Jump to content

Վերջնազարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերջնազարդ, ձեռագիր մատյանի, տպագիր գրքի հատվածները, որևէ միավորն ավարտող զարդապատկեր։ Ձեռագրերում վերջնազարդ քիչ է հանդիպում, քանի որ գլխազարդ և լուսանցազարդը որոշ ժողովածուներում (Հայսմավուրք, Ճառընտիր, Ճաշոց և այլն) լինելով նոր միավորի սկզբի զարդ, բնականաբար այդ նյութն անջատում են նախորդ միավորից և լրացնում անջատող (բաժանազարդ) կամ ամփոփող զարդի պակասը։ Տպագրում, հատկապես արվեստի և գրականության գրքերում, հաճախ տարբեր բաժինները, միավորները օժտված են լինում պոլիգրաֆիական կամ տվյալ գրքի համար նկարիչ ձևավորողի կատարած վերջնազարդերով։ Սրանք հանդիսանում են գրքի գեղարվեստական զարդարվածության անհրաժեշտ տարր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 417