Սևամորթ կինը (նկար, Արփենիկ Նալբանդյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևամորթ կինը
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1938
բարձրություն60,8 սանտիմետր
լայնություն51,3 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Սևամորթ կինը, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1938 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Կտավն ունի 60.8 սմ բարձրություն, 51.3 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Նալբանդյանի անցած ստեղծագործական ուղին կարելի է բաժանել երեք շրջանի։ Առաջինը Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի ուսանողական տարիներն են, որոնք ընթացել են ստեղծագործական լարված գործունեությամբ. երեկոյան ժամերին նկարչուհին նկարել է բնորդների։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Լեոնարդոյի, Վելասկեսի և Դելակրուայի մասին ունեցած ուսանողական վեճերը։ Այս շրջանում Նալբանդյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, աշխատել է դիպլոմային աշխատանքի վրա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում գտնվող «Բնորդուհի» («Նեգրուհի») անվամբ կտավը նկարչուհու ուսանողական շրջանի գեղարվեստական ըմբռնումների օրինակներից է։ Այստեղ նկարչուհին ծավալները վերարտադրել է ոչ միայն վառ երփնագրով, այլև լոկալ գունաբծերի մեջ երանգների հարուստ գամմա է ստեղծել՝ կերպավորման տարբեր ձևերով բացահայտելով բնորդի հոգեկան աշխարհը։

Նկարում պատկերված է աֆրոամերիկացի ջազ երգչուհի Ցելեստին Կոոլը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նալբանդյան Արփենիկ Արշակի | Սևամորթ կինը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  2. «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Սևամորթ կինը. 1938, կտավ, յուղաներկ, 60.8×51.3, Հայաստանի ազգային պատկերասրահ | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.(չաշխատող հղում)
  3. «Celeste Cole | DPL DAMS». digitalcollections.detroitpubliclibrary.org. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]