Վիտալի Բերեզինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտալի Բերեզինսկի
Ծնվել էնոյեմբերի 8, 1937(1937-11-08) (86 տարեկան)
ԾննդավայրԻվանով, Կալինովկայի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան

Վիտալի Բերեզինսկի (ուկրաիներեն՝ Віта́лій Костянти́нович Березі́нський, նոյեմբերի 8, 1937(1937-11-08), Իվանով, Կալինովկայի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծ։

Վիտալի Բերեզինսկին ծնվել է Կալինովսկու շրջանի Յանով գյուղում։ 1961 թվականին ավարտել է Օդեսայի Ի. Ի. Մեչնիկովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Խմբագրական աշխատանք է կատարել հրատարակչությունում, կինոստուդիայում, հեռուստատեսությունում։

Հրատարակել է բանաստեղծական ժողովածուներ՝ «Հորդացող ջրեր» (1962), «Թովչանք» (1964), «Սիլուետներ» (1970), «Գրանիտի գույնը» (1975):

Եղել է Օդեսայի գրողների միավորման վարչության պատասխանատու քարտուղար[1]։

Վիտալի Բերեզինսկին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլադիոլուս; Հացի համար; Արագիլ։ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 65-67։ Թարգմ.՝ Գ. Խաչատրյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 64։