Վիկտոր Իվանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Իվանով
Ծնվել էօգոստոսի 2, 1924(1924-08-02) (99 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ և վիզուալ արտիստ
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ և ԽՍՀՄ պետական մրցանակ

Վիկտոր Իվանով (ռուս.՝ Иванов, Виктор Иванович, օգոստոսի 2, 1924(1924-08-02), Մոսկվա, ԽՍՀՄ) ռուս և խորհրդային գեղանկարիչ, մանկավարժ։

ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1988, թղթակից անդամ` 1978)։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1990)[1]։ ԽՍՀՄ Պետական մրցանակի (1968), ՌԽՍԴՀ Ռեպինի անվան պետական մրցանակի (1989) և Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր (1996)։ 1951 թվականից` ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1924 թվականի օգոստոսի 2-ին, Մոսկվայում։

Մինչև 1939 թվականը սովորել է կենտրոնական Պիոների տան կերպարվեստի ստուդիայում (Վ. Ա. Վորոնինի և Ա. Մ. Միխայլովի արվեստանոց)։

1939-1944 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիական լիցեյում (պրոֆեսոր Վ. Պոչիտալովի արվեստանոց)։

1945-1950 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտում (պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Ա. Գրիցայի արվեստանոցը)։

1950 թվականից եղել է Մոսկվայի հանրապետական, համամիութենական ցուցահանդեսների ակտիվ մասնակից։

1950-1952 թվականներին դասավանդել է Մոսկվայի գեղարվեստի միջնակարգ դպրոցում։

1951 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

1957 թվականին սկսել է աշխատել Ռյազանի ժողովրդին նվիրված աշխատանքների վրա։

1957-1967 թվականներին աշխատել է «Ռուս կանայք» մեծ շարքի վրա. «Պատերազմի տարիներին» (1958-1967), «Ռյազանի մարգագետինը» (1962-1971), «Ետաճաշիկ» (1963-1966), «Կարտոֆիլի բերքահավաք» (1967)։

1959-1962 թվականներին ստեղծագործական ուղևորության է մեկնել Եգիպտոս, Սիրիա, Իտալիա, Կուբա, Մեքսիկա։

1968-1981 թվականներին եղել է ՌԽՖՍՌ նկարիչների միության վարչության քարտուղար։

1988 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իրական անդամ։

2004 թվականին Ռյազանի գեղարվեստի թանգարանին կից բացվել է «Վիկտոր Իվանովը և Ռյազանի հողերը» պատկերասրահը[2]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա աշխատանքները պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական պետական թանգարանում, Կիևի ռուսական արվեստի թանգարանում, Ռյազանի մարզի գեղարվեստի թանգարանում, Ռուսաստանի և աշխարհի այլ երկների բազմաթիվ այլ թանգարաններում, իսկ նկարչի դիմանարը 1983 թվականից գտնվում է Ուֆֆիցիի (Ֆլորենցիա) պատկերասրահում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո շքանշան` պետությանը մատուցած ծառայությունների, մշակույթի և արվեստի բնագավառում արդյունավետ գործունեության, ժողովրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման համար ունեցած մեծ ներդրման համար (2000)[3]
  • Բարեկամության շքանշան` պետությանը մատուցած ծառայությունների համար (1995)[4]
  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1990)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (1976)
  • ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1968)
  • ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ(1985)
  • ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ (1963)
  • Ռյազանի մարզի պատվավոր քաղաքացի (2005)[5]
  • Այլ մրցանակներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ИВАНОВ Виктор Иванович
  2. Виктор Иванов на сайте Рязанского государственного музея им. И. П. Пожалостина.
  3. «Указ Президента Российской Федерации от 4 июля 2000 года № 1245 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  4. Указ Президента РФ от 29.05.1995 № 533 «О награждении государственными наградами Российской Федерации работников акционерных обществ, предприятий и организаций»
  5. «Почётные граждане Рязанской области на сайте Правительства Рязанской области». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В. Ива­нов. (Каталог вы­став­ки). М., 1976;
  • В. Ива­нов. Кар­ти­ны, порт­ре­ты, пей­за­жи, ри­сун­ки. М., 1985.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]