Վլադիմիր Ամերբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Ամերբեկյան
Ծնվել էօգոստոսի 29, 1929(1929-08-29)
ԾննդավայրՆովոռոսիյսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1999
Մասնագիտությունթատերական ռեժիսոր և դերասան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան

Վլադիմիր Պետրովիչ Ամերբեկյան (օգոստոսի 29, 1929(1929-08-29), Նովոռոսիյսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1999), խորհրդային և ռուսաստանցի հայ թատերական ռեժիսոր և դերասան։ Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Ամերբեկյանը ծնվել է Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում 1929 թվականին։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1946 թվականին որպես Թբիլիսիի տիկնիկների թատրոնի դերասան։ 1946 թվականին ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանը[1]։

Վերադառնալով Նովոռոսիյսկ՝ ստեղծել է պիոներների պալատին կից պատանի հանդիսատեսի ինքնագործ թատրոն, 1967-1999 թվականներին ղեկավարել է Նովոռոսիյսկի ժողովրդական դրամատիկական թատրոնը։ Այդ տարիներին իրականացրել է մի շարք բեմադրություններ. Ալեքսանդր Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա», Միխայիլ Շատրովի «Տեղատարափ անձրևների միջև», Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչով», Ֆեոդոր Գլադկովի «Ցեմենտ», Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» և այլն[1]։

«Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» և «Հավերժական կրակ» ներկայացումների համար Ամերբեկյանի ղեկավարած ժողովրդական թատրոնն արժանացել է Նիկոլայ Օստրովսկու անվան մրցանակի։ 1974 թվականին Ֆեոդոր Գլադկովի «Ցեմենտ» բեմադրությամբ թատրոնը հանդես է եկել Մոսկվայի կենտրոնական մանկական թատրոնի բեմում։ Թատրոնը ներկայացումներով բազմիցս հանդես է եկել Կրասնոդարում, Գելենջիկում, Անապայում, Կուբանի Սլավյանսկում[1]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ Նովոռոսիյսկի քաղաքային դրամատիկական թատրոնը կոչվում է Վլադիմիր Ամերբեկյանի անունով[1]։

2018 թվականի օգոստոսին Նովոռոսիյսկի քաղաքային գեղարվեստական խորհուրդը հաստատել է քաղաքային դրամատիկական թատրոնի ճակատին փակցվելիք Ամերբեկյանի հուշատախտակի նախագիծը։ Նրա հեղինակը հայ քանդակագործ Նիկոլայ Ջանյանն է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Известные личности Новороссийска. Амербекян Владимир Петрович». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. «В Новороссийске установят мемориальную доску Заслуженному работнику культуры России Владимиру Амербекяну».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Амербекян, В. Подсказано жизнью : народному театру — 20 лет / В. Амербекян // Новороссийский рабочий. — 1979. — 7 июня.
  • Амербекян, В. Десять творческих лет : о Новороссийском народном театре / В. Амербекян // Новороссийский рабочий. — 1970. — 30 мая
  • Беседина, Т. А вы знаете, из чего получается праздник?: Нескучный час с Владимиром Амербекяном / Т. Беседина // Новороссийский рабочий. — 1998. — 26 авг. — С. 8.
  • Беседина, Т. Амербекян занес копья над зрителем : Премьера спектакля «Ящерица» // Новороссийский рабочий. — 1998. — 15 апр.
  • Беседина, Т. «Народников» благословила Людмила Касаткина : народный театр им. Амербекяна принял участие в театрально-телевизионном фестивале городов-героев «Этот День Победы» в Москве / Т. Беседина // Новороссийский рабочий. — 2010. — 14 мая. — С. 14.
  • Гиреев, П. Премия — в память об отце : театральная премия им. В. Амербекяна / П. Гиреев // Новороссийский рабочий. — 2009. — 3 нояб. — С. 2.
  • Народный театр — яркий, как звезды // Кубанские новости. — 2013. — 27 марта. — С. 2.
  • От печали до радости : актер народного театра им. В. Амербекяна Илья Рагазинский // Новороссийский рабочий. — 2009. — 10 июля. — С. 15. — .
  • Решетняк, Л. Как новороссийский театр попал в журнал «Форбс» : Народный театр им. В. Амербекяна / Л. Решетняк // Кубанские новости. — 2011. — 9 дек. — С. 6.
  • Шалагина, Л. Любительский театр — дело профессионалов / Л. Шалагина // Кубанские новости. — 2012. — 27 сент.