Վասիլի Գոնչարով
Վասիլի Գոնչարով | |
---|---|
1894 - սեպտեմբերի 11, 1941 | |
Ծննդավայր | Դոլգի (Մարտինովսկի շրջան), Q4278385?, Մարտինովսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Zaborov'e, Q4416010?, Վալդայսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-մայոր |
Զորամաս | 34th Army (Soviet Union)? |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1936) |
Պարգևներ |
Վասիլի Սաֆրոնովիչ Գոնչարով (ռուս.՝ Василий Сафронович Гончаров, 1894, Դոլգի (Մարտինովսկի շրջան), Q4278385?, Մարտինովսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 11, 1941, Zaborov'e, Q4416010?, Վալդայսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Կարմիր բանակի գեներալ-մայոր, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր (1921, 1921)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոնչարովը ծնվել է 1894 թվականի մարտին Վոյսկա Դոնսկի մարզի Սալսկի շրջանի Դոլգի խուտորում, գյուղացու ընտանիքում։ Գյուղական դպրոցն ավարտելուց հետո աշխատել է գյուղատնտեսությունում։ 1916 թվականի փետրվարին Գոնչարովը զորակոչվել է ցարական բանակ ծառայության։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, Թուրքական ռազմաճակատում եղել հրետանավոր։ Փետրվարյան հեղափոխությունից հետո ղեկավարել է դիվիզիայի կոմիտեն։ 1918 թվականի փետրվարին ծառայության է անցել Բանվորա-Գյուղացիական Կարմիր բանակում։ Քաղաքացիական պատերազմի մարտերին մասնակցել է որպես հրետանային վաշտի մարտկոցի հրամանատար։ 1919 թվականին մարտերի ժամանակ ծանր կոնտուզիայի է ենթարկվել։ Բազմիցս աչքի է ընկել մարտերում[1]։ Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի № 41 հրամանով 1921 թվականին 4-րդ հեծյալ- հրետանային դիվիզոնի մարտկոցի հրամանատար Վասիլի Գոնչարովը պարգևատրվել է ՌՍՖՍՀ Կարմիր Դրոշի շքանշանով[2]։
Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Գոնչարովը շարունակում է ծառայությունը Բանվորա-Գյուղացիական Կարմիր բանակում։ 1924 թվականին ավարտել է հրամանատարական կազմի Բարձրագույն հրետանային դպրոցը, 1931 թվականին՝ հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները, 1936 թվականին՝ Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիան։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։
Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ Եղել է Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատի 34-րդ բանակի հրետանու հրամանատար։
Լև Մեխլիսի հրամանով 1941 թվականի սեպտեմբերի 11-ին Գոնչարովը գնդակահարվել է բանակի շտաբի շարքի առաջ արտադատական կարգով, ռազմաճակատի հրամանատարության հրամանը չկատարելու և ռազմական տեխնիկան փրկելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար։
2002 թվականի հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնության Գլխավոր ռազմական դատախազության որոշմամբ Գոնչարովը ճանաչվել է չհիմնավորված ռեպրեսիաների զոհ և հետմահու ամբողջությամբ արդարացվել[1]։ Որոշ տվյալներով թաղված է Նովգորոդի մարզի Վալդայսկի շրջանի Զաբորովյե գյուղի մոտ[3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием. — Воениздат, 1926.
- Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные). 1937—1941 : Биографический словарь. — М., 2012.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА.
- ↑ Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием.
- ↑ Шинина М. (12.5.2013). ««Белые пятна» Валдайских высот» (ռուսերեն). [1]. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- 1894 ծնունդներ
- Սեպտեմբերի 11 մահեր
- 1941 մահեր
- Ռոստովի մարզում ծնվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- ԽՍՀՄ գեներալ-մայորներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուս ռազմական գործիչներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ