Վասիլի Կարատիգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Կարատիգին
Ծնվել էփետրվարի 26 (մարտի 10), 1802
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 13 (25), 1853 (51 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն և Տիխվինսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասան
Ծնողներհայր՝ Karatygin, Andrej Vasil'evich?, մայր՝ Q4214370?
Ամուսին(ներ)Alexandra Kolosova?
Երեխա(ներ)Q106835370? և Q124357615?

Վասիլի Անդրեևիչ Կարատիգին (փետրվարի 26 (մարտի 10), 1802, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 13 (25), 1853, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս դերասան։

1820 թվականից աշխատել է Պետերբուրգի Մեծ թատրոնում, 1832 թվականից՝ Ալեքսանդրյան թատրոնում։ Վաղ շրջանում հետևել է կլասիցիզմի ավանդույթներին։ Հանդես է եկել Ուիլյամ Շեքսպիրի, Ֆրիդրիխ Շիլլերի, Պիեռ Կոռնելի, Ժան Ռասինի, Ալեքսանդր Սումարոկովի, Վլադիսլավ Օզերովի և այլոց ողբերգություններում, ինչպես և մելոդրամաներում ու ռոմանտիկական դրամաներում։ Լավագույն դերերից են՝ Վելիզարիոս (Շենկի «Վելիզարիոս»), Լյուդովիկոս XI (Աուֆենբերգի «Կախարդված տուն»), Համլետ (Շեքսպիրի «Համլետ»)։ 1830-ական թվականներին խաղը մոտեցել է ռոմանտիկ ոճին։ Եղել է Չացկու (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Դոն Գուանի, Բարոնի (Պուշկինի «Քարե հյուրը», «Ժլատ ասպետը») դերերի առաջին կատարողը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 311