Վինի Թուխի դաոն
Վինի Թուխի դաոն անգլ.՝ The Tao of Pooh | |
---|---|
Հեղինակ | Բենջամեն Հոֆ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | փիլիսոփայություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Մեծ Բրիտանիա |
Էջեր | 51 |
Շարք | Գրքեր Վինի Թուխի մասին |
Նկարազարդող | Էռնեստ Շեփարդ |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1982 |
OCLC | 8031952 |
Վինի Թուխի դաոն (անգլ.՝ The Tao of Pooh), ամերիկացի գրող Բենջամեն Հոֆի գիրքը, որ գրվել է 1982 թվականին[1]։ «Դաո» ասելով նկատի է առնվել անձի ինքնակատարելագործումը, նրա հոգևոր ու բարոյական զարգացումը[2]։ Գիրքը 49 շաբաթ եղել է լավագույններից մեկը Նյու Յորքում[1][3][4][5]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինի Թուխը քայլում է անտառում, իսկ նրա հետևից գնում է Բենջամեն Հոֆն ու մեկնաբանում արջուկի գործողությունները դաոսականության փիլիսոփայության տեսանկյունից, որին, ինչպես պարզվում է, Վինի Թուխը շատ մոտ է։ Արջը, որի գլուխը լցված է թեփով, և որը հորինում է ծիծաղելի երգեր ու թափառում անտառում, լավագույն օրինակ է այն անձի, որը գնում է դաոյի ուղով[6][7]։
Գիրքն սկսվում է արևելյան երեք մեծագույն մտածողների՝ Կոնֆուցիոսի, Բուդդայի ու Լաո Ցզիի պատկերմամբ։ Կոնֆուցիոսը քացախը համարում է թթու, Բուդդան՝ դառը, իսկ Լաո Ցզին նրա մեջ գտնում է բավարարվածություն։ Հոֆը ներկայացնում է Վինի Թուխին և նրա հետ կապված մյուս կերպարներին Ալան Ալեքսանդր Միլնի պատմվածքներից, ինչպես նրանք փոխազդում են միմյանց միջև։ Հոֆն օգտագործում է Միլնի բազմաթիվ խորհրդանիշներ, որպես ներկայացնի այն գաղափարները, որոնք տարբերվում են դաոսականից կամ ընդգծի սկզբունքները։ Ի տարբերություն Վինի Թուխի, մի շարք կերպարներ, ինչպիսիք են Բուն ու Ճագարը, խիստ բարդացնում են խնդիրները, իսկ Իա-Իան հոռետեսորեն գանգատվում է[2]։
Ժողովրդականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքն ընդգրկվել է Նյու Յորք Թայմսի կողմից կազմված բեսթսելլերների ցանկում (տես The New York Times Best Seller list) և մնացել ցանկում մի քանի ամիս։ Գրքի տպաքանակը գերազանցել է մեկ միլիոն օրինակը[8]։
Մի քանի քոլեջներում գիրքն ընդգրկվել է պարտադիր ընթերցանության ցանկերում[4][9][10]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Leigh Brown, Patricia (1992 թ․ նոյեմբերի 29). «Peace Is a Bookshelf Away». New York Times. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 2,0 2,1 «The Tao of Pooh (review)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Mid and Far East Literature (ENGL. 332)». Marywood University. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=200
(օգնություն) - ↑ 4,0 4,1 «Asian Studies 190 - Tao Reasoning». California State University, Long Beach. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Introduction to Philosophy PHIL 001.005» (PDF). University of Nevada, Reno. Spring 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Бенджамен Хофф – Дао Винни-Пуха». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Kirkland, Russell (1997), The Taoism of the Western Imagination and the Taoism of China: De-Colonializing The Exotic Teachings Of The East Արխիվացված 2007-01-02 Wayback Machine, paper presented at the University of Tennessee.
- ↑ Leigh Brown, Patricia (1992 թ․ նոյեմբերի 29). «Peace Is a Bookshelf Away». New York Times. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) «PUBLISHED in hardcover in 1982, „The Tao of Pooh“ has sold nearly a million copies, each year surpassing the one before it» - ↑ «Mid and Far East Literature (ENGL. 332)». Marywood University. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Introduction to Philosophy PHIL 001.005» (PDF). University of Nevada, Reno. Spring 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=200
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|