Վասիլի Չումակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Չումակով
Ծնվել էհունվարի 17, 1927(1927-01-17)
ԾննդավայրԳորոխովսկի (Շոլոխովսկի շրջան), Q4228766?, Շոլոխովսկի շրջան, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 23, 2011(2011-10-23) (84 տարեկան)
Մահվան վայրՎյոշենսկայա, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունֆոտոլրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Բեռլինի գրավման համար» մեդալ
և ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն

Василий Ильич Чумаков (ռուս.՝ Василий Ильич Чумаков[1], հունվարի 17, 1927(1927-01-17), Գորոխովսկի (Շոլոխովսկի շրջան), Q4228766?, Շոլոխովսկի շրջան, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 23, 2011(2011-10-23), Վյոշենսկայա, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ֆոտոլրագրող, Վյոշենսկի շրջանային «Սովետսկի Դոն» թերթի ֆոտոլրագրող, Դոնի գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի կյանքի լուսանկարչական քրոնիկի ստեղծող։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով և 12 մեդալներով[1], այդ թվում՝ «Բեռլինը գրավելու համար» մեդալով[2], «Մ. Ա. Շոլոխովի 100-ամյակի կապակցությամբ» մեդալով[3]։ ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ[2], ՌԽՖՍՀ ժուռնալիստների միության մրցանակի դափնեկիր[4]։ Վյոշենսկայա ստանիցայի պատվավոր քաղաքացի[1][4]։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Իլյիչը ծնվել է 1927 թվականի հունվարի 17-ին Հյուսիսային Կովկասի մարզի Վյոշենսկի շրջանի Գորոխովսկ խուտորում։ Աշխատել է Վյոշենսկի պետական բանկում որպես հաշվապահ։ 1944 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Վասիլի Չումակովն ավարտել է ռազմաօդային ուժերի 16-րդ բանակի շտաբին կից օդալուսանկարչության հատուկ դպրոցը[5]: Վասիլի Իլյիչը մասնակցել է Բեռլինի գրոհին, այնուհետև յոթ տարի ծառայել է Գերմանիայում, ապա՝ Լենինգրադի ռազմական օկրուգում, իսկ 1960 թվականին վերադարձել է Դոն։ 1960-1991 թվականներին աշխատել է Վյոշենսկի ստանիցայում, եղել «Խորհրդային Դոն» Վյոշենսկի շրջանային թերթի ֆոտոթղթակից[5]։ Չումակովն առաջին անգամ լուսանկարել է Միխայիլ Շոլոխովին 1963 թվականի հունվարի 8-ին Վյոշենսկի ստանիցայի մշակույթի տան դահլիճում՝ «Երբ լալիս են կազակները» ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ (ռեժիսոր՝ Եվգենի Ալեքսանդրովիչ Մորգունով)[5]։ Չումակովի առաջին հանդիպումը և զրույցը Միխայիլ Շոլոխովի հետ կայացել է 1964 թվականի հունվարի 26-ին։ Վասիլի Իլյիչը հիշում է[6].

1964 թվականի հունվարի 26-ը կհիշվի իմ ողջ կյանքի ընթացքում, ես առաջին անգամ զրուցեցի Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի հետ, ես առաջին անգամ էի նրա տանը։ <...> Միխայիլ Ալեքսանդրովիչը իրեն պահում էր չափազանց հասարակ, տալիս էր հասկանալի հարցեր, շատ կատակում։

Վասիլի Իլյիչ Չումակովը ավելի քան 20 տարի ստեղծել է Միխայիլ Շոլոխովի կյանքի լուսանկարչական տարեգրությունը։ Նա լուսանկարել է Դոնի բանաստեղծ Միխայել Շոլոխովի հանդիպումները Վյոշենսկում անգլիացի գրող Չարլզ Սնոուի և նրա կնոջ՝ բանաստեղծուհի Պամելա Ջոնսոնի հետ (1963), Կիրովի գործարանի պատվիրակության հետ (1964, 1965), ԳԴՀ-ի մշակույթի աշխատողների հետ, Շվեդական հեռուստատեսության աշխատակիցների հետ (1965), Յուրի Գագարինի և ԽՍՀՄ-ի, Բուլղարիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Կոլումբիայի, ԳԴՀ-ի երիտասարդ գրողների պատվիրակության հետ (1967), Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի Վ. Մայսուրաձեի (1970), գրողներ Անատոլի Կալինինի և Անատոլի Սոֆրոնովի հետ (1971), ԽՍՀՄ-ում Մոնղոլիայի դեսպան Խ. Բանզրագչայի հետ, Շոլոխովին Սուխե-Բատորի շքանշանի հանձնման ժամանակ (1975), ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Ալեքսանդր Եֆիմովի (1982), Բուլղարիայի զրահատանկային զորքերի գեներալ Պ. Նեդյալկովի հետ (1982), տիեզերագնացներ Գեորգի Իվանովի (Բուլղարիա), Նիկոլայ Ռուկավիշնիկովի (1983) և բազմաթիվ այլ հայտնի անձանց հետ[5]։

Նրա լուսանկարները տպագրվել են «Խորհրդային Դոն» թերթի, ինչպես նաև մարզային, հանրապետական և կենտրոնական թերթերում և ամսագրերում, բազմաթիվ գրքերում և ալբոմներում` «Գյուղական կյանք», «Գրական թերթ», «Մուրճ», «Օգոնյոկ», «Նեվա», «Վոլգա», «Դոն», «Խորհրդային լուսանկար», «Խորհրդային ավիացիա», «Ենիսեյ», բուլղարական և չեխոսլովակյան մամուլում[4][5]։

Չումակովին շնորհվել է ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում (22 օգոստոսի 1979 թվական)[2] և ՌԽՖՍՀ ժուռնալիստների միության մրցանակի դափնեկիր է[4]։

Դոնի Ռոստովում (1975, 1995), Նովոչերկասկում (1975) Վյոշենսկի ստանիցայում (1975, 1995) անցկացվել են Միխայիլ Շոլոխովի կյանքին և գործունեությանը նվիրված Վասիլի Չումակովի լուսանկարների անհատական ցուցահանդեսը[4][5]։

Չումակովը Միխայիլ Շոլոխովի անվան պետական արգելոց-թանգարանին է տրամադրել երկու հազար լուսանկարներ և հինգ հազար նեգատիվներ, որոնցում պատկերված է գրող Միխայիլ Շոլոխովը[4][5]։

Վասիլի Իլյիչին հարցրել էին, թե Միխայիլ Շոլոխովի որ լուսանկարն է իր ամենասիրելին, այդ հարցին նա պատասխանել էր այսպես[7].

Աշխատանքում ամենահջողվածը եղել է 1967 թվականը։ Բոլոր նկարներն ու կլիշեները լավ էին ստացվել։ Իսկ ամենահաջողված նկարներից մեկը ես կատարել եմ Միխայիլ Ալեքսանդրովիչի և Փառքի երեք շքանշանների ասպետ Իվան Մաքսիմովիչ Ժիվիխի զրույցի ժամանակ։

Գրող Միխայիլ Անդրեևիչ Անդրիասովն ասել է[5].

Շատ շնորհակալություն Վասիլի Իլյիչ Չումակովին, նրա նկարները դարեր կապրեն։ Նրա հրաշալի արվեստը կօգնի մեր սերունդներին ավելի մոտիկից տեսնելու Խաղաղ Դոնի հանճարեղ որդուն` Շոլոխովին։

Վասիլի Իլյիչիը մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 23-ին, Վյոշենսկի ստանիցայում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ
  • «Մ. Ա. Շոլոխովի 100-ամյակի կապակցությամբ» մեդալ
  • ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 1014—1015. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.
  2. 2,0 2,1 2,2 «МБУК «Вешенская МЦБ». Чумаков Василий Ильич». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. Памятная медаль Общероссийской общественной организации «Российская муниципальная академия» «К 100-летию М. А. Шолохова»(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Государственный музей-заповедник М. А. Шолохова. История одной фотографии
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 1014—1015. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.
  6. Чумаков В. И. Мгновения жизни // Молот. 1984. № 285—286. 13 декабря. С. 2
  7. Грибанов С. И. «И подпись: „Фото В. Чумакова“» // Тихий Дон. 2007. № 4. 16 января. С. 3

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 1014—1015. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]