Վիլյամ Բլեքսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Բլեքսթոն
անգլ.՝ William Blackstone
Դիմանկար
Ծնվել է1723 թվականի հուլիսի 10
ԾննդավայրԼոնդոնյան Սիթի, Անգլիա
Մահացել է1780 թվականի փետրվարի 14
Մահվան վայրՀարավարևելյան Անգլիա, Անգլիա, Օքսֆորդշիր
ԳերեզմանSt Peter's Church, Wallingford
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ազգությունանգլիացի
ԿրթությունՓեմբրուք քոլեջ և Չարտերհաուս դպրոց
Գիտական աստիճանիրավունքի դոկտոր
ԵրկերCommentaries on the Laws of England?
Մասնագիտությունդատավոր, բարիսթեր, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և գրող
Գործունեությունդատավոր, համալսարանի ուսուցիչ, փաստաբան, գրող
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան
Զբաղեցրած պաշտոններJustice of the Common Pleas?, Justice of the King's Bench?, King's Counsel?, serjeant-at-law?, member of the 13th Parliament of Great Britain? և member of the 12th Parliament of Great Britain?
ԿուսակցությունՏորի
Պարգևներ և
մրցանակներ
Ասպետ-բակալավր
ԱնդամությունՄիդլ տաճար
Ստորագրություն
Изображение автографа
 William Blackstone Վիքիպահեստում

Վիլյլամ Բլեքսթոն, (անգլ.՝ William Blackstone, [wiljəm 'blækstən], հուլիսի 10, 1723(1723-07-10)[1][2][3][…], Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - փետրվարի 14, 1780(1780-02-14)[1][2][3][…], Ուոլինգֆորդ, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի քաղաքական գործիչ, իրավաբան, փաստաբան և իրավունքների պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1723 թվականի հուլիսի 10-ին Լոնդոնում՝ առևտրականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է Լոնդոնի Չարտերխաուս-Սքուլ դպրոցում։ 1738 թվականից Օքսֆորդի համալսարանում ուսումնասիրել է իրավագիտություն, տրամաբանություն և մաթեմատիկա։

1741 թվականին Բլեքսթոնը ընդունվել է Middle Temple, նվիրելով հետևյալ բանաստեղծությունը՝ «Իրավաբանի հրաժեշտը իր մուսայի հետ»։ 1744 թվականին նա դառնում է Օքսֆորդի Օլ-Սոուլ վարժարանի խորհրդի անդամ։

1746 թվականին դարձել է փաստաբան, բայց հետո կրկին վերադարձել է համալսարան։

1750 թվականին նա ստացել է իրավունքի դոկտորի աստիճան և 1753 թվականին Օքսֆորդի համալսարանում սկսել է դասախոսություններ անել անգլիական օրենսդրության մասին, որն ունեցել է մեծ հաջողություն, քանի որ մինչ այդ անգլիական համալսարաններում Անգլիայի օրենքների մասին դասընթացներ չեն անցկացվել։ Անգլիացի գիտաիրավաբան Վիները նույնիսկ կատարել է խոշոր նվիրաբերություններ հօգուտ անգլիական ընդհանուր իրավունքի (անգլ.՝ Common Law) ամբիոնի հիմնադրման, որը 1758 թվականին գլխավորել է Վիյլամ Բլեքսթոնը։

1759 թվականին Բլեքսթոնը կրկին զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, ինչպես նաև իրեն նվիրել է քաղաքականությանը։ 1763 թվականին նա զբաղեցրել է արքունի գեներալի պաշտոնը և միաժամանակ ընտրվում է Միդդլ-Թեմփլ խորհրդի փաստաբանների անդամ։

Ամուսնանալով Բլեքսթոնը ստիպված էր հեռանալ Օլ-Սոուլզ քոլեջից, այնուհետև նա Նյու-Ին-հոլ քոլեջում նշանակվել է ռեկտոր մինչև 1766 թվականին։ 1765 թվականին նա հրապարակեց իր «Մեկնաբանություններ Անգլիական օրենքների վերաբերյալ » գրքի առաջին հատորը, իսկ հաջորդ չորս տարիների ընթացքում նա հրատարակեց երեք հատորները։

1768 թվականին Վիյլամ Բլեքսթոնը վերադառնում է խորհրդարան որպես Ուեստբերի պատգամավոր։ Իսկ 1770 թվականին Բլեքսթոնը հրաժարվում է արքայական գեներալ-սոլիթորի պաշտոնը և ստանձնում է դատավորի պաշտոնը, սակայն նա վարում էր այն դատերը, որոնք բողոքարկվել էին։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1780 թվականի փետրվարի 14-ը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյամ Բլեքսթոնի արձանը ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի Դաշնային դատարանի շենքի մոտ

Բլեքսթոնի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Մեկնաբանություններ Անգլիական օրենքների վերաբերյալ» է՝ չորս հատորներով, առաջին անգամ տպագրվել է Օքսֆորդում՝ 1765-1769 թվականներին։ Իր կյանքի ընթացքում հրատարակվել է այս գրքի 8 հրատարակություններ։

Իր հիմնարար աշխատանքում Բլեքսթոնը տվել է մանրամասն մեկնաբանություններ իրավական նորմերի և Անգլիայի նախադեպերի վերաբերյալ։ Այս աշխատանքի ազդեցությունը շատ մեծ էր, այն դարձել է հեղինակություն անգլիական և ամերիկյան իրավաբանների համար, և դեռ պահպանում է իր նշանակությունը անգլո-սաքսոնական իրավական ընտանիքում։

Բլեքսթոնի մյուս աշխատություններից հայտնի է նաև «Law tracts»-ը երկու հատորով (Լոնդոն, 1762) և «Analysis of the Laws of England»-ը (Օքսֆորդ, 1754; Լոնդոն, 1880)՝ անգլերեն իրավագիտության հանրագիտարան։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեքսթոնը վաղուց տառապում էր հոդատապով, 1779 թվականին ունեցել է նյարդային խանգարում, որը առաջացրել է գլխապտույտ, գիրություն, արյան բարձր ճնշում և շաքարախտ[4]։ 1780 թվականի փետրվարի 3-ին նա չափազանց թույլ էր և մի քանի օրվա ընթացքում դարձել էր անտարբեր, նա մահացավ փետրվարի 14-ին[5]։ Փետրվարի 22-ին Եպիսկոպոս Բարրինգթոնի կողմից կատարված ծառայությունից հետո Բլեքսթոսը թաղվել է Սուրբ Պետրոս եկեղեցու Վալինգֆորդի տանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Prest (2008) p. 301
  5. Prest (2008) p. 302

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Prest W. William Blackstone: Law and Letters in the Eighteenth Century : [англ.]. — Oxford University Press, 2008. — 284 p. — ISBN 978-0-19-955029-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Блэкстон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Блэкстон Уильям // Энциклопедия Кольера на dic.academic.ru
  • Sir William Blackstone’s Commentaries on the Laws of England, from the Avalon Project at Yale Law School
  • A Biography of William Blackstone (1723—1780) Արխիվացված 2006-08-05 Wayback Machine
  • Royal Berkshire History: Sir William Blackstone
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Բլեքսթոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Բլեքսթոն» հոդվածին։