Վագրաձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վագերաձիից)
Վագրաձի
Վագերաձիեր
Equus (Hippotigris) quagga
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Hippotigris



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Վագրաձիեր կամ զեբրեր, (լատին․՝ Hippotigris), միասմբակավորների կարգի ձիերի սեռի կաթնասուն կենդանիների խումբ։ Հանդիպում են հոտերով[1]։

Մարմնի երկարությունը 200-240 սմ է, պոչինը՝ 45-57 սմ, մնդավի բարձրությունը՝ 120- 140 սմ, քաշը՝ մինչև 350 կգ։ Մարմինը պատված է իրար հաղորդող մուգ և բաց գույնի շերտերով։

Բաշը կարճ է, ուղղաձիգ դիրքով։ Պոչը վերջանում է երկար մազափնջով։ Ըստ մեծության, գանգի կառուցվածքի ու շերտավորության տարբերում են վագերաձիերի 3 տեսակ։ Տարածված են Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում[2]։

Շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բուսական կերով։ Հղիությունը տևում է 346-390 օր։ Ծնում են 1-2 ձագ։ Արհեստական պայմաններում լավ են բազմանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Conger, Cristen. «Are zebras black with white stripes or white with black stripes?». HowStuffWorks, Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. Почему зебры полосатые? / Популярно-новостное / Публикации / Sciencel
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վագրաձի» հոդվածին։