Ֆրանսիական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիշ

Ֆրանսիական խոհանոց (ֆր.՝ Cuisine française ), Ֆրանսիայի ազգային խոհանոցը, որ նաև աշխարհում հայտնի է որպես յուրահատուկ համադամ խորտիկների խոհարարական արվեստի ոճ։ Ֆրանսիական խոհանոցի զարգացումը հարյուրամյակների պատմություն ունի և կրում է ֆրանսիական արքունիքի և ֆրանսիական ժողովրդի սոցիալական, մշակութային ու քաղաքական զարգացման ու փոփոխությունների ազդեցությունը, և հենց այդ պատճառով այն պայմանականորեն կարելի է բաժանել երկու տարատեսակի՝ մեկը տարածաշրջանին բնորոշ ազգային խոհանոցն է, մյուսը՝ ազնվականական կամ արքունական ոճի խոհանոցը։ Միջին դարերում Ֆրանսիական ազնվականության և արքունական կյանքում առանձնահատուկ զարգացում ունեցավ առատ ու շքեղ ճաշկերույթների մշակույթը, ինչի արդյունքում ֆրանսիական խոհանոցային արվեստում մեծ առաջընթաց կատարվեց՝ պատմության մեջ նշանավորելով հանրահայտ խոհարար Գիյոմ Տիրելի անունը, որն ավելի հայտնի է «Տայվանտ» (Taillevent) մականունով և որը խոհարարական արվեստի մեջ մտցրեց խորտիկները դեկորատիվ զարդարելու, բազմապիսի խավարտներով զուգորդելու և կերակրախյուսերով ամոքելու մոտեցումը։ 18-րդ դարից սկսած Ֆրանսիական հեղափոխության հետ ֆրանսիական խոհարարական արվեստը նույնպես որոշակի հեղափոխություն ապրեց՝ գնալով դեպի համեմունքների և ուտելի խոտաբույսերի ավելի զուսպ ու ընտրողաբար օգտագործումը, որը զուգորդվեց նաև խոհանոցային տեխնիկայի հղկումով, սկսած ևս մեկ պատմականորեն հայտնի խոհարար Ֆրանսուա Պյեռ դե լա Վարենից և զարգացման ևս մեկ փուլ ապրեց Մարի-Անտուան Կարենի օրոք, որը Նապոլեոն Բոնապարտի և ժամանակի այլ բարձրաշխարհիկ ազնվականների խոհարարն էր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Culinaria France, André Dominé, Könemann Verlagsgese, Cologne, 1998 isbn=978-3833111297
  • The Complete Guide to the Art of Modern Cookery, Georges Auguste Escoffier, John Wiley and Sons, New York, 2002, isbn=978-0471290162
  • Stephen Mennell, All Manners of Food։ eating and taste in England and France from the Middle Ages to the present, Chicago, University of Illinois Press, 1996, isbn=978-0252064906
  • Savoring the Past։ The French Kitchen and Table from 1300 to 1789, Barbara K. Wheaton, First Touchstone, New York, 1996, isbn=978-0684818573}}

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]