Վիեննայի Կենտրոնական կայարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վիեննայի Կենտրոնական կայարան
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ԲԾՄ208 մետր
Պաշտոնական կայքhauptbahnhof-wien.at(գերմ.)
Վիեննայի Կենտրոնական կայարան (Ավստրիա)##
Վիեննայի Կենտրոնական կայարան (Ավստրիա)

Վիեննայի Կենտրոնական կայարան (գերմ.՝ Wien Hauptbahnhof[1], հապավված՝ Wien Hbf), Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի երկաթուղային գլխավոր կայարանը, որը գտնվում է Favoriten կոչվող շրջանում[2]

Արդեն իսկ սկզբնական փուլում, երբ Կենտրոնական կայարանը սոսկ մասամբ էր դեռ աշխատում, նախատեսված էր, որ այն դառնալու է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանը և դուրս է մղելու «Հարավային Վիեննա» կայարանը[3]։ Նպատակն այն էր, որ հյուսիսից, հարավից, արևմուտքից ու արևելքից եկող և Վիեննայում համատեղվող բեռնափոխադրող հին տերմինալները փոխարինվեն նորով, որը պիտի լիներ ավելի կատարյալ և գտնվեր քաղաքային հաղորդակցային ուղիների կենտրոնում (ավտոբուսներ, տրամվայ, մետրո, մերձքաղաքային գնացքներ և այլն)։ Շինարարության ավարտից հետո նոր կայարանը հնարավորություն էր ընձեռելու նաև ընդլայնելու և կատարալագործելու Վիեննայի մատուցած միջազգային տրանսպորտային ծառայությունները[4] :

Կենտրոնական կայարանը գտնվում է Հարավային Տիրոլի հրապարակում (Südtiroler Platz), որը քաղաքի մյուս մասերի հետ սերտորեն կապված է մետրոյով, քաղաքային երկաթուղով, տրամվայով ու ավտոբուսային լայն ցանցով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային խորհուրդը 2006 թվականի դեկտեմբերի 15-ին հավանության արժանացրեց Կենտրոնական կայարանի շինարարության պլանը։ Շինարարական աշխատանքներն սկսվեցին 2007 թվականի հունիսին՝ Հարավային Տիրոլի հրապարակում մինչ այդ գործած S-Bahn կայարանի վերակառուցումով։ 2008 թվականի վերջերին արդեն այդտեղ S-Bahn և U-Bahn կայարանները միավորվեցին, իսկ նախկին գլխավոր կայարանը՝ «Հարավային Վիեննան» շարքից հանվեց։ Վերջինիս հիմնական ծառայությունները, որոնք տեղավորված էին 11-19-րդ կառամատույցներում, տեղափոխվեցին Վիեննայի Մայդլինգ կայարան[5]։

Նոր՝ Կենտրոնական կայարանի շինարարությունն սկսվեց 2010 թվականի ապրիլին[6], 2012-ի դեկտեմբերին այն մասամբ արդեն շահագործման էր հանձնվել։ 2015 թվականին շինարարությունն ավարտվեց, և Կենտրոնական կայարանը շարք մտավ իր ամբողջ կարողությամբ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wien Hauptbahnhof officially inaugurated». Railway Gazette International. 2014 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  2. «Wien Hauptbahnhof and Wieden». The Rough Guide to Vienna. Rough Guides. էջ 136. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  3. Averbuck, Alexis; Bedford, Neal (2009). Western Europe. Lonely Planet. էջ 66.
  4. http://www.hauptbahnhof-wien.at/de/Planungen/Bahnkonzept/index.jsp Արխիվացված 2017-10-11 Wayback Machine | título=Bahnkonzept Hauptbahnhof Wien | editorial| fechaacceso=5 de abril de 2011 }}
  5. http://www.oebb.at/pv/de/Aktuelles/Countdown_fuer_Wien_Suedbahnhof/Downloads/Fahrgastinfo_EN200911.pdf | título=Passenger Info: Timetable changes with closure of Vienna Südbahnhof from December 13th, 2009 | editorial=| fechaacceso=13 de febrero de 2010 }} |2=http://www.oebb.at/pv/de/Aktuelles/Countdown_fuer_Wien_Suedbahnhof/Downloads/Fahrgastinfo_EN200911.pdf |bot=InternetArchiveBot }}
  6. http://www.hauptbahnhof-wien.at/ Արխիվացված 2018-02-11 Wayback Machine |título= Main page|idioma= alemán|editorial= Hauptbahnhof Wien|fechaacceso= 15 de octubre de 2010}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի Կենտրոնական կայարան» հոդվածին։