Վինս Քարթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վինս Կարտերից)
Վինս Քարթեր
Vince Carter

Դիրքը Հարձակվող պաշտպան/ թեթև հարձակվող
Համար № 15, 25
Ի ծնե տրված անունը Վինսենթ Լամար Կարտեր
Vincent Lamar Carter
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1977 (47 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դեյտոնա Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,98 մ
Քաշ 100 կգ
Դպրոց Մեյնլենդի ավագ դպրոց (Դեյտոնա Բիչ, Ֆլորիդա)
համալսարան Հյուսիսային Կարոլինա (1995–1998)
Դրաֆթի տարի 1998 / ռաունդ` 1 / ընտր.` 5-րդ
Դրաֆթ ակումբ Գոլդեն սթեյթ Ուորիորս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՏորոնտո Ռեպտորս (1998–2004)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Ջերսի Նեթս (2004–2009)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕռլանդո Մեջիք (2009–2010)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖինիքս Սանս (2010–2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Մավերիքս (2011-2014)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2014–2017)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍակրամենտո Քինգս (2017–2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱտլանտա Հոքս (2018–2020)
Մրցանակներ

  • 8× NBA աստղ (All-Star) (2000–2007)
  • NBA տարվա նորեկ (1999)
  • All-NBA երկրորդ թիմ (2001)
  • All-NBA երրորդ թիմ (2000)
  • NBA All-Rookie առաջին թիմ (1999)
  • NBA Սլեմ դանկ մրցույթի հաղթող (2000)
  • Կոնսենսուս All-American երկրորդ թիմ (1998)
  • McDonald's All-American դանկ մրցույթի հաղթող (1995)
  • Ֆլորիդայի Միստր Բասկետբոլ (1995)
Մեդալներ

Օլիմպիական խաղեր
 Ոսկի - Սիդնեյ 2000
ՖԻԲԱ-ի ամերիկյան առաջնություն
 Ոսկի - Սան Խուան 2003

Վինսենթ Լամար Քարթեր (անգլ.՝ Vincent Lamar Carter, հունվարի 26, 1977(1977-01-26), Դեյտոնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Առավել հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Տորոնտո Ռեպտորս» և «Նյու Ջերսի Նեթս» ակումբներում անցկացրած տարիներից։ Հիմնականում խաղացել է թեթև հարձակվողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ Համարվել է առաջնության պատմության սլեմ դանկի լավագույն վարպետներից մեկը[1][2][3][4]։ Միակ բասկետբոլիստն է, ում 22-ամյա մարզական կարիերան ձգվել է 4 տասնամյակ՝ 1999 թվականից մինչև 2020 թվականը։

Ավագ դպրոցի տարիներին արժանացել է «McDonald's All-American» տիտղոսին, իսկ համալսարանային առաջնությունում 3 տարի ներկայացրել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանը։ Համալսարանային տարիներին Կարտերի թիմը երկու անգամ հասել է մինչև NCAA եզրափակիչ քառյակ։ Համալսարանային կարիերայի ավարտից հետո Կարտերն ընտրվել է NBA-ի 1998 թվականի դրաֆթի առաջին ռաունդի հինգերորդ ընտրությամբ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից, որի ղեկավարությունը Կարտերի հանդեպ ունեցած իրավունքները փոխանցում է «Տորոնտո Ռեպտորսին»։ «Ռեպտորսի» կազմում Կարտերն անցկացրած անդրանիկ մրցաշրջանի ավարտին ճանաչվել է տարվա նորեկ (1999)։ Հաջորդ տարի՝ 2000 թվականին, Կարտերը մասնակցել և հաղթել է «Բոլոր աստղերի ուիքենդի» շրջանակներում անցկացվող «Սլեմ դանկ մրցույթը»։ Նույն տարվա ամռանը ընդգրկվել է Միացյալ Նահանգների բասկետբոլի հավաքականի կազմում և նվաճել ոսկե մեդալ Սիդնեյի օլիմպիական խաղերում։

2004 թվականին Կարտերը «Ռեպտորսից» տեղափոխվել է «Նյու Ջերսի Նեթս», որի կազմում երեք անգամ հասել է մինչև փլեյ-օֆֆ։ 2009 թվականին տեղափոխվել է «Օռլանդո Մեջիք»՝ նոր թիմին օգնելով հասնել մինչև NBA-ի գերեզրափակիչ։ 2010-11 մրցաշրջանն անցկացրել է «Ֆինիքս Սանս» ակումբում։ 2011 թվականի դեկտեմբերին Կարտերը երեք տարվա ժամկետով նոր պայմանագիր է կնքել «Դալաս Մավերիքսի» հետ, որն այդ ժամանակ գործող չեմպիոնն էր։

Բասկետբոլային մանրահատակից դուրս Կարտերը հիմնել է «Հուսո դեսպանատուն» կոչվող հիմնադրամը, որն օգնություն է ցուցաբերում Ֆլորիդայի, Նյու Ջերսիի և Տորոնտոյի անապահով ընտանիքներին։

Մրցանակներ և այլ նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 8× NBA աստղ - 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007 (վնասվածքի պատճառով բաց է թողել 2002 թվականի բոլոր աստղերի խաղը)
  • Օլիմպիական ոսկե մեդալ - Սիդնեյ 2000
  • 2× All-NBA խորհրդանշական հավաքականի անդամ
    • Առաջին թիմ - 2001
    • Երրորդ թիմ - 2000
  • NBA Սլեմ դանկ մրցույթի հաղթող։ 2000
  • NBA All-Rookie առաջին թիմ - 1999
  • NBA տարվա նորեկ - 1999
  • NBA տարվա նորեկ «Սպորտինգ նյուզ» վարկածով - 1999[5]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ojeda, Louis. «NBA's greatest dunker of all time». FOXSports.com.
  2. Bitanga, Mike (2014 թ․ փետրվարի 11). «Vince Carter: The Greatest Dunkers of All Time». hardwoodandhollywood.com.
  3. Walsh, Mike. «Re-Ranking the NBA's Best Dunkers of All Time». BleacherReport.com (անգլերեն).
  4. «Ranking Top 10 Dunkers in NBA History». NBA.com (անգլերեն).
  5. «Վինս Կարտեր – NBA-ի բասկետբոլիստներ». «Sportsnet.ca». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինս Քարթեր» հոդվածին։