Սփենսեր Թրեյսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սփենսեր Թրեյսի
Spencer Tracy
Դիմանկար
1948 թ. լուսանկար
Ծնվել է1900 ապրիլի 5
ԾննդավայրՄիլուոկի, ԱՄՆ
Մահացել էհունիսի 10, 1967(1967-06-10) (տարիքը 67)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնռոմանական կաթոլիկ
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1923)[1], Milwaukee High School of the Arts?, St. John's Northwestern Military Academy?, Marquette University High School?, Rockhurst High School?, Northwestern Military and Naval Academy? և Ripon College?
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան և կինոդերասան
Աշխատանք1922-1967
ԱմուսինԼուիզ Թրեյսի
Ծնողներհայր՝ John Edward Tracy?[2], մայր՝ Caroline Tracy?[3]
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԿայքIMDb-ում էջ
Ստորագրություն
Изображение автографа
 Spencer Tracy Վիքիպահեստում

Սփենսեր Թրեյսի (անգլ.՝ Spencer Tracy, ապրիլի 5, 1900(1900-04-05)[4][5][6][…], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[7] - հունիսի 10, 1967(1967-06-10)[4][5][6][…], Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր։ Օսկարի պատմության մեջ միայն դերասաններ Սփենսեր Թրեյսին ու Թոմ Հենքսն են 2 տարի անընդմեջ ստացել այդ մրցանակը Օսկար լավագույն դերասանի համար անվակարգում։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 9-րդ տեղում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ԱՄՆ-ի Միլոուկի քաղաքում։ Հայրը իռլանդացի կաթոլիկ, գործարար Ջոն Թրեյսին էր, մայրը բողոքական եկեղեցու անդամ Քերրի Բրաունը։ Դժվար մանկություն է ունեցել, ամեն անգամ վեճեր ունենալով բակի մյուս տղաների հետ և ծնողները ստիպված են եղել մի քանի դպրոց փոխել նրան։ Մանուկ հասակում զբաղվել է սպորտով՝ բռնցքամարտով և բեյսբոլով։

1916 թ. ընտանիքով տեղափոխվում են բնակության Կանզաս նահանգում։ 1917 թ. եղբոր հետ միասին մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին ծառայելով նավատորմում։ 1921 թ. չնայած մեծ տարիքին ընդունվում է Վիսկոնսին նահանգի քոլեջներից մեկը, որտեղ քոլեջի սիրողական թատրոնի կազմում աչքի է ընկնում իր դերասանական տաղանդով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Սփենսեր Թրեյսին հաջողությամբ հանդես է եկել որպես թատրոնի դերասան, խաղալով նաև Բրոդվեյի բեմերում։ Կինոյում առաջին դերը խաղացել է 1930 թ. ռեժիսոր Ջոն Ֆորդի «Գետի հոսանքով դեպի վեր» ֆիլմում, որից հետո հաջորդեցին ևս մի քանի փոքր դերեր։ Բայց նրա առաջին մեծ դերը, որը նաև ճանաչում բերեց իրեն, 1936 թ. նկարահանված Ֆրից Լանգի «Ցասում» ֆիլմն էր։ Թրեյսին օժտված էր դերասանական տաղանդով և խաղացել է իր ժամանակի շատ նշանավոր ֆիլմերում, հիմնականում դրամատիկ և կոմեդիկ դերերով։ Ռեժիսոր Սթենլի Կրամերի սիրված դերասանն էր և խաղացել է նրա լավագույն ֆիլմերում։

Սիրային կապերի մեջ է եղել դերասանուհի Քեթրին Հեփբորնի հետ, ով համարվում է ինչպես իր ժամանակների, այդպես էլ համաշխարհային կինոյի պատմության լավագույն դերասանուհիներից մեկը։ Նրա հետ միասին հանդես է եկել նաև մի քանի ֆիլմերում։ Ընկերակցել է այդ ժամանակի ամերիկյան գրեթե բոլոր նշանավոր դերասան-դերասանուհիներին, խաղացել իր ժամանակի լավագույն ռեժիսորների ֆիլմում։

7 անգամ ներկայացվել է Օսկարի։ 2 անգամ Օսկար է ստացել Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում 1937 թվականին «Խիզախ կապիտանները» և 1938 թվականին «Տղաների քաղաքը» ֆիլմերի համար։ Կաննի միջազգային կինոփառատոնի, Ոսկե Գլոբուս, BAFTA և այլ կիմոմրցանակների դափնեկիր է։

Ստեղծել է խորապես մարդկային կերպարներ՝ հոգևորական Ֆլաննագեն («Տղաների քաղաքը», 1938), Էդիսոն («Էդիսոն՝ մարդը», 1940)։ Նրա ստեղծագործական ամենաբարձր նվաճումները կապված են սոցիալական խնդիրներ արտացոլող ֆիլմերի հետ, ուր նրա հերոսները դժվար և դրամատիկ պայմաններում ձգտել և հասել են արդարության

Մահացել է 1967 թ. Լոս Անջելեսում, 67 տարեկան հասակում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփենսեր Թրեյսին իր մոտ 50 տարիների դերասանական կարիերայում խաղացել է ավելին քան 70 ֆիլմում։ Առավել նշանավոր ֆիլմերն են

տարեթիվ ֆիլմի անվանում բնօրինակ անվանում դերը ռեժիսոր խաղընկերներ
1936 Ցասում Fury Ջո Ուիլսոն Ֆրից Լանգ Ուոլտեր Բրեննան
1936 Սան Ֆրանցիսկո San Francisco հոգևորական Թիմ Մալլին Վուդի Վան Դեյք Կլարկ Գեյբլ
1937 Խիզախ կապիտանները Captains Courageous Մանուել Ֆիդելլո Վիկտոր Ֆլեմինգ Միկկի Ռունի
1938 Փորձարկող-օդաչուն Test Pilot Մորրիս
1940 Էդիսոն մարդը Edison, The Man Թոմաս Էդիսոն
1941 Դոկտոր Ջեքիլը և Միստեր Հայդը Dr. Jekyll and Mr. Hyde Դոկտոր Ջեքիլ, Միստեր Հայդ Վիկտոր Ֆլեմինգ Ինգրիդ Բերգման
1942 Տարվա կինը Woman of the Year Սեմ Քրեյգ Ջորջ Սթիվենս Քեթրին Հեփբորն
1944 30 վայրկյան Տոկիոյի վրա Thirty Seconds Over Tokyo Ջեյմս Դուլիթլ Մերվին Լերոյ
1944 Յոթերորդ խաչը The Seventh Cross Ջորջ Հեսլեր Ֆրեդ Ցինեման
1945 Առանց սիրո Without Love Փիթ Ջեմիսոն Հերոլդ Բուկե Քեթրին Հեփբորն
1947 Խոտի ծով The Sea of Grass գնդապետ Ջեյմս Բ. «Ջիմ Բրյուտոն» Էլիա Կազան Քեթրին Հեփբորն
1949 Ադամի կողը Adam's Rib Ադամ Բոններ Ջորջ Կյուկոր Քեթրին Հեփբորն
1950 Հարսնացուի հայրը Father of the Bride Սթենլի Բենքս Վինսենթ Մինելլի Էլիզաբեթ Թեյլոր
1952 Փիթը և Մայքը Pat and Mike Մայք Կոնովան Ջորջ Կյուկոր Քեթրին Հեփբորն
1955 Վոտ օր Բլեք Ռոկում Bad Day at Black Rock Ջոն Ջ. Մակրիդի Ջոն Սթարջես Ուոլտեր Բրեննան

Լի Մարվին

1958 Ծերունին և ծովը The Old Man and the Sea ծերունի Ջոն Սթարջես
1960 Կժառանգես փոթորիկը Inherit the Wind Հենրի Դրամմոնդ Սթենլի Կրամեր Ֆրեդրիկ Մարչ

Ջին Քելլի

1961 Նյուրնբերգյան դատավարություն Judgement at Nuremberg ավագ դատավոր Դեն Հեյվուդ Սթենլի Կրամեր Բերտ Լանկաստեր

Մարլեն Դիտրիխ
Մաքսիմիլիան Շելլ
Մոնտգոմերի Կլիֆտ
Ջուդի Գառլենդ

1962 Ինչպես է նվաճվել Արևմուտքը How The West Was Won ֆիլմի պատմողը Ջոն Ֆորդ

Հենրի Հաթաուեյ
Ջորջ Մարշալ
Ռիչարդ Թորփ

Գրեգորի Պեք

Ջեյմս Ստյուարտ
Ջոն Ուեյն
Լի Ջեյ Կոբբ
Հենրի Ֆոնդա

1963 Այս խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհը It's a Mad Mad Mad Mad World կապիտան Կուլլեպեր Սթենլի Կրամեր Միկկի Ռունի
1967 Գուշակիր, ով է գալու ճաշին Guess Who's Coming To Dinner Մեթ Դրեյթոն Սթենլի Կրամեր Քեթրին Հեփբորն

Սիդնի Պուատյե

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bacall, Lauren (2005). By Myself and Then Some. It Books. ISBN 0-06-075535-0.
  • Berg, Scott A. (2004 edition). Kate Remembered։ Katharine Hepburn, a Personal Biography. Pocket. ISBN 0-7434-1563-9.
  • Curtis, James (2011). Spencer Tracy։ A Biography. London։ Hutchinson. ISBN 0-09-178524-3.
  • Deschner, Donald (1972 edition). The Films of Spencer Tracy. Secaucus, New Jersey։ The Citadel Press. ISBN 0-8065-0272-X.
  • Hepburn, Katharine (1991). Me։ Stories of My Life. Alfred A. Knopf. ISBN 0-679-40051-6.
  • Higham, Charles (2004 edition [First published 1975]). Kate։ The Life of Katharine Hepburn. New York City, NY։ W. W. Norton. ISBN 0-393-32598-9.
  • Kanin, Garson (1971). Tracy and Hepburn։ An Intimate Memoir. New York։ Viking. ISBN 0-670-72293-6.
  • Карцева Е. Н. Спенсер Трэси. - М.։ Искусство, 1970. - 128, [32] с. -  (Мастера зарубежного киноискусства)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սփենսեր Թրեյսի» հոդվածին։