Վիքիպեդիա:Լեզվի կոմիտեի հորդորակներ/Համարժեքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿՀՁՃՄՅՆՇՈՉՊՋՌՍՎՏՑՈւՓՔՕ

Հայերենն այլ լեզուներից հազարավոր բառեր է փոխառել և շարունակում է փոխառել. այդպես են վարվում աշխարհի բոլոր զարգացած լեզուները: Հայոց լեզվի ճկուն բառակազմության շնորհիվ օտար բազմաթիվ բառերի համարժեքներ են ստեղծվել և ստեղծվում: Ներկայացնում ենք օտարաբանությունների և նրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Այս բառացանկով ոչ թե նորաստեղծ բառեր ենք առաջարկում, այլ հիշեցնում ենք եղած, երբեմն էլ հին, սակայն ոչ միշտ գործածվող հայերեն բառերի մասին: Տրված բառերը հիմնականում գրանցված են բառարաններում, գործածվում են մամուլում և այլուր, այդ թվում՝ բանավոր խոսքում:

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

խոսելիս և գրելիս աչքի առաջ ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.


  • աբոնեմենտ – բաժանորդագիր
  • աբսուրդ –անհեթեթություն, անհեթեթ
  • աբստրակտ – վերացական
  • ադմինիստրատիվ – վարչական
  • աժիոտաժ – իրարանցում
  • ալեգորիա – այլաբանություն
  • ալյանս - միություն, դաշինք
  • ալտերնատիվ - այլընտրանքային, այլընտրանք
  • ակտուալ – արդիական, հրատապ
  • ամբիցիոզ – հավակնոտ
  • ամնիստիա – համաներում
  • ամպուլա – սրվակ
  • անատոմիկում – հերձարան, դիահերձարան
  • անեսթեզիա – անզգայություն, անզգայացում
  • անկետա – հարցաթերթիկ
  • անոնս – հայտարարություն, ծանուցում, ազդ
  • ասիստենտ – ընթերակա, օգնական
  • ասորտիմենտ – տեսականի
  • ասոցացնել - զուգորդել
  • ասոցիացիա – ընկերակցություն, ընկերություն, միություն
  • ասպեկտ – հայեցակետ, տեսանկյուն, դիտանկյուն
  • ավտոռեֆերատ – սեղմագիր
  • ատեստատ – վկայական
  • արգումենտ - փաստարկ
  • արենդա – վարձակալություն
  • ափդեյթ - թարմացում
  • ափլոդ – վերբեռնում
  • ափլիքեյշն – հավելված (բջջային կամ համակարգչային)
  • բագաժ - ուղեբեռ, փխբ. պաշար
  • բագաժնիկ - բեռնախցիկ
  • բալանս – հաշվեկշիռ
  • բանդա – հանցախումբ, ավազակախումբ
  • բանկրոտ - սնանկ
  • բաններ - ցուցապաստառ
  • բարիեր – 1.պատնեշ, արգելափակոց, 2․փխբ․խոչընդոտ
  • բեյջ - անվանաքարտ
  • բիզնեսմեն – գործարար
  • բլանկ – ձևաթուղթ
  • բլոկադա - շրջափակում, պաշարում
  • բլոկնոտ – նոթատետր
  • բոնուս - պարգևավճար
  • բորդ – խորհուրդ (կառավարման, հոգաբարձուների, տնօրենների)
  • բուտիկ – կրպակ
  • բրելոկ – բանալեկալ
  • բրոկեր / բրոքեր - միջնորդ
  • գարանտ – երաշխավոր
  • գարանտիա – 1. երաշխիք, երաշխագիր, 2. երաշխավորություն, երաշխավորագիր
  • գարնիր – խավարտ
  • գլադիոլուս – թրաշուշան
  • գրանտ – դրամաշնորհ
  • դալան - կամար, կամարանցում
  • դաունլոդ – ներբեռնում
  • դեգրադացիա – 1. հետընթաց, 2. քայքայում, կազմալուծում
  • դեգուստացիա – համտես(ում)
  • դեդլայն - վերջնաժամկետ
  • դեզինֆեկցիա – ախտահանում, վարակազերծում
  • դեզինֆորմացիա – ապատեղեկատվություն
  • դեկլարացիա - հայտարարագիր, հռչակագիր, հայտարարություն
  • դեմոգրաֆիա – ժողովրդագրություն
    • (դեմոգրաֆիական – ժողովրդագրական)
  • դեպորտացիա - արտաքսում, վտարում
  • դեսերտ – աղանդեր
  • դեստրուկտիվ - ապակառուցողական
  • դետալ - մանրակ, մաս, մանրամասնություն, մանրամաս
  • դերմատոլոգ - մաշկաբան
  • դեֆիցիտ – պակասուրդ
  • դիագնոզ – 1. ախտորոշում, 2. (փխբ.) եզրահանգում
  • դիալոգ - երկխոսություն
  • դիլեմա – երկընտրանք
  • դիսերտացիա – ատենախոսություն
  • դիսկոմֆորտ – անհարմարություն, անհարմարավետություն
  • դիսկրիմինացիա - խտրականություն
  • դիսկուսիա – բանավեճ
  • դիսոնանս - աններդաշնակություն
  • դիսպետչեր – կարգավար
  • դիվիդենտ – շահաբաժին
  • դոմեն – տիրույթ
  • դոմինանտ – գերիշխող, իշխող, տիրապետող
  • դոմկրատ - ամբարձիկ
  • դրոժ - խմորիչ
  • դուետ – զուգերգ
  • դևիզ – նշանաբան
  • ենոտ – ջրարջ
  • զիփլայն – ճախրուղի
  • զոբ – խպիպ
  • էլեմենտար – տարրական
  • էլիտա –վերնախավ, ընտրախավ
  • էկզեմպլյար – նմուշ
  • էմբարգո - արգելանք, բռնարգելք
  • էմիգրացիա – 1. արտագաղթ, 2. տարագրություն, վտարանդիություն
  • էմոցիա – հույզ
  • էմոցիոնալ – հուզական, զգացմունքային
  • էնտուզիազմ – խանդավառություն, ոգևորություն
  • էսքիզ - ուրվանկար, ուրվագիծ
  • էտալոն - չափանմուշ, ստուգանմուշ, չափանիշ
  • էտապ - փուլ, շրջան
  • էքսկլյուզիվ – բացառիկ
  • էքսպերիմենտալ – փորձառական
  • էքսպերտ - փորձագետ
  • էքսպոնատ – ցուցանմուշ
  • էքստրեմիստ - ծայրահեղական
  • էֆեկտիվ – արդյունավետ
  • ըքաունթ – հաշիվ, օգտահաշիվ
  • թեորիա – տեսություն
  • թինեյջեր - դեռահաս, պատանի
  • ժալյուզի - շերտավարագույր
  • ժելե – դոնդող
  • ժյուրի - մրցատյան
  • իդենտիֆիկացիա - նույնականացում, նույնացում
  • իլյուզիա – պատրանք
  • իմիգրացիա – ներգաղթ
  • իմիջ – կերպար
  • իմպլեմենտացիա – կիրարկում
  • իմպուլս – ազդակ, խթան
  • ինաուգուրացիա - պաշտոնակալություն, երդմնակալություն
  • ինգրեդիենտ – բաղադրամաս, բաղադրիչ
  • ինդիվիդուալ – անհատական
  • ինթերն - փորձնակ, փորձալրող
  • ինթերնշիփ - փորձաշրջան
  • ինովացիա – նորարարություն, նորամուծություն
  • ինստրուկտոր – հրահանգիչ
  • ինվալիդ – հաշմանդամ
  • իվենթ – իրադարձություն, միջոցառում
  • ինվեստիցիա – ներդրում
  • ինվեստոր – ներդրող
  • ինտերպրետացիա - մեկնաբանություն
  • ինտերվալ – ժամանակամիջոց
  • ինցիդենտ – միջադեպ, դեպք
  • ինֆրաստրուկտուրա - ենթակառուցվածք
  • լակոնիկ – սեղմ, հակիրճ
  • լանցետ – նշտար
  • լեգիտիմ – օրինական, օրինակարգ
  • լիբերալ – ազատական
  • լիդեր – առաջնորդ, առաջատար
  • լիկվիդացիա – լուծարում, լուծարք, վերացում
  • լիմիտ – սահմանաչափ, սահմանափակում
  • լյուկ - դիտանցք, դիտահոր
  • լոգիկա – տրամաբանություն
  • լոկալ – տեղային
  • լոմբարդ - գրավատուն
  • խրոնոլոգիա – ժամանակագրություն
  • կաբել - մալուխ
  • կալա – փողաշուշան
  • կալկուլյատոր - հաշվիչ
  • կամին – բուխարի
  • կատաստրոֆիկ - աղետալի
  • կատեգորիա - կարգ
  • կատեգորիկ - վճռական
  • կարաուլ - պահակախումբ
  • կարկաս – հիմնակմախք, հիմնամաս, կմախք
  • կաֆել – հախճասալ, սալիկ
  • կերամիկա – 1. խեցեգործություն, 2. խեցեղեն
  • կլապան - փական, կափույր
  • կնոպկա - կոճակ, կոճգամ
  • կոլեգիա – վարչանի
  • կոլեկցիա – հավաքածու
  • կոլեկցիոներ – հավաքորդ
  • կոմունիկացիա - հաղորդակցություն
  • կոմպենսացիա – փոխհատուցում
  • կոմպետենտ – իրազեկ, իրավասու
  • կոմպոնենտ - բաղադրիչ, բաղկացուցիչ
  • կոմպրոմիս – փոխզիջում
  • կոմֆորտ – 1. հարմարավետություն, 2. հարմարավետ
  • կոնսենսուս - համաձայնություն
  • կոնսոլիդացիա - համախմբում
  • կոնստրուկտիվ – կառուցողական
  • կոնսուլտացիա – խորհրդատվություն
  • կոնվերսիա - փոխարկում
  • կոնտենտ - բովանդակություն
  • կոնցեպցիա – հայեցակարգ
  • կոնֆիդենցիալ – գաղտնի, խորհրդապահական
  • կոնֆլիկտ – հակամարտություն, բախում, ընդհարում
  • կոնֆրոնտացիա – առճակատում
  • կուլմինացիա - բարձրակետ, գագաթնակետ
  • կրեատիվ – ստեղծագործ
  • կրեմ - քսուք
  • կրիտերիա - չափանիշ
  • կուրատոր – համադրող
  • հաքեր – ցանցահեն
  • հիպոթեզ – վարկած, ենթադրություն
  • հորոսկոպ – աստղագուշակ
  • մակետ - մանրակերտ, նախանմուշ
  • մանժետ – թեզանիք
  • մանիակ – մոլագար
  • մասաժիստ – մերսող
  • մարիոնետ - խաղատիկնիկ, խամաճիկ
  • մարկա – 1. նամականիշ, 2. մակնիշ
  • մարկետ – խանութ
  • մարկեր – նշիչ
  • մաքսիմում – առավելագույն
  • մեդիա - լրատվամիջոց
  • մեմորանդում – հուշագիր
  • մեյքափ - դիմահարդարանք, դիմահարդարում
  • մենեջեր - կառավարիչ
  • մենեջմենտ / մենեջմենթ – կառավարում
  • մենտալիտետ / մենթալիտետ – մտածելակերպ
  • մեսիջ – հաղորդագրություն, ուղերձ
  • մետլախ - հախճասալ
  • միկրոսկոպ – մանրադիտակ
  • մինիմում – նվազագույն
  • միսիա - առաքելություն
  • միֆ – առասպել
  • մոնիթորինգ / մոնիտորինգ – մշտադիտարկում, դիտանց
  • մոնոլոգ - մենախոսություն
  • մոնոպոլիա – մենաշնորհ, մենատիրություն
  • մոնոպոլիստ – մենաշնորհյալ, մենաշնորհատեր
  • մոնումենտալ – 1. կոթողային, 2. հսկայական, վիթխարի, 3. հոյակերտ, փառահեղ
  • մոտիվացիա - դրդապատճառ, շարժառիթ
  • նասոս - պոմպ
  • նեգատիվ – բացասական
  • նեյտրալ - չեզոք
  • նյուանս – նրբերանգ
  • նոմինացիա - անվանակարգ
  • նոն-ստոպ - անդադար, անընդմեջ, անընդհատ
  • նոնսենս - անհեթեթություն, անիմաստություն
  • նոստալգիա – 1. կարոտ, կարոտախտ, 2. հայրենաբաղձություն
  • շանս – հնարավորություն
  • շլագբաում – ուղեփակոց
  • շտամպ - դրոշմ, դրոշմակնիք
  • շտանգա - ծանրաձող
  • շտեպսել - վարդակ
  • չաթ - զրուցարան
  • չեկ / չեք– վճարագիր, անդորրագիր
  • պանիխիդա - հոգեհանգիստ
  • պանիկա – խուճապ
  • պանորամա – համայնապատկեր
  • պատենտ – արտոնագիր
  • պարազիտ - մակաբույծ, փխբ․ պորտաբույծ
  • պարամետր - չափանիշ
  • պարկինգ / փարքինգ – 1. կայանատեղ, կայանատեղի, 2. կայանելը, կայանում
  • պարոլ (ռազմ.) - անցաբառ, նշանաբառ
  • պացիֆիստ – խաղաղասեր
  • պեդալ – ոտնակ
  • պեյզաժ - բնանկար, բնապատկեր
  • պեսիմիստ – հոռետես
  • պերմանենտ - ած․ մշտական, մշտատև, մկբ․ մշտապես
  • պիպետկա – կաթոցիկ
  • պյուրե - խյուս
  • պոզիտիվ – դրական
  • պոպուլիզմ – ամբոխահաճություն
  • պոպուլիստ – ամբոխահաճ
  • պոստուլատ - կանխադրույթ
  • պոտենցիալ - ներուժ, կարողություն
  • պրակտիկ – գործնական
  • պրեզենտացիա - շնորհանդես, ներկայացում
  • պրեպարատ – պատրաստուկ
  • պրեսսինգ – ճնշում
  • պրետենզիա – 1․պահանջ, հայց, 2․ հավակնություն, նկրտում, 3․ բողոք
  • պրիմիտիվ – պարզունակ, պարզ
  • պրինտեր – տպիչ
  • պրինցիպ – սկզբունք
  • պրոգրես – առաջընթաց, առաջխաղացում
  • պրոդուկտ – արդյունք, արտադրանք
  • պրոդուկտիվ – արդյունավետ
  • պրոյեկտ – նախագիծ, ծրագիր
  • պրոպագանդա – քարոզչություն
  • պրովոկացիա – սադրանք
  • պրոցես - գործընթաց, ընթացք
  • պրոֆեսիոնալ - արհեստավարժ
  • ջիմ – մարզասրահ
  • ռադիկալ - արմատական
  • ռացիոնալ - բանական, տրամաբանական
  • ռեալ – իրական
  • ռեակցիոն – հետադիմական
  • ռեգլամենտ - աշխատակարգ
  • ռեյտինգ – վարկանիշ
  • ռեսթայլինգ - ոճափոխութուն
  • ռեսուրս - միջոց, պաշար
  • ռեֆորմ - բարեփոխում
  • ռուբին – սուտակ
  • սանկցիա(ներ) – պատժամիջոց(ներ)
  • սատելիտ - արբանյակ
  • սեկտա - աղանդ
  • սեկցիա – 1.մասնախումբ, 2.բաժին, բաժանմունք, մաս
  • սեմեստր - կիսամյակ
  • սեսիա - ․ քննաշրջան, ․ նստաշրջան
  • սթաֆ – աշխատակազմ, անձնակազմ
  • սիմվոլ – խորհրդանիշ
  • սիմվոլիկ – խորհրդանշական
  • սիստեմ – համակարգ
  • սիտուացիա – իրադրություն, իրավիճակ
  • սկեպտիկ - կասկածամիտ, թերահավատ
  • սոլիդ – 1.ծանրակշիռ, 2.պատկառելի, 3.ներկայանալի
  • սպեցիֆիկ – առանձնահատուկ, յուրահատուկ
  • ստատիստիկա – վիճակագրություն
  • ստատուս - կարգավիճակ
  • ստարտ – մեկնարկ
  • ստեպլեր – կարիչ
  • ստիմուլ – խթան, ազդակ, շարժառիթ
  • ստրատեգիա - ռազմավարություն
  • սուբյեկտիվ – 1.ենթակայական, 2.անձնական, անհատական
  • սուվերեն – ինքնիշխան
  • վակցինա – պատվաստանյութ
  • վերբալ - խոսքային, բանավոր
  • վիզուալ – տեսողական
  • վոլոնտյոր – կամավոր
  • տակտիկա - մարտավարություն
  • տելեպատիա – հեռազգայություն, հեռազգացություն
  • տենդենց – միտում
  • տոտալ – ամբողջական, համապարփակ, համընդգրկուն
  • տոլերանտ – հանդուրժող
  • տրանսֆորմացիա – 1. փոխակերպություն, փոխակերպում, 2. ձևափոխություն
  • տրենաժոր - մարզասարք
  • ցիվիլ – քաղաքակիրթ
  • ցիտատ – մեջբերում
  • ուլտիմատում – վերջնագիր
  • փասվորդ - գաղտնաբառ
  • փոսթ – գրառում, հրապարակում
  • քեմփ - ճամբար
  • քոմենթ - մեկնաբանություն
  • քսերոքս – պատճենահան
  • քրոնիկոն – ժամանակագրություն
  • օբյեկտիվ – 1.առարկայական, 2.անկողմնակալ, անաչառ
  • օնլայն – առցանց
  • օնկոլոգ - ուռուցքաբան
  • օպոզիցիա – ընդդիմություն
  • օպոնենտ – ընդդիմախոս
  • օրիենտացիա - կողմնորոշում
  • օրխիդեա – խոլորձ
  • օֆիս – գրասենյակ
  • օֆիցիալ - պաշտոնական
  • օֆլայն – անցանց
  • ֆակտոր – գործոն
  • ֆակուլտատիվ – կամընտրական
  • ֆասադ – ճակատամաս (շենքի՝ կառույցի)
  • ֆեյք – կեղծ
  • ֆենոմենալ – բացառիկ, արտասովոր, արտակարգ
  • ֆիասկո – (լիակատար) ձախողում, տապալում
  • ֆիլտր - զտիչ
  • ֆինիշ – 1.ավարտ, 2.վերջնագիծ
  • ֆոյե – ճեմասրահ
  • ֆոնոգրաֆ - ձայնագիր
  • ֆորմալ – 1. ձևային, 2. պաշտոնական, ձևական
  • ֆորում – համաժողով
  • ֆրոնտ – 1. ճակատ, 2. ռազմաճակատ

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ