Վերչելլի (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերչելլի

Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էՊիեմոնտ
ՎարչկենտրոնՎերչելի
Բնակչություն165 760 մարդ (դեկտեմբերի 31, 2021)
Տարածք2088 կմ²
Սահմանակցում էՎալե, Վերբանիո-Կուզիո-Օսոլա, Նովարա, Պավիա, Ալեսանդրիա, Թուրին, Բիելլա և Վալլե Դ'Աոստա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-VC
Հեռախոսային կոդ015, 0161 և 0163
Փոստային ինդեքսներ13100 և 13010–13060
Ավտոմոբիլային կոդVC
provincia.vercelli.it

Վերչելլիի գավառ (իտալ.՝ Provincia di Vercelli, պիեմ.՝ Provincia ëd Vërsèj), գավառ Իտալիայի Պիեմոնտ մարզի հյուսիսարևելյան հատվածում։

Սահմանակից է Շվեյցարիայի Վալե կանտոնին (հյուսիսում) և իտալական Վերբանո Կուզիո Օսսոլա, Նովարա, Պավիա, Թուրին, Բիելա, Վալե դ’Աոստա և Ալեսանդրիա գավառներին[1][2][3]։ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ իր կազմում ուներ 82 համայնք, զբաղեցնում էր 2081 կմ2 տարածք։ Բնակչության թվաքանակը՝ 176 641 (2012 թվականին այդ ցուցանիշը եղել է 178.856[4]), բնակչության խտությունը՝ 85 մարդ/կմ²[1][2][3]։ Վարչական կենտրոնը Վերչելլի քաղաքն է[1][2][3]։

Գավառը հայտնի է բրնձի մշակությամբ, որին զգալի տարածքներ են հատկացված։ Տնտեսության եկամտաբեր ճյուղերից է նաև զբոսաշրջությունը, որը բավականին զարգացած է բնության և պատմա-մշակութային մեծաթիվ ու արժեքավոր հուշարձանների առկայության, մշակութային խոշոր միջոցառումների պարբերաբար կազմակերպման շնորհիվ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սակրո Մոնտե դի Վարալլո (Sacro Monte di Varallo) տաճարը ներառել է Համաշխարհային ժառանգության ցանկում։ Առանձնահատուկ հիշատակության արժանի հուշարձաններից է նաև Վերչելլի քաղաքում գտնվող Սանտ Անդրեա միջնադարյան բազիլիկ եկեղեցին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 citar web|url=http://demo.istat.it/pop2011/index.html%7Ctítulo=Statistiche(չաշխատող հղում) demografiche ISTAT|autor=|data=|publicado=Dato istat|acessodata=|língua=it
  2. 2,0 2,1 2,2 citar web|url=http://demo.istat.it/bil2010/index.html%7Ctítulo=Popolazione(չաշխատող հղում) residente al 31 dicembre 2010|autor=|data=|publicado=Dato istat|acessodata=|língua=it
  3. 3,0 3,1 3,2 citar web|url=http://dati.istat.it/Index(չաշխատող հղում).aspx|título=[[Istituto(չաշխատող հղում) Nazionale di Statistica]]|autor=|data=|publicado=Statistiche I.Stat|acessodata=|língua=it
  4. «Демографічний баланс, червень 2012». ISTAT. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.(իտալ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերչելլի (գավառ)» հոդվածին։