Վասիլ Բարնովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլ Բարնովի
վրաց.՝ ვასილ ბარნოვი
Ծնվել էմայիսի 22 (հունիսի 3), 1856 կամ ապրիլի 3, 1856(1856-04-03)
ԾննդավայրԿոդա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 4, 1934(1934-11-04) (78 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄթածմինդա
Մասնագիտությունգրող, մանկավարժ և հասարակական գործիչ
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Ժանրերվիպակ
 Vasil Barnovi Վիքիպահեստում

Վասիլի Զաքարի Բարնովի (վրաց.՝ ვასილ ბარნოვი, մայիսի 22 (հունիսի 3), 1856 կամ ապրիլի 3, 1856(1856-04-03), Կոդա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 4, 1934(1934-11-04), Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուա (Միջին) Քարթլիի Կոդա գյուղում։ Սովորել է Թիֆլիսի հոգևոր ուսումնարանում, ապա նույնատիպ սեմինարիայում, որի դասընթացն ավարտել է 1877 թվականին։ 1878-1882 թվականներին ուսանել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայի պատմության բաժնում և ստացել մագիստրոսի կոչում։ Հայրենիք վերադառնալուց հետո զբաղվել է ուսուցչությամբ։ Սկսած 19-րդ դարի 90-ականներից վրաց մամուլում և առանձին գրքերով լույս են տեսել նրա պատմվածքները, որոնց հաջորդել են վիպակներն ու վեպերը։ Վերջիններից որոշակի արժեք են «Իսանիի արշալույսը» (1901), «Անհետացող լուսապսակները» (1913), «Նահատակված սերը» (1913), «Արմազի կործանումը» (1925), պատմվածքներից՝ «Մանրադրամը», «Վայ քեզ կորցնողին»-ը, «Օձի հաղթանակը»։

Բարնովը վախճանվել է 1934 թվականի նոյեմբերի 4-ին, թաղված է Մթածմինդայի՝ վրաց գրողների և հասարակական գործիչների պանթեոնում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գիրքը («Իսանիի արշալույսը») տպագրվել է 1901 թվականինին։ «Հանգած ջահ» (1913 թվական), «Մեծ Մոուրավի» (1925 թվական), «Արմազիի անկումը» (1925 թվական) պատմավեպերում պատկերել է վրաց ժողովրդի ազատագրական պայքարը օտար նվաճողների դեմ։ Շարունակել է 19-րդ դարի վրացական քննադատական ռեալիզմի ավանդույթները («Օձի հաղթանակը», 1919 թվական, «Հարսնացուի գոտին», )։ Գյուղական կյանքն է պատկերել «Ծուռ տանձենին» (1903 թվական), «Անանոյի բախտը» (1923 թվական) պատմվածքներում։ Ստեղծագործություններն աչքի են ընկնում պատմական հարուստ տվյալներով, մարդու ներաշխարհի գունեղ վերարտադրությամբ, կուռ կառուցվածքով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրաչիկ Բայրամյան, Վրաց գրականությունը V-XIX դդ. գիրք Ա, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2007, էջ 304։