Վասիլ Կոլարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլ Կոլարով
բուլղար․՝ Васил Коларов
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1877(1877-07-16)[1][2][3][…]
ԾննդավայրՇումեն, Danube Vilayet, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 23, 1950(1950-01-23)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանGeorgi Dimitrov Mausoleum և Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԺնևի համալսարան և Պոլ Սեզանի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԲուլղարիայի արտաքին գործերի նախարար, Բուլղարիայի նախագահ, Chairman of the Council of Ministers of the People's Republic of Bulgaria?, Chairman of the Council of Ministers of the People's Republic of Bulgaria?, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ և Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ
ԿուսակցությունԲուլղարիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ
ԱնդամությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
 Vasil Kolarov Վիքիպահեստում

Վասիլ Պետրով Կոլարով (բուլղար․՝ Васил Петров Коларов, հուլիսի 16, 1877(1877-07-16)[1][2][3][…], Շումեն, Danube Vilayet, Օսմանյան կայսրություն - հունվարի 23, 1950(1950-01-23)[1][2][3][…], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի կոմունիստական գործիչ, ԲԺՀ քաղաքական և պետական գործիչ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1935 թ.), Բուլղարիայի ԳԱ ակադեմիկոս (1946 թ.1897 թվականից բուլղարական կոմունիստական կուսակցության (ԲԿԿ) անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897-1900 թվականներին սովորել է Ժնևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1902-1904 թվականներին եղել է Շումենի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության քարտուղար, 1904-1919 թվականներին՝ ԲԲՍԴԿ կազմակերպության ղեկավար, 1919-1923 թվականներին՝ Բուլղարիայի կոմունիստական կուսակցության քարտուղար։ Մասնակցել է II Ինտերնացիոնալի Շտուտգարտի (1907 թ.), Կոպենհագենի (1910 թ.) կոնգրեսներին, Ցիմերվալդի միջազգային խորհրդային կոնֆերանսին (1915 թ.1921 թվականից՝ ԿԻԳԿ, 1922 թվականից՝ ԿԻԳԿ նախագահության անդամ, 1922-1924 թվականներին՝ ԿԻԳԿ գլխավոր քարտուղար։ Գ. Դիմիտրովի հետ ղեկավարել է 1923 թվականի սեպտեմբերի հակաֆաշիստական ապստամբությունը։ 1923 թվականի հոկտեմբերից ապրել է ԽՍՀՄ-ում։ 1923-1944 թվականներին եղել է Բուլղարիայի կոմկուսի ԿԿ արտասահմանյան բյուրոյի անդամ, 1926-1929 թվականներին՝ ԲԿԿ օրգան «Կոմունիստիչեսկո զնամե» ամսագրի գլխավոր խմբագիր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թթ.) ժամանակ եղել է ֆաշիզմի դեմ Բուլղարիայի դիմադրության կազմակերպիչներից։ 1946-1950 թվականներին եղել է ժողովրդական մեծ ժողովի նախագահ, 1949-1950 թվականներին՝ ԲԺՀ Մինիստրների խորհրդի նախագահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Կոլարով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 509