Վիոլետա Ֆերրարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիոլետա Ֆերրարի
Ծնվել էապրիլի 25, 1930(1930-04-25)[1][2][3]
ԾննդավայրՀոդմեզյովաշարհեյ, Հունգարիա
Մահացել էհունվարի 23, 2014(2014-01-23)[4][2][3] (83 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա[5]
ԳերեզմանBudaörs
ԿրթությունԲուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1949)
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Lajos Básti? և Sándor Szabó?
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0274133

Վիոլետա Ֆերրարի (անգլ.՝ Violetta Ferrari, ապրիլի 25, 1930(1930-04-25)[1][2][3], Հոդմեզյովաշարհեյ, Հունգարիա - հունվարի 23, 2014(2014-01-23)[4][2][3], Բուդապեշտ, Հունգարիա[5]), հունգարացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիոլետա Ֆերրարին ծնվել է 1930 թվականի ապրիլի 25-ին Հունգարիայի Խոդմեզյովաշարխեյ քաղաքում։ Նրա հայրը եղել է իտալացի զինվոր, որ գերվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[6]։ Վիոլետա Ֆերրարին սովորել է Բուդապեշտի երաժշտական ակադեմիայում[6][7]։

Վիոլետա Ֆերրարին երեք տարի աշխատել է Բուդապեշտի Ազգային թատրոնում։ 1956 թվականին՝ այն բանից հետո, երբ խորհրդային զորքերը մտել են Հունգարիա[8], Վիոլետա Ֆերրարին ամուսնու՝ Շանդոր Սաբոյի հետ տեղափոխվել է Արևմտյան Գերմանիա[6][7]։ Այնտեղ նա սովորել է գերմաներեն և մինչև 1984 թվականը խաղացել Ֆրանկֆուրտի Kleinen Theater am Zoo թատրոնում[6]։

Վիոլետա Ֆերրարին հայտնի է «Երկու անգամ երկու երբեմն հավասար է հինգի» (1954), Conrad: The Factory-Made Boy (1983) և Stoppt die Welt — Ich möchte aussteigen (1966) ֆիլմերում կատարած իր դերերով։

1997 թվականին Վիոլետա Ֆերրարին վերադարձել է Հունգարիա, սակայն բժիշկների խորհրդով այլևս բեմում չի խաղացել խուճապային խանգարման պատճառով[7]։

Վիոլետա Ֆերրարին մահացել է Բուդապեշտում 2014 թվականի հունվարի 23, 83 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://mek.oszk.hu/02100/02139/html/sz07/214.html (հունգ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://hvg.hu/kultura/20140124_Elhunyt_Ferrari_Violetta (հունգ.)
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #134372166 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Violetta Ferrari» (գերմաներեն). Munzinger-Archiv. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  7. 7,0 7,1 7,2 «RIP Violetta Ferrari» (անգլերեն). westernboothill.blogspot.com. 2014 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  8. «RIP Violetta Ferrari» (անգլերեն). westernsallitaliana.blogspot.com. 2014 թ․ հունվարի 24. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիոլետա Ֆերրարի» հոդվածին։