Վլադիմիր Կարպենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Կարպենկո
ռուս.՝ Владимир Васильевич Карпенко
Ծնվել էփետրվարի 19, 1926(1926-02-19)[1]
ԾննդավայրԶիմովնիկի, Salsk Okrug, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 1, 2005(2005-05-01)[1] (79 տարեկան)
Վախճանի վայրՎոլգոդոնսկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Մասնագիտությունարձակագիր
Լեզուռուսերեն[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ[2] և  Ռուսաստան[2]
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ և Ռոստովի գեղարվեստի ուսումնարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ

Վլադիմիր Վասիլևիչ Կարպենկո (ռուս.՝ Владимир Васильевич Карпенко, փետրվարի 19, 1926(1926-02-19)[1], Զիմովնիկի, Salsk Okrug, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 1, 2005(2005-05-01)[1], Վոլգոդոնսկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող։ 1962 թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Կարպենկոն ծնվել է 1926 թվականի փետրվարի 19-ին Ռոստովի մարզի Զիմովնիկի շրջանի Զիմովնիկի ավանում՝ կոշկակարի ընտանիքում։

1943 թվականի ապրիլից մինչև 1944 թվականի ապրիլը որպես զենիթային զորքերի հրամանատար կռվել է Կենտրոնական ճակատում։ Վիրավորվել է։

Հոսպիտալից հետո շարունակել է կրթությունը 9-րդ դասարանում՝ Զիմովնիկիում։ Հենց այստեղ էլ գրել է իր անդրանիկ վեպը՝ «Աշնանախոտը», որն ավելի ուշ դիպլոմային աշխատանքը դարձավ և հրապարակվեց։

1948-53 թվականներին սովորել է Մ. Բ. Գրեկովի անվան Ռոստովի գեղարվեստի ուսումնարանում։

1953 թվականից որպես նկարչության և գծագրության ուսուցիչ է աշխատել Աստրախանի տեխնիկումներում և միջնակարգ դպրոցում։

1954-60 թվականներին սովորել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։

1962 թվականին հրավիրվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Աստրախանի կոմիտե՝ որպես տպագրության ու մշակույթի հրահանգիչ։ Նույն թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։

1971 թվականին ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության կողմից կանչվել է Մոսկվա՝ որպես տպագրության խորհրդատու։

1981 թվականին վերադարձել է Ռոստովի մարզ ու և ապրել Վոլգոդոնսկ քաղաքում

Մահացել է 2005 թվականի մայիսի 1-ին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվականի փետրվարի 17-ին № 9 գրադարանում բացվել է հեղինակի հուշատախտակը[4]։
  • 2006 թվականից Վոլգոդոնսկում անցկացվում է Կարպենկոյի անվան գրականության ամենամյա մրցույթ[5]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշնանախոտ»՝ Աստրախան, 1963
  • «Աշնանախոտ»՝ Մոսկվա, 1965
  • «Աշնանախոտ»՝ Վոլգոգրադ, 1967
  • «Ամպերը գնում են դեպի քամին»՝ Սարատով, 1972
  • «Աշնանախոտ»՝ Սարատով, 1973
  • «Շչորս»՝ Մոսկվա, 1974
  • «Աշնանախոտ»՝ Մոսկվա, 1976
  • «Կոմկոր Դումենկո»՝ Սարատով, 1976
  • «Ամպերը գնում են դեպի քամին»՝ Մոսկվա, 1977
  • «Կարմիր գեներալը»՝ Մոսկվա, 1978
  • «Վախճան»՝ Մոսկվա, 1984
  • «Ամպերը գնում են դեպի քամին»՝ Դոնի Ռոստով, 1977
  • «Կարմիր գեներալը»՝ Մոսկվա, 1991
  • «Ամպերը գնում են դեպի քամին»՝ Մոսկվա, 1991
  • «Վրանգելը Ղրիմում»՝ Մոսկվա, 1995

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 WorldCat EntitiesOCLC, Inc., 2022.
  2. 2,0 2,1 2,2 Record #73730371 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  3. Память народа (ռուս.) — 2015.
  4. «ЦБС Волгодонска». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. Информационный портал «Литературные новости»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]