Վալյադոլիդ (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վալյադոլիդ (այլ կիրառումներ)
Մարզ
Վալյադոլիդ
Valladolid
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես8110 կմ²
Բնակչություն536653 մարդ (2009)
Խտություն64 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ47
Պաշտոնական կայքdiputaciondevalladolid.es
Վալյադոլիդ (նահանգ) (Իսպանիա)##
Վալյադոլիդ (նահանգ) (Իսպանիա)

Վալյադոլիդ (իսպ.՝ Valladolid ), պրովինցիա Իսպանիայի հյուսիս արևմուտքում, Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքի կենտրոնում։ Պրովինցիայի բնակչությունը 526.233 է, որոնք ապրում են 225 մունիցիպալիտետում, տարածքը` 8.110 կմ2 և բնակչության խտությունը 64,88 մարդ/կմ2։

Պրովինցիայի մայրաքաղաքն է Վալյադոլիդը։ Այն սահմանակցում է Սամորա, Լեոն, Պալենսիա, Բուգոս, Սեգովիա, Ավիլա և Սալամանկա պրովինցիաներին։ Այն չի սահամանակցում որևէ օտարերկրյա պետության հետ և սահամանակցում է միայն նույն ինքնավար համայնքի պրովինցիաների հետ։ Այն թերակղզու միակ պրովինցիան է, որը չունի լեռներ։

Պրովինցիան ունի կարևոր մարտավարական դիրք, քանի որ այն գտնվում է կարևորագույն ճանապարհների խաչմերուկում։ Այն կապում է Մադրիդը հյուսիսային Իսպանիայի հետ, Վիգոյից Սան Սեբաստիան։ Միջազգային տեսանկյունից այստեղով է անցնում Պորտուգալիան Ֆրանսիային կապող ամենակարճ ճանապարհը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը՝ 8110 կմ2 (Իսպանիայի մարզերի մեջ 28-րդը, Իսպանիայի տարածքի 1,61 %-ը)։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվով Վալյադոլիդը 29-րդն համայնքն է ողջ Իսպանիայում։ Բնակչությունը՝ 519 249 մարդ (2006), որը կազմում է Իսպանիայի բնակչության 1.17 %-ը։ Բնակչության խտուիթյունը՝ 64,03 մարդ/կմ2

Տարի 1994 1995 1996 1998 1999 2000 2001 2002
Բնակչություն 505 208 504 583 490 205 492 029 494 594 495 690 497 961 501 157
Տարի 2003 2004 2005 2006 2007 2008 2009  
Բնակչություն 506 302 510 863 514 674 519 249 521 261 529 019 536 653  

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]