Վարուժան Գոճյան
Վարուժան Գոճյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1935[1] Բեյրութ, Լիբանան[2] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մարտի 4, 1993[1] (57 տարեկան) Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | դիրիժոր և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց |
Վարուժան Հայկի Գոճյան (մարտի 12, 1935[1], Բեյրութ, Լիբանան[2] - մարտի 4, 1993[1], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ ջութակահար, դիրիժոր։
Ջութակահար Միհրան Գոճյանի եղբայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարուժան Գոճյանը ծնվել է 1935 թվականին, Բեյրութում։ Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, ապա՝ Ֆիլադելֆիայի երաժշտական ինստիտուտը։ 1956 թվականին Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկում եղել է կոնցերտմայստեր։ 1968 թվականին Լոս Անջելեսում հիմնադրել է Հայ սիմֆոնիկ երաժշտության ընկերությունը, որի դիրիժորն է եղել։ Որպես ջութակահար՝ հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում, Միջին Արևելքում։ Ղեկավարել է Չիկագոյի, Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախմբերը։ 1973-1980 թվականներին եղել է Ստոկհոլմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, միևնույն ժամանակ՝ Սիթլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1981-1984 թվականներին՝ Յուտայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, 1985 թվականից՝ Սանտա Բարբարայի սիմֆոնիկ նվագախմբի անդամ, այնուհետև ղեկավար[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|