Վերներ Կրաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերներ Կրաուս
Ծննդյան թիվ՝հունիսի 23, 1884(1884-06-23)[1][2][3][…]
Ծննդավայր՝Գեստունգսհաուզեն, Զոնեֆելդ, Կոբուրգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[4]
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 20, 1959(1959-10-20)[4][5][1][…] (75 տարեկան)
Վախճանի վայր՝Վիեննա, Ավստրիա[4]
Քաղաքացիություն՝ Գերմանիա
Մասնագիտություն՝ինքնակենսագիր, թատրոնի դերասան, կինոդերասան և դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0470328

Վերներ Կրաուս (գերմ.՝ Werner Krauß, հունիսի 23, 1884(1884-06-23)[1][2][3][…], Գեստունգսհաուզեն, Զոնեֆելդ, Կոբուրգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[4] - հոկտեմբերի 20, 1959(1959-10-20)[4][5][1][…], Վիեննա, Ավստրիա[4]), գերմանացի դերասան, որը հայտնի է գերմանական էքսպրեսիոնիզմի դարաշրջանի ֆիլմերի դերերով։ Նկարահանվել է 134 ֆիլմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերներ Յոհաննես Կրաուսը ծնվել է 1884 թվականի հունիսի 23-ին՝ Կոբուրգին մոտ գտնվող Գեստունգսհաուզենում, փոստային պաշտոնյա Պաուլ Կրաուսի և նրա կնոջ՝ Կարոլինա Վուստի ընտանիքում։ Մեծացել է պապի՝ Գեստունգսհաուզենի քահանայի մոտ։ 1887 թվականին, նրա մահից հետո վերադարձել է Վրոցլավ՝ ծնողների մոտ։ 1891 թվականին Կրաուսի հորը տեղափոխել են Լայպցիգ, իսկ այնուհետև հեռացրել և որոշել են տեղափոխել հոգեբուժարան։ 1893 թվականին Կրաուսը մոր հետ միասին վերադարձել է Վրոցլավ։ 1898 թվականից, ընտանիքի ցանկությամբ սովորել է Վրոցլավի ավետարանական ուսուցչական ինստիտուտի նախապատրաստական բաժանմունքում։ 1901 թվականից Կրոյցբերգում մասնակցել է ուսուցչական դասընթացների։ 1902 թվականին Կրաուսին հեռացրել են ինստիտուտից՝ Վրոցլավի թատրոնի բեմում ստատիստ ելույթների պատճառով․ Կրաուսը որոշել է դառնալ դերասան և ելույթ է ունեցել շրջիկ թատերախմբերում և գավառական թատրոններում։ 1913 թվականին տեղափոխվել է Բեռլին, և ընդունվել Մաքս Ռայնհարդի թատրոնի թատերախումբ։ 1915 թվականին զորակոչվել է բանակ և Քիլում կադետի եռամսյա ծառայությունից հետո ազատվել է[6]։

1916 թվականին Կրաուսը սկսել է կանոնավոր կերպով նկարահանվել կինոներում, քանի որ Ռայնհարդի մոտ հանդես է եկել փոքր դերերով։ Ռիչարդ Օսվալդի «Գոֆֆմանի հեքիաթները» ֆիլմի առաջնելույթից հետո, որի վրա շատ է աշխատել, դրանք նախ և առաջ դետեկտիվներ էին, մելոդրամներ և, այսպես կոչված «լուսավորչական ֆիլմեր»։ Թատրոնում և կինոյում Կրաուսի կարիերայի վերելքը սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ «Դոկտոր Կալիգարիի կաբինետը» (Das Cabinet des dr. Caligari, 1919) ֆիլմում Կրաուսը Կոնրադ Ֆեյդտի հետ գիշերաշրջիկ Չեզարի դերում կարողացել է իր կատարողական ոճը տեղավորել էքսպրեսիոնիստական դեկորացիաների ներքո և դրանով իսկ պահպանել հավասարակշռությունը իրականության և երևակայության միջև[6]։ Ժան Ռենուարը, ում մոտ Վերներ Կրաուսը Էմիլ Զոլի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Նանա» (1926) ֆիլմում խաղացել է Կոմս Մյուֆի դերը, իր հուշերում գրել է, որ նա ստիպել է նրան հասկանալ դերասանների նշանակությունը։ Ընդ որում, Կրաուսը ներողամտորեն է վերաբերվել նրա անփորձությանը որպես բեմադրիչ՝ լինելով «արդեն այն մարդը, որը կմնա, լավագույն դերասան, որը խաղում էր գերմաներեն»[7]։

Ես սկսեցի հիանալ Կրաուսով «Կալիգարի» ֆիլմից։ Ես նրան տեսել եմ այլ ֆիլմերում, ամենաուժեղ տպավորությունն առաջին հերթին ինձ վրա թողել է իր արտասովոր տեխնիկան, գրիմավորման իմացությունը և մարմնի բացարձակ տիրապետումը։

1923 թվականի նոյեմբերից մինչև 1924 թվականը հունիսը Կրաուսը եղել է Նյու Յորքում, որտեղ մասնակցել Մաքս Ռայնհարդի «Հրաշք» մնջախաղի բեմադրությանը։ Վերադառնալուց հետո Կրաուսն աշխատել է Պետական թատրոնում (1924-1926, 1931-1933), գերմանական թատրոնում (1926-1931) և Վիեննայի Բուրգեթատրում (1928-1929)[6]։

1930-ական թվականների սկզբին գերմանական թատրոնում կատարել է իր ամենահաջողակ և սիրված դերերը՝ Վիլհելմ Ֆոգտը «Կեպենիկի Կապիտան»-ում և Մաթիաս Կլաուզենում «Արևից առաջ»-ում։

1933 թվականի հունվարից պետական թատրոնում պայմանագրի ավարտից հետո կրկին աշխատել է Վիեննայի Բուրգթատրոնում։ Նրա առաջին դերերից մեկը եղել է Նապոլեոնի դերը՝ Բենիտո Մուսոլինիի և Ջովակինո Ֆորցանոյի «Հարյուր օր» պիոսի հիման վրա ներկայացման մեջ։ 1933 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Մինչև մայրամուտը» պիեսով (անգլերեն), հյուրախաղերով հանդես է եկել Լոնդոնում։ 1934 թվականից ի վեր Կրաուսը, բացի Վիեննայում աշխատելուց, կրկին աշխատել է Բեռլինի պետական թատրոնի բեմում։ 1935 թվականին երկար շրջագայության է մեկնել դեպի Լատինական Ամերիկա։ 1937 թվականի ամռանը Զալցբուրգի փառատոնում վերջին անգամ աշխատել է Մաքս Ռայնհարդի հետ. նրա «Ֆաուստա» բեմադրությունում Կրաուսը մարմնավորել է Մեֆիստոյին[6]։

Կրուսը հազվադեպ է հայտնվել ձայնային ֆիլմերում, մինչդեռ հիմնականում մասնակցել է «հատկապես արժեքավոր քաղաքական և հասարակական կապեր ունեցող ֆիլմերի նկարահանումներին», ինչպիսիք են՝ «Ռոբերտ Քոչը, մահվան հաղթողը» (Robert Koch, der Bekämpfer des Todes, 1939), «Հրաժարականը» (Entlassung, 1942) և «Պարացելս»-ը (Paracelsus, 1943):

«Հրեա Զյուս» («Jud Süß», 1940) հակասեմական ֆիլմում Կրաուսը կատարել է հրեաների հինգ տարբեր դերեր, որպեսզի, ռեժիսոր Ֆայտ Հարլանի խոսքով, ցույց տա, որ «այդ բոլոր տարբեր խառնվածքներն ու կերպարները ( ... ), ի վերջո, ունեն մեկ արմատ» (Der Film, 20.01.1940)[6]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Կրաուսին գտել են Զալցկամերգուտի Մոնդսե քաղաքում գտնվող իր տանը։ 1946 թվականի օգոստոսին նրան աքսորում են Ավստրիայից, և նա բնակություն է հաստատում Շտուտգարտում։ 1948 թվականի մայիսին, քաղաքացիական դատավարության երրորդ դատաքննության ընթացքում, նրան դասել են մի խումբ մարդկանց՝ «չնչին արատավորների մակարդակին» շարքին և դատապարտել են վճարել դատական ծախսեր 5000 մարկի չափով - «Զյուս հրեան» կինոնկարին մասնակցելուց բացի, նա մեղադրվում էր նաև 1943 թվականին Բուրգ թատրոնի «Վենետիկի վաճառական» բեմադրությանը Շեյլոքին որպես «հակասեմական ծաղրանկար» նկարագրելու համար[6]։

Կրաուսը վերադառնում է Վիեննա, ստանում ավստրիական քաղաքացիություն և աշխատում Բուրգ թատրոնում։ 1958 թվականի հոկտեմբերի 23-ին «Արքա Լիր» ներկայացման ժամանակ նա ուշագնաց է եղել։ Մահացել է Վիեննայում 1959 թվականի հոկտեմբերի 20-ին շարունակական հիվանդությունից։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1917 — Չինաստանի նազելի արքայադուստրը / Die schöne Prinzessin von China - Կայզեր
  • 1919 — Մազեպա, Ուկրաինայի ազգային հերոսը / Mazeppa, der Volksheld der Ukraine - Իվան Մազեպա
  • 1920 — Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը / Das Cabinet des Dr. Caligari - Կալիգարի
  • 1921 — Կարամազով եղբայրներ / Die Brüder Karamasoff - Սմերյադկով
  • 1921 — Դանթոն - Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռ
  • 1921 — Լեդի Գամիլթոն - Լոր Ուիլյամ Գամիլթոն
  • 1922 — Օթելլո - Յագո
  • 1922—1923 - Ֆրիդրիխ 1 արքա / Fridericus Rex — 1 - Գրաֆ Կաունից
  • 1923 — Վենետիկի վաճառական / Der Kaufmann von Venedig - Շեյլոք
  • 1923 — Հիսուս Նազարեթցի, Հրեաների Թագավոր / I.N.R.I. — Պիղատոս Պոնտացի
  • 1925 — Տարթյուֆ / Herr Tartüff - Օրգոն
  • 1926 — Պրահայի ուսանող - Սկապինելի
  • 1929 — Նապոլեոնը սբ․ Ելենա կղզում / Napoleon auf St. Helena - Նապոլեոն Բոնապարտ
  • 1935 — Hundert Tage - Նապոլեոն
  • 1939 — Ռոբերտ Կոխ, մահին հաղթողը / Robert Koch, der Bekämpfer des Todes - Ռուդոլֆ Վիրխով
  • 1940 — Զյուս հրեան / Jud Süß - հրեացի քահանա Լոև, քարտուղար Լևի, Իսահակ Շեխթեր, Ալթ
  • 1942 — Կղբենու մուշտակ / Der Biberpelz - Վերգան
  • 1943 — Պարացելս - Պարացելս
  • 1955 — Առանց հայրենիքի որդին / Sohn ohne Heimat - Վիլհելմ Հարթման

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Краус Вернер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Hans-Michael Bock (Hrsg.): CINEGRAPH. Lexikon zum deutschsprachigen Film. edition text + kritik, München 1984
  7. Ренуар, Жан Моя жизнь и мои фильмы. — М.: Искусство, 1981. — С. 92. — 236 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերներ Կրաուս» հոդվածին։