Սվետլին Ռուսև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվետլին Ռուսև
բուլղար․՝ Академик Светлин Вълчев Русев
Ծնվել էհունիսի 14, 1933(1933-06-14)[1]
ԾննդավայրՊլևեն, Բուլղարիա[2]
Վախճանվել էմայիսի 26, 2018(2018-05-26)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԲուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և քաղաքական գործիչ
ՊաշտոնԲուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ և Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա և Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա
ԱմուսինLilyana Ruseva?
ստորագրություն
Изображение автографа
 Svetlin Rusev Վիքիպահեստում

Սվետլին Ռուսև (ռուս.՝ Светлин Русев, հունիսի 14, 1933(1933-06-14)[1], Պլևեն, Բուլղարիա[2] - մայիսի 26, 2018(2018-05-26)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի նկարիչ, սրբանկարիչ, մշակութային գործիչ և գեղանկարների կոլեկցիոներ։ Եղել է պրոֆեսոր, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2003)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլին Ռուսևը ծնվել է Պլևենում։ Ավարտել է Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիան Սոֆիայում, եղել է Դեչկո Ուզունովի աշակերտը։ 1960 թվականից ցուցահանդեսներ է ունեցել ինչպես Բուլղարիայում, այնպես էլ` դրա սահմաններից դուրս։ 1967 թվականից ապրել և աշխատել է Սոֆիայում։ Արժանացել է Բուլղարիայի ժողովրդական հանրապետության վաստակավոր նկարչի (1971) և Բուլղարիայի ժողովրդական հանրապետության ժողովրդական նկարչի (1975) կոչումներին[3]։

1975 թվականից եղել է Գեղարվեստական ակադեմիայի պրոֆեսոր, 1973-1985 թվականներին` Բուլղար նկարիչների միության նախագահ, 1982-1984 թվականներին` Բուլղարիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ, 1985-1988 թվականներին` Բուլղարիայի ազգային պատկերասրահի տնօրեն։

Արժանացել է մի շարք պարգևների, Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր է (1968 թվական, «Երդում» կտավի համար)։ 1972 թվականին նրա «Վերջին օրը» կտավն արժանացել է Ազգային մրցանակի։

Եղել է աշնանային Դ'Օտոն սալոնի (Փարիզ) և «Նիկա Կայ» հիմնադրամի (Տոկիո) անդամ, Քյունստլերհաուսի (Վիենա) թղթակից անդամ, Ռուսաստանի արվեստի ակադեմիայի, «Մեդիչի» ակադեմիայի անդամ։

1985 թվականին հարազատ քաղաքին է նվիրել բուլղարական, աֆրիկյան և արևելյան արվեստի իր հավաքածուն։ Այն դարձել է նվիրատուի անունով կոչված պատկերասրահի հիմքը։ Այսօր պատկերասրահն ունի ավելի քան 400 արժեքավոր ցուցանմուշ, այդ թվում` գեղանկարներ և քանդակներ, որոնք ձեռք են բերվել Ռուսևի կողմից շատ տարիների ընթացքում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսևն ստեղծել է բուլղար մի շարք գիտնականների և արվեստագետների դիմանկարներ, կանացի բազմաթիվ կերպարներ, այդ թվում` «Բուլղարուհիներ» շարքը, բուլղարական քաղաքների բնանկարներ[4]։ Նրա ստեղծագործություններում մեծ տեղ են զբաղեցրել պատմության ողբերգական պահերին մարդկանց ցուցաբերած դիմացկունությունը, քաջությունն ու ճանատագրերը։

Ռուսևը նկարել է Վանգայի կողմից կառուցված Սուրբ Պարասկևայի եկեղեցու սրբապատկերներն ու որմնանկարները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Светлин Русев: Альбом / Авт.-сост. Е. П. Львова. — М.: Изобразительное искусство, 1981. — 167 с. — 10 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]