Վարդուհի Խաչատրյան (բժշկուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդուհի Խաչատրյան
Ծնվել էմարտի 8, 1948(1948-03-08)[1] (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և դոցենտ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու

Վարդուհի Գաբրիելի Խաչատրյան (մարտի 8, 1948(1948-03-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժշկուհի, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում, 1955-1966 թվականներին սովորել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո մինչև 1972 թվականը սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, որից հետո՝ մինչև 1975 թվականն ուսումը շարունակել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում՝ ախտաֆիզիոլոգիայի ամբիոն։

1975 թվականի Երևանի պետական բժշկական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1975-1980 թվականներին Երևանի պետական բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնում աշխատել է որպես գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող։ 1985-1992 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարան կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշպատող։ 1993-2001 թվականը եղել է նույն համալսարանի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ, որից հետո նույն ամբիոնի դոցենտ[2]։

2007 թվականին Վարդուհի Խաչատրյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

2011 թվականից Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է։

Վարդուհի Խաչատրյանն ունի բժշկական ծառայության զինվորական սպայի կոչում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալ, (2000)
  • Երևանի պետական բժշկական համալսարանի պատվոգիր, (2000)
  • Երևանի պետական բժշկական համալսարանի արծաթե մեդալ, (2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.ysmu.am/ru/staff/_vardui_gabrielovna_khachatryan/
  2. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)