Սևան Նիշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևան Նիշանյան
արմտ. հայ.՝ Սեւան Նշանեան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21, 1956(1956-12-21) (67 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Կրոնաթեիզմ
ԿրթությունԵյլի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Ռոբերթ քոլեջ և Պանգալտիի մասնավոր հայկական դպրոց
ԵրկերSozlerin Soyagaci?, Nisanyan Sozluk?, Nisanyan Sozluk?, Turkey Person Names Dictionary?, Index Anatolicus և Nisanyan Names?
Մասնագիտությունգրող, լեզվաբան, հետազոտող, լրագրող, ստուգաբան, բառարանագիր, անվանաբան և toponymist
Կայքsevannisanyan.info
 Sevan Nishanyan Վիքիպահեստում

Սևան Նիշանյան (թուրքերեն՝ Sevan Nişanyan, դեկտեմբերի 21, 1956(1956-12-21), Ստամբուլ, Թուրքիա), թուրքահայ մտավորական, գրող-ճանապարհորդ, հետազոտող, լեզվաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետ Վաղարշ Նիշանյանի որդին է։ Սովորել է մասնավոր հայկական դպրոցում, ավարտել է Եյլի համալսարանը և Կոլումբիայի համալսարանը, տիրապետում է մի քանի լեզուների։

1985 թվականին Նիշանյանը վերադարձավ Թուրքիա՝ անցնելու իր պարտադիր զինվորական ծառայությունը։ Հետագա երկու տասնամյակներում նա հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ ճամփորդական գրող և ուղեցույցների խմբագիր։ Լրագրող Թոմաս Գոլցի հետ նա հրատարակել է մի շարք ուղեցույցներ Թուրքիայի շրջանների մասին։ Նա գրել է American Express ուղեցույցներ Աթենքի, Պրահայի, Վիեննայի և Բուդապեշտի մասին։

1998 թվականին կնոջ հետ լույս է ընծայել Փոքրիկ հյուրանոց առաջին տարեկան հրատարակությունը, որը մինչև 2008 թվականը պարբերաբար ներկայացնում էր Թուրքիայի փոքր հյուրանոցները և մեծ հաջողություն ունեցավ։

Մի շարք գրքերի հեղինակ է։ 2004 թվականին պարգևատրվել է Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի մրցանակով։

Բանտարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 2012 թվականից թուրքական իշխանությունը սկսել էր հետապնդումներ Սևան Նիշանյան դեմ, երբ վերջինս իր բլոգում գրել էր խոսքի ազատության վերաբերյալ` խոսելով Մուհամեդ մարգարեին քննադատելու իրավունքի մասին։ Եվ այդ ժամանակ Թուրքիայի արդարադատության նախարարը իր ելույթի մեջ հայտարարել է, որ Մուհամեդ մարգարեին վիրավորելու ոչ մի փորձ անպատիժ չի մնալու[1]։ 2014 թվականի հունվարին նրան ձերբակալել են և մեղադրանք առաջարկել՝ պետության կողմից պահպանվող տարածքում շինություն կառուցելու, շինարարական նորմերը և վերոհիշյալ օրենսգրքի այլ դրույթներ խախտելու, ինչպես նաև սրբապղծության և մուսուլմանների կրոնական զգացմունքները ոտնահարելու համար[2]։ Բանտարկվել է 16 տարի 7 ամիս ժամկետով[3]։ Բանտարկության տարիների ընթացքում Հայաստանի կառավարությանը Սևան Նիշանյանին շնորհել է Վիլյամ Սարոյանի մեդալ[4]։

Փախուստ բանտից[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 հուլիսի 14-ին Սևան Նիշանյանը Ֆոչայի բաց ռեժիմի բանտից թույլտվությամբ դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ Հետագայում նրա ֆեյբուքյան և թվիթերյան[5] էջում հայտնվել է մի գրառում՝ «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» (թուրքերեն՝ Kuş uçtu. Darısı geride kalan seksen milyonun başına):

Սխալ Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանյանը գրել է "Սխալ Հանրապետություն" գիրքը (թուրքերեն ՝Yanlış Cumhuriyet), որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առասպելները։ Այն գրված է 1994 թվականին, սակայն շրջանառվում էր լուսապատճենը, մինչև որ հնարավոր եղավ տպագրել 2008 թվականին, առանց ճնշումներից վախենալու։

Index Anatolicus[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Նիշանյանը հրապարակել է Index Anatolicus-ը Թուրքիայի ավելի քան 16,000 տեղանուններով, որոնք փոխվել են թուրքացման քաղաքականության պատճառով։ Ներառված համապարփակ փաստաթղթերը նախկինում չէին հրապարակվել և ներկայացնում են հազարավոր ավանդական անուններ, հիմնականում հունական, հայկական, քրդական, ասորական, արաբական ծագման, որոնք փոխարինվել են թուրքական անուններով 20-րդ դարում։

Index Anatolicus-ը դարձավ առցանց 2011 թվականին։ Ներկայիս տվյալների բազան ներառում է ավելի քան 56,000 քարտեզագրված տեղանուններ։

Այլ գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիշանյանը հրատարակել է երեք ժողովածուներ, որոնք ներառում են նրա լեզվաբանական աշխատանքները՝ Elifin Öküzü, Kelimebaz եւ Kelimebaz-2:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սևան Նիշանյան. «Ինձ պահում են բանտային սարսափելի պայմաններում»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  2. Ես բանտում եմ հայ եւ սոցիալիստ լինելու համար. Սեւան Նիշանյան
  3. Sevan Nişanyan'a hapis cezası (թուրքերեն)
  4. «Սեւան Նշանյան. «Ինձ ասացին՝ չխոսես, բայց ես խոսելու եմ». Բանտից փախած հայ մտավորականի հարցազրույցը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 2-ին.
  5. Սևան Նիշանյանի թվիթերյան էջը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևան Նիշանյան» հոդվածին։