Վիկտորյա Ալագուևա
Վիկտորյա Ալագուևա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Անգարսկ, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ժանրեր | հանրագիտարան |
Վիկտորյա Ալագուևա (ռուս.՝ Алагуева, Виктория Петровна, հուլիսի 20, 1964, Անգարսկ, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բուրյաթ գրող, բանաստեղծ, նկարիչ[1]։ Հանրապետական «Բուրյաթիայի լավագույն մարդիկ-2007» մրցույթի դափնեկիր[2][3][4], «Ազատ նկարիչ» մրցանակի դափնեկիր[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1964 թվականի հուլիսի 20-ին, Անգարսկ քաղաքում։ Ավարտել է Իրկուտսկի արվեստի դպրոցը, նկարիչ-ձևավորող է, աշխատել է Ուստ Օրդեում, Անգարսկում, Իրկուտսկում, Բրատսկում, Ուլան Ուդեում[6]։ 2001 թվականին լույս է տեսել նրա առաջին` «Դորժոն, երկնքի նվաճողը» գիրքը։ Դրան գրեթե անմիջապես հաջորդել է «Օվկիանոսի միջով» բանաստեղծությունների ժողովածուն[1]։ Այուհետև լույս է տեսել գրողի ամենահայտնի` «Երեխաներին` հայրենի հողի մասին» գրքերի շարքը[7][8][8]։
«Երեխաներին` հայրենի հողի մասին»
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարքի առաջին գիրքը եղել է «Ոսկե գիրք բուրյաթների մասին» ստեղծագործությունը, որը թողարկվել է 2006 թվականին։ Սա հանրագիտարան է դպրոցական ցածր և միջին տարիքի երեխաների համար[9], որտեղ երեխաներին հասկանալի պարզ լեզվով պատմվում է հայրենի հողի` Բուրյաթիայի պատմությունների ու ավանդույթների մասին։ Վիկտորյա Ալագուևան գրքերի ոչ միայն հեղինակն է, այլ նաև` պատկերազարդողը[10]։ Գրքի լույս ընծայումից շատ չանցած, 2007 թվականին, հեղինակը դարձել է «Բուրյաթիայի լավագույն մարդիկ-2007» մրցանակի դափնեկիր[11]։ Ավելի ուշ գիրքը թարգմանվել է բուրյաթերեն։
Երկրորդ` «Բուրյաթների մասին ալմաստե գիրքը», թողարկվել է 2007 թվականին։ Եթե «Ոսկե գիրքն» ավելի շատ պատմում էր բուրյաթների նյութական մշակույթի մասին, ապա «Ալմաստեն» գրեթե ողջ ուշադրությունը սևեռում է հոգևոր մշակույթի վրա` պատմելով ավանդական հավատալիքների, շամանիզմի, ոգիների, բուդդիզմի մասին։ Այս գիրքը ևս պատկերազարդվել է հեղինակի կողմից։
Շարքը շարունակել է 2008 թվականի լույս ընծայված «Բուդդայականության ուսմունքը` երեխաների համար» գիրքը։ Այնտեղ պատմվում է Բուդդայի կյանքի և նրա ուսմունքի մասին։ Այդ գրքում, ինչպես և` ամբողջ շարքում, պատումը տարվում է անսովոր ձևով. տղան հարցնում տատիկին, թե ինչ են երջանկությունը, մարդն ու աշխարհը։ Նաև շատերը կարող են իմանալ այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են կարման, նիրվանան, ցեղի օրենքը[8]։
Նույն թվականին լույս է տեսել «Բանալին», որը գիրք է նախադպրոցական տարիքի երեխաների համար և ուղղված է բուրյաթական այբուբենի ուսուցմանը[12]։
«Բուդդան իմ սրտում» բանաստեղծությունների ու պատմվածքների հավաքածուն, որը ևս լույս է տեսել 2008 թվականին, գեղարվեստական ստեղծագործություն է, որտեղ փոքրիկ աղջիկը մեկնում է հեքիաթային ճանապարհորդության, որի հետ Վիկտորյա Ալագուևան նույնականացնում է ինքն իրեն[8][13]։
2010 թվականին լույս է տեսել շարքի հաջորդ` «Բուրյաթների մասին արծաթե գիրքը»։ Այն նվիրված է Սպիտակ ամսվա տոնին, բուրյաթների ցեղերին ու նրանց մշակույթին, ինչպես նյութական, այնպես էլ` հոգևոր[14]։
Վիկտորյա Ալագուևայի հաջորդ` «Բուրյաթների մասին բրոնզե գիրքը» գրվել է իր ավագ որդու` Պյոտրի հետ համահեղինակությամբ, 2014 թվականին։ Այնտեղ պատմվում է բուրյաթական ժողովրդի նախնիների ու նախահայրերի մասին։ Վիկտորյայի որդին` Պյոտրը, օգնել է Ասիայի պատմության իր իմացությամբ, որը նա ինքնուրույն է ուսումնասիրել[15][16][17][18]։ «Երեխաներին` հայրենի հողի մասին» շարքի վեցերորդ գիրքը եղել է Վիկտորյա Ալագուևայի «Բուրյաթենրի մասին սպիտակ գիրքը», որը թողարկվել է 2015 թվականին[19]։ Շարքի յոթերորդ գիրքը թողարկվել է 2020 թվականին։ «Բուրյաթական առասպելների մոլորակը» գիրքը պատմում է բուրյաթ-մոնղոլների հայտնի առասպելների, հեքիաթների ու լեգենդների, քոչվորների յուրահատուկ ավանդույթների մասին[20]։
2017 թվականին Վիկտորյա Ալագուևան սկսել է գրքերի նոր` «Էտուգեն տատիկի դասերը» շարքը, որոնցից առաջինը եղել է «Կյանքի ծառը» գիրքը, որը պատմում է ընթերցողներին բուրյաթական ժողովրդի` անտառի ու ծառերի հանդեպ ունեցած հարգանքի մասին[21][22]։ Շարքը շարունակել է «Սուրբ լեռը» գիրքը, որը պատմում է բուրյաթների մշակույթում լեռների ունեցած դերի մասին[23]։
Այլ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտորյա Ալագուևան որպես նկարիչ-պատկերազարդող է եղել հետևյալ գրքերի համար.
- Тушемилов П. М. «Абай-Гэсэр» — Улан-Удэ: Издательство Бурятского государственного университета, 2000[24][25]
- Гармаев В. Б. «Десятый рабджун» — Улан-Удэ: Бурятское книжное издательство, 2001[26]
- Могоева Д. Д. «Амар сайн, ухибууд!» — Улан-Удэ: Бэлиг, 2002[27].
- Дугаров Э. Ч. «Отправляясь в дальний путь…» — Улан-Удэ: Бурятское книжное издательство, 2004[28].
- Нанзатова Э. П. «Эрдэни» — Улан-Удэ: Бэлиг, 2012.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Через океан» (Улан-Удэ, 2001)[1]
- «Доржо, покоритель небес» (Улан-Удэ, 2001)[29]
- «Золотая книга о бурятах» (Улан-Удэ, 2006[30])
- «Алмазная книга о бурятах»[31] (Улан-Удэ, 2007[30])
- «Учение Будды для детей» (Улан-Удэ, 2008[30])
- «Будда в сердце моём» (Улан-Удэ, 2008[30])
- «Серебряная книга о бурятах» (Улан-Удэ, 2010)
- «Ключик» (Улан-Удэ, 2010)[32]
- «Бронзовая книга о бурятах» (Улан-Удэ, 2014) — в соавторстве с Петром Алагуевым
- «Белая книга о бурятах» (Улан-Удэ, 2015)[19]
- «Древо жизни» (Улан-Удэ, 2017)
- «Святая гора» (Улан-Удэ, 2018)
- «Вселенная бурятских мифов» (Улан-Удэ, 2020)[33]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Алагуева Виктория Петровна». Поэзия. Литературно-художественный журнал «Байкал». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
- ↑ МАУ ЦБС г. Улан-Удэ. «Поэтический турнир «Дыхание музы»».
- ↑ «Интеллектуальный десант «Диалоги о сокровенном» в гимназии № 33». Столица Бурятии глазами детей. Администрация г. Улан-Удэ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Литературные встречи Белого месяца в Республиканской детско-юношеской библиотеке». Новости библиотеки. ГАУК Республики Бурятия "Республиканская детско-юношеская библиотека". Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ А. Смирнова В поселке Усть-Ордынском побывали авторы из Улан-Удэ // Окружная правда : газета. — 2008-10-02. — № 39.(չաշխատող հղում)
- ↑ А. Махачкеев. «Гэсэр в стиле "фэнтэзи"». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Национальная библиотека Республики Бурятия(չաշխատող հղում)
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Узнать о Будде в четыре года — Информ-Полис
- ↑ «Пресса о нас». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ infpol.ru. «"Книжная бабушка» расскажет детям о Бурятии». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ В библиотеке прошла встреча с Викторией Алагуевой
- ↑ Web ИРБИС(չաշխատող հղում)
- ↑ «Любят ребята книжки виктории алагуевои | Байкал. Новости региона». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Подарок детям к Сагаалгану — Информ-Полис
- ↑ «Драгоценные знания о Бурятии в книгах Виктории Алагуевой — Информ-Полис». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.
- ↑ minkultrb.ru. «Виктория Алагуева рассказала юным читателям о своей новой книге». Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ http://cbs-ulan-ude.ru. «Знакомьтесь: «Бронзовая книга о бурятах»». Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|author=
- ↑ yaruuna.ru. «ВЫЕЗДНОЙ СЕМИНАР «НОВЫЙ ФОРМАТ И ТЕХНОЛОГИИ РАЗВИТИЯ БИБЛИОТЕК, ОБСЛУЖИВАЮЩИХ ДЕТЕЙ И ЮНОШЕСТВО»». Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ 19,0 19,1 Буряад унэн (2015 թ․ հուլիսի 10). «Виктория Алагуева представила «Белую книгу о бурятах»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Ариг Ус (2020 թ․ հուլիսի 26). ««Вселенная бурятских мифов» : Писательница из Улан-Удэ выпустила новую книгу для детей». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ МАУ ЦБС г. Улан-Удэ (2017 թ․ մարտի 23). «Презентация книги Виктории Алагуевой «Древо жизни»». Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Буряад унэн (2017 թ․ մարտի 24). «Бурятская писательница рассказала о «Древе жизни», которое объединяет бурят и другие народы Земли». Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Презентация книги «Святая гора» Виктории Алагуевой». ГАУК РБ Республиканская детско-юношеская библиотека. 2018 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ ««Абай Гэсэр» в библиотеке БГУ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Гэсэр в стиле «фэнтэзи» — infpol.ru».
- ↑ ««Десятый рабджун» в библиотеке БГУ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Детские дошкольные образовательные учреждения и проблемы возрождения … — Ю. Б. Рандалов, И. Н. Дашибалова — Google Книги
- ↑ Web ИРБИС(չաշխատող հղում)
- ↑ «Встреча писательницы Виктории Алагуевой с читателями». МАУ ЦБС г.Улан-Удэ. 2012 թ․ ապրիլի 28. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 «Алагуева, Виктория Петровна». Национальная библиотека Республики Бурятия. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ Т. Перевалова (2008 թ․ դեկտեմբերի 10). «Эти книги учат жить в гармонии с собой». Новости Байкальского региона. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Художественная литература». Новые поступления. Центральная библиотека Селенгинского района. 2012 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ minkultrb.ru (2020 թ․ հուլիսի 27). ««Вселенная бурятских мифов» : Писательница из Улан-Удэ выпустила новую книгу для детей». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
|