Վիկինգ (ծրագիր)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Վիկինգ» ծրագիր — ՆԱՍԱ-ի տիեզերական ծրագիր է՝ Մարսը ուսումնասիրելու նպատակով։ Ծրագիրը ներառում է երկու նույնական՝ «Վիկինգ 1» և «Վիկինգ 2» տիեզերանավերի արձակում տիեզերք, որոնք պետք է իրականացնեյն հետազոտություններ Մարսի վրա, որոնելով կյանքի համար պայմաններ։
«Վիկինգ»-ը բաղկացած է մի տիեզերական կայանից-Մարսի արհեստական արբանյակից և մարսի կայանից։
«Վիկինգ» ծրագիրը իրականացրել է մի շարք տիեզերանավերի թռիչք դեպի մարս՝ հետազորտելու նպատակով XX դարի 70-ական թվականներին, որի սկիզբը դրել է «Մարիներ-4»-ը 1964 թ., ապա շարունակել են «Մարիներ-6»-ը, «Մարիներ-7»-ը և «Մարիներ-9»-ը։
Տիեզերանավ «Վիկինգ 1»-ը իր թռիչքը իրականցրել է 1975 թ. օգոստոսի 20-ին՝ Ֆլորիդայից, իսկ «Վիկինգ 2»-ը իր թռիչքը իրականացրել է ավելի ուշ՝ 1975 թ. սեպտեմբերի 5-ին։ Թռիչքից առաջ տիեզերանավերը մանրամասն ստերիլիզացվել է, Մարսի վարակումը կանխելու համար։ Մարսի կայանը, որը տեղավորվում էր թռչոց տիեզերանավի մեջ պաշտպանության համար ստերիլիզացվում էր ջերմաստիճանի ազդեցության ուղով։ Ջերմաստիճանը բարձրացվում էր մինչև 111 °C (232 °F) 40 րոպեում։ Տիեզերանավ «Վիկինգ 1»-ը դուրս է եկել մարսի ուզեծիրից դուրս 1976 թ. հունիսի 19-ին, իսկ «Վիկինգ 2»-ը 1976 թ. օգոստոսի 7-ին։
«Վիկինգ» ծրագրի ուսումնասիրման համար նախատեսված էր 90 օր վայրէջքից հետո, բայց տիեզերանավերից յուրաքանչյուրը նախատեսված ժամանակից շատ աշխատեց։ Մարսի արհեստական արբանյակ «Վիկինգ 1»-ը մնաց աշխատեղ մինչև 1980 թ. օգոստոսի 7-ը, իսկ «Վիկինգ 2»-ը մինչը 1978 թ. հուլիսի 25-ը։
Ի պատիվ այս ծրագրի Պլուտոնի հողի մի մաս անվանել են Վիկինգ։
Տեխնիկական բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՍ-ի նախնական քաշը արձակման ժամանակ՝ 3527 կգ
- Կայանի քաշը արձակման ժամանակ՝ 2328 կգ
- Տիեզերք ուղարկված տիեզերանավի նախնական քաշը արձակման ժամանակ՝ 1199 կգ
- Կայանի քաշը տիեզերանավից առանձնանալուց հետո՝ մոտավոր 900 կգ
- Մարսի կայանի քաշը՝ մոտավոր 600 կգ
Տիեզերանավերի սարքավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանը՝ որը կառուցվել է «Մարիներ-9»-ի բազայում, ուներ 3,35 մետր բարձրություն։ Տիեզերական կայանը ուներ հրթիռային շարժիչներ, որոնք կշռում էին 136 կգ։Կայանի էլեկտրաէներգիայի համար օգտագորշվում են արևային պանելյեր։
Կայանում տեղադրված է՝
- Նեղ անկյուն ունեզող հեռուստատեսային տեսախցիկ նկարներ ստանալու համար (1500 կմ բարձրությունից նկարահանման 40 մ թույլատրում)
- Լայն անկյուն ունեցոզ տեսախցիկ նկարներ ստանալու համար
- Ինֆրակարմիր սպեկտրոմետրեր մարսից ներս թափանցած ջրային գոլորշու կանխարգելման համար
- Ինֆրակարմիր ռադիոմետր մոլորակի ջերմային քարտեզի ստացման համար։
Տիեզերք ուղարկվող տիեզերանավը ուներ 2,1 մ բարձրություն և առավելագույն լայնակի չափում՝ 3,6 մ։
Փափուկ վայրէջքի համար նախատեսված համակարգում օգտագործվել են հատուկ ռադիոբարձրաչափ և ռադիոլոկատոր, այդ թվում նաև 8 հրթիռային շարժիչ, որոնցից յուրաքանչյուրը կշռում են 4,5 կգ, 6 կողմնորոշման շարժիչներ, որոնք կշռում են 4,5 կգ, առաջային էկրան 3,6 մ բարձրությամբ, պարաշյուտ 16,2 մ բարձրությամբ։
Մարսի արհեստական կայանի համար էլեկտրաէներգիա մատակարարում էին հատուկ իզոտոպային գեներատորներ։
Մարսի կայանի վրա տեղադրված էին հատուկ սարքեր, որոնք ուսումնասիրում էին մարսի մի որոշակի տարածք վեյրէջքից առաջ և հետո։ Արձակման կայանում տեղադրված սարքերը չափում էին մթնոլորտային ճնշումը և ջերմաստիճանը,։ Բացի այդ, չափում էին մթնոլորտային խտությունը։
Մարսի մակերևույթի հետազոտությամ համար նախատեսված սարքեր՝
- Երկու կլոր տեսանելիությամբ սահմանված հեռուստատեսային խցիկներ
- Գարծիքներ օդերեւութաբանական ուսումնասիրությունների համար, որոնք չափում էին՝ ջերմաստիճանը, ճնշումը քամու արագությունը և ուղղությունը դեպի մակերեսը
- Սեյսմոմետր
- Սարքեր որոնք որոնում են կյանքի առկայություն հոզի մասնիկների մեջ, օրինակ՝ ֆոտոսինթեզ։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վիկինգ» ծրագրի իրականացման համար օգտագործվել է մոտ 1 միլլիարդ դոլար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկինգ (ծրագիր)» հոդվածին։ |
|
|