Վիքիպեդիա:Վիքիպեդիան ութ բառով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիայի նպատակն է լինել վավերանելի, հաստատված փաստերի չեզոք շտեմարան։

Դա նշանակում է.

Չեզոք
Վիքիպեդիան չի դատում կամ քարոզում որևէ տեսակետ կամ կարծիք, կամ հավակնում «անսխալ» լինել։ Այստեղ տարբեր տեսակետները պետք է ներկայացվեն օբյեկտիվորեն, անաչառությամբ և առանց խտրականության։
Շտեմարան։
Վիքիպեդիան հանրագիտարան է, կազմված որոշակի ոճով գրված հոդվածներից։
Վավերանելի
Տեղեկույթը պետք է իրատեսորեն վավերական լինի, այսինքն ստուգելի ուրիշների կողմից։ Դա սովորաբար արվում է տեղեկույթը վստահելի աղբյուրներից քաղելու և համապատասխանաբար հղումներ [1] անելու միջոցով։
Հաստատված
Օրիգինալ կամ ստեղծագործական գաղափարները, մեկնաբանությունները, կամ հետազոտությունը անհնար է վավերացնել, ուստի նման բնութագրերով տեղեկույթը չի համապատասխանում Վիքիպեդիայի նպատակներին։ Վիքիպեդիան տեղեկատվության առաջնային աղբյուր չէ, այն հավակնում է լինել երրորդային աղբյուր.
Փաստեր
Վիքիպեդիան փաստերի մասին է, ոչ՝ կարծիքների։ Հոդվածներում կարելի է միայն շարադրել կամ թվարկել գոյություն ունեցող կարծիքները՝ հատկանշելով դրանք արտահայտողներին («փաստեր առկա կարծիքների մասին»), բայց Վիքիպեդիան ինքը ոչ մի տեսակետ չի պնդում։

Հղումներ[խմբագրել կոդը]