Սվետլանա Սարգսյան (երաժշտագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սվետլանա Սարգսյան (այլ կիրառումներ)
Սվետլանա Կորյունի Սարգսյան
Ծնվել էհունվարի 24, 1945(1945-01-24) (79 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1969)
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր (1999) և պրոֆեսոր (2001)
Մասնագիտություներաժշտագետ, մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Սվետլանա Կորյունի Սարգսյան (հունվարի 24, 1945(1945-01-24), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, մանկավարժ։ Արվեստագիտության դոկտոր (1999), պրոֆեսոր (2001), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2009)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա Սարգսյանը ծնվել է 1945 թվականին, Թբիլիսիում։ 1969 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության բաժինը (ղեկավար` պրոֆեսոր Ռ. Աթայան)։ 1971-1974 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում (ղեկավար` պրոֆեսոր Գ. Տիգրանով)։ 1974 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության ամբիոնում։ 1975 թվականին Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում պաշտպանել է թեզ` «Հայ երաժշտության 20-րդ դարի 60-ական թվականների զարգացման առանձնահատկությունները» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1978 և 1988 թվականներին Մոսկվայի կոնսերվատորիայում անցել է Որակավորման բարձրացման դասընթացներ։ 1999 թվականին Մոսկվայի պետական կոնսերվատորիայում պաշտպանել է «Հայ երաժշտությունը 20-րդ դարի համատեքստում» թեմայով թեզ և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան։ 2004 թվականից Մոսկվայի Միջազգային երաժշտական միության անդամ է[2][3]։

Ուսումնասիրությունները վերաբերում են 20-րդ դ. հայ երաժշտության գեղագիտության և տեսության հարցերին[4]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • International Book of Honor կոչման (ABI, USA), 1998
  • Հայաստանի կոմպոզիտորների միության մրցանակ, 1996
  • Տարվա միջազգային կին կոչում (Միջազգային կենսագրական կենտրոն, Անգլիա), 1994-1995
  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2009
  • Հայկական Համաշխարհային Կոնգրեսի մրցանակ (Ռուսաստան), 2011
  • Լեհական մշակույթի վաստակավոր գործչի կոչման (Լեհաստան), 2013
  • ՀՀ Գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ», 2015[5]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вопросы современной армянской музыки (60-е годы), Е. , 1983.
  • Армянская музыка в контексте XX века, М., 2002.[6]
  • Арам Хачатурян, Научный справочник, Е., 2004.[7]
  • Armenian Music and Composers, Y., 2004.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. «Սարգսյան Սվետլանա | ՀԿՄ». composers.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ հ. 4:
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. «Գիտության կոմիտե | Կոմիտեի ոսկե մեդալ արվեստագիտության բնագավառում». scs.am. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  6. Սարգսյան, Սվետլանա Կորյունի (2002). Армянская музыка в контексте XX века: Исследование (ռուսերեն). Композитор. ISBN 9785852855114.
  7. Սարգսյան, Սվետլանա Կորյունի (2004). Арам Хачатурян: Науч.-справ. изд. Национальная академия наук Республики Армения, Министерство культуры и по делам молодежи РА. Ереван: Тип. НАН РА. ISBN 9789994195619.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Սարգսյան (երաժշտագետ)» հոդվածին։