Վազգեն Անդրեասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անդրեասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Անդրեասյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1903 |
Ծննդավայր | Հազարի, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 30, 1995[1] (92 տարեկան) |
Մահվան վայր | Croissy-sur-Seine[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Կեդրոնական վարժարան (1923) և Արվեստների և արհեստների ազգային բարձրագույն դպրոց (1927) |
Մասնագիտություն | ճարտարագետ, military flight engineer և գրող |
Աշխատավայր | Arsenal de l'Aéronautique? |
Անդամություն | Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն |
Vazken Andréassian Վիքիպահեստում |
Վազգեն Անդրեասյան (ֆր.՝ Vazken Andréassian, ապրիլի 10, 1903, Հազարի, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 30, 1995[1], Croissy-sur-Seine[1]), ֆրանսահայ ճարտարագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վազգեն Անդրեասյանը ծնվել է Օսմանյան կայսրության Չմշկածագ քաղաքի մոտ գտնվող Հազարի գյուղում, որտեղ ապրել է մինչև 1915 թվականը։ Իր մանկության տարիների մասին պատմել է «Հազարիապատում» գրքում[2]։ 1915 թվականին Վազգենն արդեն Չմշկածագի բարձրագույն նախակրթարանում (տնօրեն՝ Պողոս Զեննեյան)։
Տեղահանություն և գաղթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականի հունիսի 13-ին թուրք ոստիկանները Հազարիի բնակչության մի մասին տեղահանեցին, որից հետո քրդերը գյուղը թալանեցին։ Տեղահանությունից խուսափած գյուղացիներն ապաստանեցին Դերսիմի քրդերի մոտ։ Ձմեռն Ագրակ գյուղում անցկացնելուց հետո Վազգեն Անդրեասյանը գնաց Երզնկա, որտեղ եղավ Վահան Թոթովենցի աշակերտը։ Ապա հասավ Թիֆլիս, որտեղ կրկին գտավ Վահան Թոթովենցին և նա սկսեց աշխատել Անդրանիկ զորավարի հիմնած «Հայաստան» թերթի խմբագրությունում[3]։ Ապա կարճ ժամանակով եղավ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի աշակերտ, որից հետո ճեմարանը հեղափոխության պատճառով փակվեց։ Հասավ մինչև Վլադիվոստոկ, հետո զինադադարի լուր առնելով՝ մեկնեց Պոլիս։
Պոլսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլսում հաճախել է Ազգային Կեդրոնական վարժարան՝ դրա տնօրեն Գեղամ Գավաֆյանի օգնությամբ[4]։ Վարժարանն ավարտել է 1923 թվականին։
Դեպի Ֆրանսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականին թուրք ազգայնականների վերադարձի պատճառով ապաստանել է Ֆրանսիայում՝ նախ Մարսելում, ապա Փարիզում։ Զատիկ Խանզադյանի մեկենասության շնորհիվ ընդունվել է École Nationale des Arts et Métiers, որն ավարտել է 1927 թվականին։
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Arsenal de l'Aéronautique պետական օդանավաշինական ընկերությունում, որը հետագայում դարձավ Nord-Aviation[5]։ Մասնակցել է երկու հայտնի օդանավերի՝ Ժերֆոյի և Կրիֆոնի ստեղծման և կառուցման փորձարարությանը։ Վերջինս պատմության մեջ մտել է 1959 թվականի փետրվարին առաջին անգամ 1643 կմ/ժամ արագություն անցնելով։
Հ.Մ.Ը.Մ.
[խմբագրել | խմբագրել կոդը]Վազգեն Անդրեասյանը 1913 թվականից սկսած եղել է սկաուտ, նախ որպես Չմշկածագի նորաստեղծ խմբի անդամ, հետո՝ 1918 թվականին՝ որպես Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (Հ.Մ.Ը.Մ.) անդամ[6][7]։ 1924 թվականին հուլիսին հիմնել է Մարսելի Հ.Մ.Ը.Մ.-ի մասնաճյուղը։ Պատերազմից հետո եղել է Ֆրանսիայի հայ սկաուտների ղեկավարը։
Ազգակցական կապեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վազգեն Անդրեասյանը կապ ուներ նահատակ սկաուտ Վահան Չերազի հետ, որն իր քրոջ ամուսինն էր[8]։ Ամերիկահայ գրող Անդրանիկ Անդրեասյանի զարմիկն է[9]։ Նույնանուն ֆրանսահայ ջրաբանը Վազգեն Անդրեասյանի պապն էր։
Հրատարակած գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ սկաուտին առաջնորդը։ Տէր Յակոբեան տպարան, Փարիզ, 1947. 312 էջ։ [1][10]
- Վահան Չերազ և իր երգն Հայաստանի։ Սևան տպարան, Պէյրութ, 1977, 544 էջ։
- Անդրանիկ – Պետրոս Մարզպանեան։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1982, 326 էջ։
- Հազարիապատում – հատոր Ա.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1985, 316 էջ։ էլեկտրոնային տարբերակ
- Հազարիապատում – հատոր Բ.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1984, 299 էջ։ էլեկտրոնային տարբերակ
- Հազարիապատում – հատոր Գ.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1994, 650 էջ։
- Hazari։ vie et survie d'un village arménien après juin 1915, 1995. էլեկտրոնային՝ ֆրանսերեն եւ գերմաներեն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Fichier des personnes décédées
- ↑ «Notice bibliographique: Hazariapatowm [Texte imprimé] : Vēp. Anskizb ew anvaxč̣an» (ֆրանսերեն). BnF catalogue général. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Notice bibliographique: Andranik [Texte imprimé] / Vazgēn Andrēasean» (ֆրանսերեն). BnF catalogue général. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Özel Getronagan Ermeni Lisesi». Getronagan.k12.tr. 2012 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Bruno Parmentier (2000 թ․ հունիսի 17). «Arsenal VG-70 - Expérimental - Un siècle d'aviation française» (ֆրանսերեն). Aviafrance. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Notice bibliographique:Hay skaowtin aṙaǰnordë [Texte imprimé] / Vazgēn Andrēasean» (ֆրանսերեն). BnF catalogue général. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Hay sgaoudin aradchnorte - Հայ Սկաուտին Առաջնորդը by Vazken Andréassian». ISSUU. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Notice bibliographique: Vahan Čeraz ew ir ergn Hayastani [Texte imprimé] / Vazgēn Andrēasean» (ֆրանսերեն). BnF catalogue général. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «In Memoriam: Jack Antreassian (1920-2009)». Armenian Weekly. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Hay sgaoudin aradchnorte - Հայ Սկաուտին Առաջնորդը by Vazken Andréassian». ISSUU. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.