Ֆրեյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեյա
Տեսակականդինավյան աստված, պտղաբերության աստված, պատերազմի աստված և աստվածուհի
Սեռիգական
Երևի համընկնում էՕստարա
ԱնդամակցությունՎաներ
ՀայրՆյորդ[1]
Քույր/ԵղբայրՖրեյր[1][2]
ԱմուսինÓðr?
ԿողակիցՕդին
ԶավակներGersemi?[1] և Hnoss?[1]
 Freyja Վիքիպահեստում

Ֆրեյա (հին սկանդինավյան լեզվով՝ Freyja, որ նշանակում է տիկին), նաև Վանադիս (հին սկանդինավերեն՝ Vanadís (Վաների դուստր)), Գեֆնա, Հյորն, Մարդյոլ, Սյուր և Վալֆրեյա (հին սկանդինավերեն՝ Gefn, Hörn, Mardöll, Sýr, Valfreyja): Սիրո և ռազմի աստվածուհին՝ Սկանդինավյան դիցաբանության մեջ, որ բնակվում էր Ասգարդում։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեյան և իր մանյակը (նկարիչ՝ Ջ. Փենրոուզ, 1913 թվական):

Ֆրեյան սերում է վաների տոհմից, նա դուստրն է վան Նյորդի, իսկ վերջինս Օդինի (կամ՝ Վոթան) խորթ որդին է։ Այն բանից հետո, երբ վաներն ու ասերը խաղաղություն են կնքում միմյանց միջև, վաները Նյորդին պատանդ են թողնում Ասգարդում։ Ասգարդում Ֆրեյան առաջինն է՝ Ֆրիգգից հետո։ Գեղեցկության մեջ նրան հավասարն աշխարհում չի եղել և չկա ոչ աստվածների մեջ, ոչ՝ մարդկանց, իսկ նրա սիրտն այնքան փխրուն և նուրբ է, որ զգում է բոլորի տառապանքը։ Ֆրեյան ունի բազեի կախարդական փետուրներ, որոնք հագնելով կարող է թռչել՝ բազեի կերպարանք առած։ Նրան է պատկանում նաև Բրիսինգամեն կոչվող ոսկե մանյակը, որը նա ձեռք է բերել՝ գիշերելով չորս թզուկների հետ։ Երբ Ֆրեյան արտասվում է, նրա աչքերից կաթում են ոսկե արցունքներ։ Բացի դրանից, Ֆրեյան նաև վալկիրիաների առաջնորդն է։ Ֆրեյան սլանում է մարտակառքով, որին լծված է երկու կատու։ Ընտանի կենդանիների շարքում նա ունի նաև մի «մարտական վարազ»՝ Հիլդիսվինի անունով, որն իրականում իր ծպտված սիրեցյալն է՝ Օտտարը։ Ֆրեյան ապրում է զարմանահրաշ ամրոց Ֆոլկվանգում (Folkvang - Մարդկանց դաշտ կամ Ժողովրդական դաշտ), որի գլխավոր սրահը կոչվում է Սեսռումնիր։ Նա սիրում է երաժշտություն, գարունը և ծաղիկներ, իսկ հատկապես սիրում է էլֆերին։

Ֆրեյան նաև պտղաբերության, բերք ու բարիքի և հունձքի աստվածուհին է։ Հունձքը կարող է տարբեր լինել. Ֆրեյան երբեմն ունենում է մոլեգնության պահեր, որի արդյունքում նա կարող է և արյունոտ բերք հավաքել։ Նման դեպքերում Ֆրեյան կարող է հաղթանակ պարգևել ճակատամարտում։ Նա նաև իրեն է վերցնում ընկած զինվորների կեսին. երկրորդ կեսին վերցնում է Օդինը)։ Բայց դա չի նշանակում, որ Ֆրեյան իրեն է վերցնում ավելի վատ ռազմիկներին, քան Օդինը։ Նրանք հավասար կերպով բաժանում են նրանց իրենց մեջ։

Ֆրեյան ամուսնացել է Օդ անունով մի մարդու հետ, ով, ըստ մի աղբյուրի, սովորական մահկանացու էր, իսկ ըստ մյուսների՝ Օդինի մարմնավորումն էր։ Օդը շատ վաղուց կորել էր անհետ, և, քանի որ նա մահկանացու էր, ուրեմն ամենայնն հավանականությամբ արդեն մահացել էր, Ֆրեյան բոլոր օրենքներով համարվում է այրի։ Եվ հենց Օդի կորչելուց հետո է, որ Ֆրեյայի արցունքները սկսում են վերածվել ոսկու։ Ֆրեյան ասերին սովորեցրել է հրաշագործության և կախարդության արվեստը, որը տարածվել է նաև վաների մոտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Фрейя (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXVIа. — С. 726.
  2. Фрей, в мифологии (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXVIа. — С. 712.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Дьяконов И. М. Архаические мифы Востока и Запада. М.: Едиториал УРСС, 2004. С. 82, 204.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեյա» հոդվածին։