Վիկտորիա (անգլ.՝ Victoria), քաղաք և նավահանգիստ Կանադայում, Վանկուվեր կղզու հարավարևելյան ծայրում։ Բրիտանիայի Կոլումբիա նահանգի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը 62 հզ․ (1978)։ Կա փայտամշակում, նավաշինություն, նավանորոգում։ Արտահանում է փայտանյութ, ձկնամթերք։ Ունի համալսարան։ Տուրիզմի վայր է։