլխավոր տնօրեն։
2003 թվականից անցել է թոշակի։ ՌԳԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող։
Թաղված է Մոսկվայում Վագանկովի գերեզմանատանը[2]։
Պարգևներ և պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային Կարմիր Դրոշի կարգ
- Պատվո շքանշան
- Մեդալ «Ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի»։
- Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող (2008 թվականի հուլիսի 3)՝ Գիտական գործունեության մեջ ունեցած վաստակի և երկարամյա դիվանագիտական ծառայության համար[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «УКАЗ Президента СССР от 21_09_1991 N УП-2602». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Могила В. Ф. Петровского
- ↑ Указ Президента Российской Федерации от 03.07.2008 № 1038 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2014-03-06 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Պետրովսկի» հոդվածին։ |
Կատեգորիաներ:
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Ապրիլի 29 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Վոլգոգրադ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 2014 մահեր
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Ռուս դիվանագետներ
- Խորհրդային պատմաբաններ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Իրավաբանական գիտությունների թեկնածուներ