Դաս (կենսաբանություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաս (այլ կիրառումներ)
Կենսաբանական դասակարգման մեջ, դասը (լատին․՝ classis) դա՝
- Կարգաբանության աստիճան է։ Այլ հայտնի աստիճաններ են կյանք, թագավորություն, տիպ, կարգ, ընտանիք, ցեղ և տեսակ։
Դասը գտնվում է տիպի և կարգի միջև։ Ցանկացած աստիճանի համար գոյություն ունեն միջանկյալ աստիճաններ, որոնք կազմվում են ենթա- լատին․՝ sub և վերնա- լատին․՝ super նախածանցներով։ (Օրինակ՝ ենթադաս, վերնադաս)։
Օրինակներ՝ Բամբակենին և բաղրջուկը պատկանում են փիփերթազգիների (լատին․՝ Malvaceae) ընտանիքին, որը ներառվում է փիփերթածաղկավորների կարգի, վերջինս էլ իր հերթին՝ երկշաքիլավորների դասի մեջ։
Հայկական արշալուսաթիթեռը պատկանում է միջատների դասին։
Թե կարգերից որն է պատկանում այս կամ այն դասին որոշվում է տաքսոնոմիստի (կարգաբանի) կողմից։ Շատ հաճախ այդ դասակարգման գործընթացում որևէ միանշանակ կարծիք չի լինում։ Օգտագործվում են նաև՝
- գրանդդաս(լատին․՝ grandclassis)
- վերնադաս (լատին․՝ superclassis)
- ենթադաս (լատին․՝ subclassis)
- ինգրադաս (լատին․՝ infraclassis)
Դասերի անվանումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսերի և սնկերի դասերի լատիներեն անվանումներում օգտագործվում են ստանդարտիզացված վերջավորություններ։
դաս | ենթադաս | |
բարձրակարգ բույսեր | -opsida | -idae |
ջրիմուռներ | -phyceae | -phycidae |
սնկեր | -mycetes | -mycetidae |
Կարգաբանական խմբեր |
Վերնաթագավորություն — Թագավորություն — Ենթաթագավորություն — Վերնատիպ/Վերնաբաժին — Տիպ/Բաժին — Ենթատիպ/Ենթաբաժին — Վերնադաս — Դաս — Ենթադաս — Ինֆրադաս — Վերնակարգ — Կարգ — Ենթակարգ — Ինֆրակարգ — Վերնաընտանիք — Ընտանիք — Ենթաընտանիք — Վերնատրիբա — Տրիբա — Ենթատրիբա — Ցեղ — Ենթացեղ — Վերնասեկցիա — Սեկցիա — Ենթասեկցիա — Շարք — Ենթաշարք — Տեսակ — Ենթատեսակ — Կենսաձև/Տարատեսակ — Ենթատարատեսակ — Ձև — Ենթաձև |
Տաքսոնոմիա — Կենսաանվանական անվանակարգ |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Джеффри, Чарлз. Биологическая номенклатура։ Пер. с англ. М.։ Мир, 1980. С. 16, 24—25.
- Наумов С.П. Зоология позвоночных. М.։ Просвещение, 1982. 464 с.
- Тахтаджян А.Л. Система магнолиофитов. Л.։ Наука, 1987. 439 с.
- Михайлова И.А., Бондаренко О.Б., Обручева О.П. Общая палеонтология. М.։ Изд-во МГУ, 1989. 384 с. ISBN 5-211-00434-5
- Кэрролл Р. Палеонтология и эволюция позвоночных։ В 3-х т. Т. 3. М.։ Мир, 1993. 312 с. ISBN 5-03-001819-0