Վիկտոր Շատալին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Շատալին
Ծնվել էնոյեմբերի 15, 1926(1926-11-15)
ԾննդավայրQ18777948?, Atkarsky Uyezd, Սարատովի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 2, 2003(2003-07-02) (76 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԳեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա և Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոց
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
ՈւսուցիչQ114269749?, Կոնստանտին Ելևա, Michail Andreevitsj Sjaronov? և Karpo Trokhymenko?
ԱշակերտներQ47489528?, Serhiy Halchansky?, Myroslav Dusinkevych?, Q99530534?, Stepan Nechai?, Q113456129?, Q113463348?, Q113624018?, Lesia Hryhorova?, Dmytro Liashchuk?, Q114244692?, Q114245415?, Q115048411?, Q115857266?, Q117085276?, Q121814665?, Q122216653?, Գայանե Աթայան և Q123560845?
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն և Ուկրաինայի նկարիչների ազգային միություն

Վիկտոր Վասիլևիչ Շատալին (նոյեմբերի 15, 1926(1926-11-15), Q18777948?, Atkarsky Uyezd, Սարատովի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 2, 2003(2003-07-02), Կիև, Ուկրաինա), սովետական, ուկրաինական նկարիչ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 15-ին Սարատովի մարզի Զեմլյանիե Խուտորա գյուղում (նախկինում՝ Ատկարի շրջան1939 թվականից սովորել է Լենինգրադի ԽՍՀՄ արվեստի ակադեմիային կից գեղարվեստի դպրոցում։ 16 տարեկան հասակում մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին, դառնալով ՈՒկրաինական առաջին ճակատի «գնդի որդին»։ Պատերազմի ավարտից հետո կրթություն է ստացել Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիայում, 1947—1953 թվականներին աշակերտել է Կ.Դ. Տրոխիմենկոյին, Գ. Տիտովին, Կ. Ելևին, Մ. Ա. Շարոնովին[1]։ Դիպլոմային աշխատանքի պաշտպանության ժամանակ Վ. Շատալինն արդեն կայացած վարպետ-նկարիչ էր, կարող էր ինքնուրույն լուծել ստեղծագործական խնդիրները։ Որպես դիպլոմային աշխատանքներ ներկայացված էին «Նովգորոդյան աշխարհազոր» (1953), «Կոլեվշինա» (1952) պատմական թեմաներով աշխատանքները, «Եղբայրական հանդիպում» (1953), «Թաթարական ներխուժում» (1954), «Լուկյան Կոբիլիցա» (1954), «Պայքար Պերեյասլավ-Խմելնիցկիի մոտ» (1954) և այլն, որոնք ստեղծվել են ինստիտուտի վերջին դասընթացների ժամանակ և ինքնուրույն ստեղծագործության առաջին տարիներին։ Այդ աշխատանքներն առանձնանում են կոմպոզիցիոն ներդաշնակությամբ, նկարչի բարձր պրոֆեսիոնալիզմով[2]։ Վ.Շատալինին խորը մտահոգություն էր պատճառում Հայրենական Մեծ պատերազմի թեման։ Այն ամենը, ինչ զգացել էր այդ տարիներին, արտահայտել է իր աշխատանքներում։ Կարելի է համարել, որ «Մարտնչող ընկերներ» (1976) կտավը ինքնակենսագրական մոտիվացում ունի։ 1970- ական թվականների ավարին և 1980-ականներին նկարիչն նընտրել է ժամանակակից թեմաներ։ Դրանցից են՝ «Հյուսիսային հեքիաթը» (1977), «Անձրև է։ Երկրաբաններ» (1981), կոմպոզիտոր Գ. Մայբորոդի դիմանկարը(1977 - 1978), գրող Մ. Նագնիբիդի դիմանկարը (1979), հայտնի օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս, Ավիացիայի գեներալ-գնդապետ Վ.Լավրինենկովի Դիմանկարը, որոնք արված են բարձր հմտությամբ և հոգեբանությամբ[3]։ 1957 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է, բազմիցս ընտրվել է ԽՍՀՄ ՆՄ Խորհրդի քարտուղար և ԽՍՀՄ Խորհրդի մշտական անդամ։ ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի թղթակից անդամ է (1978 թվականից)։ ՈՒԱԱԻ ակադեմիկոս (1997 թվականից)։ 1966-2003 թթ. աշխատել էԿիևի գեղարվեստի ինստիտուտում։ Պրոֆեսորի կոչում ստացել է 1976 թվականից։ Նա ապրել և աշխատել է հիմնականում Կիևում։ Մահացել է 2003 թվականի հուլիսի 2-ին։ Մահացել է Կիևում, թաղված է Բայկովոմ գերեզմանատանը (բաժին № 49ա)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(1964)

Պատմական-հեղափոխական, ռազմահայրենասիրական թեմաներով նկարների շարքի, ինչպես նաև ժամանակակից թեմաներով ստեղծագործությունների համար

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ Բնանկարների և թեմատիկ նկարների հեղինակ է։ Դրանցից են՝

  • «Հովիտներում և լեռներում» (1957);
  • «Մարտական առաջադրանք» (1960);
  • «Եկեղեցի» (1960);
  • «Երկիր» (1964);
  • «Պսկովի Կրեմլը» (1968);
  • «Երիտասարդ մարտիկների խմբեր» (1977);
  • «Հյուսիսային հեքիաթ» (1977);
  • Կոմպոզիտոր Գ. Նաբորոդիի դիմանկարը (1977);
  • «Անձրևում է» (1981);
  • «Դնեպրի ճակատամարտը» (1983);
  • «Միջին Ասիա» (1983);
  • «Ոտի կանգնիր հզոր երկիր» (1985);
  • «Առավոտյան» (1990);
  • «Կարպատներ» (1992);
  • «Քամոտ օր» (1995) և այլն;
  •  1974 թվականին թողարկվեց նրա ստեղծագործությունների ժողովածուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сайт Аукціонного дому «Корнерс»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  2. Ігор Шаров, Анатолій Толстоухов. Художники України: 100 видатних імен. — К.: АртЕк, 2007. – C. 424. ISBN 966-505-134-2 (ուկր.)
  3. Ігор Шаров, Анатолій Толстоухов. Художники України: 100 видатних імен. — К.: АртЕк, 2007. – C. 426-427. ISBN 966-505-134-2 (ուկր.)
  4. «Сайт Академії мистецтв України». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.