Վիլհելմ Թեմպլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Թեմպլ
Wilhelm Tempel
Ծնվել էդեկտեմբերի 4, 1821(1821-12-04)[1][2]
Նիդերկուներսդորֆ, Kottmar, Գյորլից, Սաքսոնիա
Մահացել էմարտի 16, 1889(1889-03-16)[3] (67 տարեկան)
Արչետրի, Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4]
Քաղաքացիություն Սաքսոնիայի թագավորություն
Մասնագիտությունաստղագետ, աստերոիդներ հայտնագործող և discoverer of comets
Գործունեության ոլորտաստղագիտություն և Կերպարվեստ
ԱնդամակցությունԼինչեի ազգային ակադեմիա
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Պարգևներ
 Ernst Wilhelm Leberecht Tempel Վիքիպահեստում

Էրնստ Վիլհելմ Լեբրեխտ Թեմպլ (գերմ.՝ Ernst Wilhelm Leberecht Tempel, դեկտեմբերի 4, 1821(1821-12-04)[1][2], Նիդերկուներսդորֆ, Kottmar, Գյորլից, Սաքսոնիա - մարտի 16, 1889(1889-03-16)[3], Արչետրի, Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4]), գերմանացի աստղագետ և նկարիչ, 5 աստերոիդների և 12 գիսաստղերի հայտնաբերող։

Էրնստ Թեմպլը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 4-ին սաքսոնյան Նիդերկուներսդորֆ քաղաքում։ 1837 թ. սովորել է լիթոգրաֆիական գործ Մեյսենում։ 1840 թ. ուղևորվել է մի քանի տարով ճանապարհորդելու Եվրոպայով, այցելել է Կոպենհագեն, Ստոկհոլմ և Քրիստիանիա (այժմյան Օսլո

1858 թ. բնակություն է հաստատել Վենետիկում, և այնտեղ բացել է լիթոգրաֆիայի արհեստանոց։ Շուտով ամուսնացել է։ Բավականին հաջողությամբ կատարում էր գիտնականների պատկերազարդման պատվերները։ Տարված լինելով երիտասարդ հասակից աստղագիտությամբ, կառուցեց չորսդյոյմանոց աստղադիտակ և նրա միջոցով արդեն 1859 թ. հայտնաբերեց գիսաստղ, ինչպես նաև միգամածություն Պլեյադներ աստղային կուտակման մեջ։ 1860 թ. ստացել է հրավեր աշխատելու Մարսելի աստղադիտարանում։ Աշխատելով այս ֆրանսիական քաղաքում, հայտնաբերել է մի շարք երկնային մարմիններ, մասնավորապես աստերոիդներ և գիսաստղեր։ Նա է հայտնաբերել (64) Անջելինա, (65) Կիբելե, (74) Գալատեա, (81) Թերպսիքորե և (97) Կլոթո աստերոիդները։

1870 թ. ֆրանկո-ռուսական պատերազմի պատճառով Թեմպլը ստիպված եղավ լքել Ֆրանսիան և վերադառնալ Իտալիա։ 1875 թ. դարձավ Ֆլորենցիայի մոտ գտնվող Արչետրի քաղաքի աստղադիտարանի ղեկավարը։

1889 թ. մարտի 16-ին Թեմպլը մահացավ Արչետրիում։

Նրա պատվին անվանվել են (3808) Տեմպել աստերոիդը և խառնարան Լուսնի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  2. 2,0 2,1 https://www.esa.int/Science_Exploration/Space_Science/Rosetta/Tempel_1_Biography_of_a_comet
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119023164 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Թեմպլ» հոդվածին։