Վլադիմիր Յակովլև (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Յակովլև (այլ կիրառումներ)
Վլադիմիր Յակովլև
Ծնվել էմարտի 15, 1934(1934-03-15)[1]
ԾննդավայրԲալախնա, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 10, 1998(1998-10-10) (64 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԽովանսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտություննկարիչ

Վլադիմիր Յակովլև (ռուս.՝ Владимир Игоревич Яковлев, մարտի 15, 1934(1934-03-15)[1], Բալախնա, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 10, 1998(1998-10-10), Մոսկվա, Ռուսաստան), ռուս նկարիչ, այլընտրանքային արվեստի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1934 թվականի մարտի 15-ին, Բալախնա քաղաքում (Նիժնի Նովգորոդի մարզ)։ Իգոր և Վերոնիկա Յակովլևների որդին է։ Բնանկարիչ, ռուսական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի` Միխայիլ Յակովլևի թոռն է (1880-1941)։ Քույրը Օլգա Յակովլևան է, զարմուհին` Եկատերինա Պոլուբոյարինովան։ Այն բանից հետո, երբ ընտանիքը 1944 թվականին տեղափոխվել է Մոսկվա, աշխատել է «Արվեստ» հրատարակչությունում, այցելել է Վասիլի Սիտնիկովի արվեստանոցը։ 1950-ական թվականներին նա որպես ռետուշոր է աշխատել «Արվեստ» հրատարակչությունում և սովորել է նկարիչ Վասիլի Սիտնիկովի արվետսանոցում։ 1945 թվականից ի վեր պարբերաբար բուժում է ստացել հոգեբուժարաններում և եղել է հսկողության տակ։ Կյանքի վերջին երեսուն տարիների ընթացքում գրեթե կույր է եղել։

Մոսկվայում նա ծանոթացել է նկարիչ Միխայիլ Գրոբմանի (որն իր օրագրերում գրառումներ է թողել նրա մասին), Անատոլի Զվերևի, բանաստեղծ Գենադի Այգիի (Յակովլևը նկարներ է նկարել նրա բանաստեղծությունների համար, 1966 թվականին ստեղծում է բանաստեղծի դիմանկարը), կոմպոզիտոր և կլավեսինահար Անդրեյ Վոլկոնսկու (նրա բնակարանում 1959 թվականին անցկացվել է Յակովլևի ստեղծագործությունների ցուցահանդեսը) հետ, հանդիպել է ավանգարդի չեխ տեսաբան Ինդրժիխ Հալուպեցկու հետ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին կազմակերպվել է Յակովլևի առաջին պաշտոնական ցուցահանդեսը ԽՍՀՄ-ում` մեկօրյա ցուցահանդես Էդուարդ Շտայնբերգի հետ, Ֆ. Դոստոևսկու թանգարանում։ Արտերկրում նկարչի աշխատանքները ներկայացվել են «Ռուսական ավանգարդը այսօրվա Մոսկվայում» ցուցահանդեսի ժամանակ, Քյոլնի Գմուրժինսկի պատկերասրահում (1970 թվական)։

Յակովլևը նկարել է հիմնականում գուաշով` թղթի կամ տախտակի վրա, նախընտրելով զուսպ, սառը տոներ։ Անցել է անառարկա գեղանկարչության ժամանակաշրջանը (քնարական աբստրակցիոնիզմ` Ջեքսոն Պոլլոքի ոճով), վերապրել է Պիկասոյի ազդեցությունը։ Նկարչի հասուն գործերն ստեղծվել են «նոր գծապատկերի» հունով, ավանգարդ շարժում, որը աբստրակտից վերադարձել է դեպի նոր դրամատիզմով ընկալվող առարկան։ Նրա դիմանկարները, նատյուրմորտները, ինչպես նաև` հայտնի «ծաղիկները» տպավորվում են գեղանկարչության տարածքում միայնակ գոյության խորությամբ, թաքնված դիմադրության էներգիայով։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Յակովլևի գործերը պահվում են ռուսական և արտասահմանյան բազմաթիվ թանգարաններում, Ռուսաստանում և արտերկրում գտնվող մասնավոր հավաքածուներում։ 1990-1991 թվականներին նկարչի աշխատանքները ցուցադրվել են «Այլ արվեստ։ Մոսկվա, 1956-1976» ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Տրետյակովյան պատկերասրահի և Ռուսական պետական թանգարանի կողմից։

1995 թվականին նրա անհատական ցուցահանդեսը անցկացվել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում։

Հավաքածուներ, որտեղ պահվում են աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսի կատալոգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vladimir Jakovlev. Jindrich Chalupecky. tekster af Gennadij Aigi. Borgen 1976. ISBN 874184066-6
  • Владимир Игоревич Яковлев. Живопись, графика. М.: ГТГ, 1995
  • Eimermacher K. Vladimir Jakovlev: Gemälde Aquarelle, Zeichnungen. Bietigheim-Bissingen: Bayer, 1995
  • Геннадий Айги—Владимир Яковлев: дружба, творчество, сотворчество. М.: Виртуальная галерея, 2004.
  • Владимир Яковлев. К 70-летию со дня рождения. Произведения Владимира Яковлева в собраниях московских коллекционеров. Каталог выставки. М.: Виртуальная галерея, 2004.
  • Шедевры Владимира Яковлева. Работы разных лет из частных собраний. М.: Галерея «Кино», 2005.
  • Владимир Яковлев. К 70-летию со дня рождения. Произведения Владимира Яковлева в собраниях московских коллекционеров. Каталог выставки. М.: Виртуальная галерея, 2004.
  • «И хочется остаться на этом светлом...». К 80-летию художника Владимира Яковлева. Каталог выставки в Государственном литературном музее 17 марта - 10 апреля 2014 / Составители С.А. Александров, Н.К. Реброва и А.А. Смык. — Москва: Виртуальная галерея, 2014. — 116 с. — 1000 экз. — ISBN 978-5-98181-094-7.

Գրականություն նկարիչի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пятницкая Л. Луч света из Мертвого дома. М.: Студия «Крук-Престиж», 2002 (включает архивные фотографии)
  • Алейников Вл. Вспоминая Владимира Яковлева…// Русское искусство, 2004, № 1
  • Аймермахер К. От единства к многообразию. Разыскания в области «другого» искусства 1950—1980-х годов. М.: РГГУ, 2004, с. 309—368
  • Кантор-Казовская Л. Владимир Яковлев: портрет художника в юности. Опыт исторического анализа// Зеркало, 2005, № 25 (На сайте Журнального зала)
  • Другое искусство. Москва 1956—1988. М.: ГАЛАРТ — Государственный Центр современного искусства, 2005 (по указателю)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. «Яковлев Владимир Игоревич (1934, Балахна — 1998, Москва)». Государственная Третьяковская галерея. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]