Վլադիմիր Հակոբյան (շախմատիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Հակոբյան
Պետություն(ներ)Հայաստան Հայաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (4.06.2021[1])
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 7, 1971(1971-12-07) (52 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿոչումԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ, միջազգային վարպետ, գրոսմայստեր[2] և ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ
Առավելագույն վարկանիշ2713 (հուլիս, 2006)
Ներկայիս վարկանիշ2586
ՖԻԴԵ համար13300032
365chessVladimir_Akopian
Chesstempo համար3857
ICCF համար3857
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1992[3], Շախմատային օլիմպիադա 1994[3], Շախմատային օլիմպիադա 1996[3], Շախմատային օլիմպիադա 1998[3], Շախմատային օլիմպիադա 2002[3], Շախմատային օլիմպիադա 2004[3], Շախմատային օլիմպիադա 2006[3], Շախմատային օլիմպիադա 2008[3], Շախմատային օլիմպիադա 2010[3], Շախմատային օլիմպիադա 2012[3] և Շախմատային օլիմպիադա 2014[3]
Պարգևներ և մրցանակներՄովսես Խորենացու մեդալ (2006)
 Vladimir Akopian Վիքիպահեստում

Վլադիմիր Էդուարդի Հակոբյան (դեկտեմբերի 7, 1971(1971-12-07), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ամերիկայի Միացյալ Նահանգները 2021 թվականից ներկայացնող[1] հայ շախմատիստ։ Միջազգային գրոսմայստեր (1991)։ 2011 թվականի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող և Համաշխարհային Շախմատային Օլիմպիադաների եռակի հաղթող(2006, 2008 և 2012 թթ.) Հայաստանի թիմի կազմում։ ՖԻԴԵ աշխարհի առաջնության ֆինալիստ նոկաուտ համակարգով (1999 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ. Հակոբյանը (ձախից երրորդը) իր թիմակից ընկերների հետ 2008–օլիմպիադայում Հայաստանի նամականիշի վրա։ 2009 թվական

Ծնվել է Բաքվում (ադրբեջանական ՍՀՄ, ՍՍՀՄ) 1971 թվականի դեկտեմբերի 7–ին։

Հինգ տարեկանում Վոլոդյային շախմատ խաղալ սովորեցրեց հայրը՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս։ Երբ լրացավ տղայի 8 տարին, նա Լիտվայում հաղթեց իր առաջին առաջնությունը, տանելով բոլոր հերթախաղերում։

Հակոբյանը շատ զուգահեռներ ունի Կասպարովի հետ։ Ապրել է Բաքվում, սիրել է հանգստանալ Զագուլբայում և ֆուտբոլ խաղալ, անցել է շախմատային համալսարաններ Բոտվիննիկ – Կասպարովի դպրոցում[4]։

14 տարեկանում Արգենտինայում հաղթեց կադետների աշխարհի առաջնությունում (մինչև 16 տարեկան երիտասարդների)[5], և իր ուսուցիչներն այսպես էին արտահայտվում Հակոբյանի հնարավորությունների մասին․

Գ․Կասպարով։ «Նա պետք է մտնի աշխարհի լավագույն շախմատիստների դյուժին»։
Մ․Բոտվեննիկ։ «Հակոբյանը կարող է ձեռք բերել բարձրագույն գիտելիքներ, բայց այն դեպքում, եթե կաշխատի ինչպես Կասպարովը»։

Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1992 թ.)։ Աշխարհի՝ մինչև 16 (1986 թ., Արգենտինա), 18 (1989 թ., Պուերտո Ռիկո) և 20 (1991 թ., Ռումինիա) տարեկանների չեմպիոն։ Համամիութենական 5 մրցաշարերի՝ Կեդայնյայ (Լիտվա, 1981 թ.), Բելցի (Մոլդովա, 1982 թ.), Տալլին (1982 թ.), Բաքու (1984 թ.), Սոչի (1986 թ.), միջազգային 3 մրցաշարերի՝ Նիշ (Հարավսլավիա, 1990 թ.), Բուենոս Այրես (1991 թ.), Նիկշիչ (Հարավսլավիա, 1991 թ.) հաղթող։ 1992 թ.-ին համաշխարհային օլիմպիադայում, Հայաստանի հավաքականի կազմում, դարձել է 3-րդ մրցանակակիր, 1995 թ.-ին՝ «Երևան» ակումբի կազմում շախմատի ակումբային թիմերի Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր, 1999 թ.-ին՝ աշխարհի շախմատի առաջնության երկրորդ մրցանակակիր։ 1992, 2002 և 2004 թվականների աշխարհի թիմային առաջնությունների եռակի, 1997, 2001 և 2005 թթ. Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր։

2021 թվականի հունիսից ներկայացնում է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան[1]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[6][7]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1988 2460 2455 2460 2455
1989 2520 2525 2525 2520
1990 2550 2535 2550 2535
1991 2555 2590 2590 2555
1992 2605 2600 2605 2600
1993 2615 2600 2615 2600
1994 2605 2630 2630 2605
1995 2655 2625 2655 2625
1996 2620 2630 2630 2620
1997 2660 2660 2660 2660
1998 2660 2655 2660 2655
1999 2640 2646 2646 2640
2000 2660 2660 2671 2671 2660
2001 2656 2654 2660 2660 2660 2654
2002 2680 2678 2689 2689 2689 2678
2003 2703 2703 2703 2684 2703 2684
2004 2693 2689 2692 2692 2693 2689
2005 2693 2703 2705 2707 2707 2693
2006 2704 2706 2713 2713 2713 2704
2007 2700 2703 2708 2713 2713 2700
2008 2700 2673 2673 2679 2700 2673
2009 2700 2696 2712 2698 2700 2712 2696
2010 2678 2688 2694 2691 2691 2675 2694 2675
2011 2675 2675 2670 2667 2681 2681 2681 2667
2012 2685 2684 2697 2688 2687 2687 2703 2703 2704 2704 2684
2013 2704 2704 2704 2704 2705 2691 2691 2691 2691 2684 2681 2684 2705 2681
2014 2682 2682 2682 2674 2667 2667 2655 2655 2657 2657 2657 2657 2682 2655
2015 2660 2660 2660 2656 2647 2647 2647 2647 2647 2648 2648 2648 2660 2647
2016 2656 2656 2656 2656 2675 2675 2675 2675 2675 2675 2675 2675 2675 2656
2017 2675 2675 2675 2675 2667 2667 2667 2667 2667 2667 2667 2667 2675 2667
2018 2667 2667 2667 2667 2655 2655 2655 2655 2650 2650 2650 2650 2667 2650
2019 2650 2650 2650 2650 2650 2650 2650 2650 2638 2638 2642 2642 2650 2638
2020 2642 2642 2642 2638 2638 2638 2638 2638 2638 2638 2638 2638 2642 2638
2021 2638 2638 2638 2625 2611 2614 2638 2611
2022 2622 2620 2616 2612 2622 2612
2023 2602 2602 2602
2024 2586 2586 2586


Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Հակոբյան (շախմատիստ)» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։