Ֆրանչեսկո դի Սիմոնե դա Սանտակրոչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո դի Սիմոնե դա Սանտակրոչե
Ծնվել էմոտ 1440[1][2][3][…]
ԾննդավայրՍան Պելեգրինո Տերմե, Բերգամո, Լոմբարդիա
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1508(1508-10-28)[1]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][1]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ և արվեստագետ
Ժանրհոգևոր արվեստ[1]
ՈւսուցիչՋովանի Բելլինի[1]
ԱշակերտներFrancesco Rizzo da Santacroce?[1] և Յակոպո Պալմա Ավագ[1]
 Francesco di Simone da Santacroce Վիքիպահեստում
Ավետում: 188,5х164,5 սմ, 1504 թվական, Կարրարա ակադեմիա, Բերգամո
Վհուկների երկրպագություն, 64.7 х 109 սմ, 1500-1508 թթ., Սոթբիս աճուրդ

Ֆրանչեսկո դի Սիմոնե դա Սանտակրոչե (իտալ.՝ Francesco di Simone da Santacroce), ծնվել է Սանտա Կրոնե բնակավայրում (այժմ` Սան Պելեգրինո Տերմեի մերձակայք), ենթադրաբար` 1470 և 1475 թվականների միջակայքում, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի գեղանկարիչ։

Կենսագրություն և ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի մասին պահպանված տեղեկությունները շատ աղքատիկ են։ Ըստ էության, պահպանվել է երկու փաստաթուղթ. դրանք են ամուսնական վկայականն ու կտակը (երկուսն էլ գրանցված են եղել Վենետիկում)։ Ամուսնական պայմանագիրը թվագրվում է 1492 թվականի հունիսի 31, երբ Ֆրանչեսկոն ամուսնացել է Լյուչիա Տրևիզանի` «Ալվիզեի դստեր և ջուլհակ Վիտտորե Տրեվիզանի քրոջ» հետ։ Պայմանագիրը կազմվել է ոմն Ստեֆանո Բոնակոսսիի տանը, Ֆրանչեսկոյի հոր` Սիմոնեի ներկայությամբ (սա ապացույց է համարվում առ այն, որ Ֆրանչեսկո դի Սիմոնեն այդ ժամանակ բավականին երիտասարդ էր)։

Ստեղծագործական ուղին սկսելու մասին որևէ վկայություն չկա. ենթադրվում է, որ դրա սկիզբը կապված էր Ջովաննի Բելլինիի արվեստանոցի հետ, քանի որ հենց այդ նկարչին է Ֆրանչեսկոն նվիրել «Մադոննան սրբերի հետ» նկարի մակագրությունը, որը նկարել էր Մուրանոյի Սանտա Մարիա դելյի Անջելի եկեղեցու համար։

Ենթադրվում է, որ նա աշխատել է հիմնականում Վենետիկում, որտեղ տեղափոխվել է Սանտա Կրոչեից իր ընտանիքի հետ, չնայած որոշ հետազոտողներ համարում են, որ որոշ ժամանակ նա կարող էր աշխատել Պադուեում։ Ենթադրվում է նաև, որ մինչև Վենետիկ տեղափոխվելը Ֆրանչեսկոն եղել է Վալ Բրեմբանայում։ Բացի այդ, իր ողջ կարիերայի ընթացքում նա կապ է պահել իր հայրենիքի հետ, ինչի մասին կարող են վկայել նրա երկու նկարները, որոնք նա արել է Սպինոյում և Լեպրենոյում։ Այդ մասին են վկայում նաև երկու ակր հողի մասին հիշատակումը, որոնք նա, ըստ կտակի, փոխանցել է Սանտա Կրոչեի Բարեսրտության Կոնգրեգացիային։

Տեղեկությունների աղքատիկ լինելու պատճառով հնարավորություն չկա պատկերացում կազմել նկարչի ողջ ստեղծագործական ուղու վերաբերյալ։ Ստորագրված ստեղծագործությունները թույլ են տալիս եզրակացնել 1504 թվականին նրա ծավալած գործունեության վերաբերյալ, երբ նա ստորագրել է Սպինոյի եկեղեցու համար ստեղծված «Ավետում» նկարը (այժմ` Կարրարա ակադեմիա, Բերգամո) և 1507 թվականի ստեղծագործությունների մասին, երբ Մուրանոյի Սանտա Մարիա դելյի Անջելի եկեղեցու համար պատկերել է «Մադոննան սրբերի հետ» խորանային նկարը։ Այս տարիների ընթացքում նկարիչը պատկերել է, այսպես կոչված, «Վերածննդի տրիպտիխը» և «Աստվածամոր թագադրումը», որը, հնարավոր է, պատկանել է նույն տրիպտիխին։ Երկու աշխատանքն էլ ստորագրված են, թվագրվում են 1506 թվականով և գտնվում են Բերգամոյի Կարրարա ակադեմիայում։ Աշխատանքների նույն խմբին է պատկանում նաև «Աստվածային հայտնությունը», որն ավելի վաղ պահվում էր Բեռլինում, սակայն ոչնչացվել է 1945 թվականի ռմբակոծության հետևանքով։

1508 թվականի հոկտեմբերի 28-ին Ֆրանչեսկոն կտակ է կազմել, և նույն թվականի նոյեմբերի 4-ին այն հայտարարվել է (այսինքն, նկարչի մահը վրա է հասել այս երկու ամսաթվերի միջև)։ Կտակից հետևում է, որ այդ ժամանակ նա ապրելիս է եղել իր կնոջ` Լուչիայի հետ, Վենետիկում, իսկ նրա կտակի տնօրինողը նրա զարմիկ Ալբերտոն էր։ Ֆրանչեսկո դի Սիմոնեն ունեցել է դուստր և որդի` Ուրսուլան և Բալդասսարեն։ Հոր մահվան ժամանակ նրանք, ենթադրվում է, որ փոքր են եղել, քանի որ Ուրսուլային հայրն ընդամենը 30 ոսկե դուկատ է կտակել, որը պետք է նրա ապագա օժիտի հիմքը դառնար։ Երեխաների այսքան մանկահասակ լինելը ևս մեկ փաստարկ է, որ նկարիչը մահացել է երիտասարդ տարիքում, ուժերի ծաղկման շրջանում։ Իր կտակում Ֆրանչեսկոն հոգ է տարել, որպեսզի արվեստանոցի նյութերը փոխանցվեն իր աշակերտին և ընկերոջը` Ֆրանչեսկո Ռիցցոյին։

Ֆրանչեսկո դի Սիմոնեին երկար ժամանակ շփոթել են իր աշակերտի` Ֆրանչեսկո Ռիցցոյի հետ։ Այն բանից հետո, երբ Գ. Լյուդվիգը 1903 թվականի աշխատության մեջ կարողացել է բաժանել երկու «Ֆրանչեսկո նկարիչների» անունները, բաժանվել է նաև նրանց միացյալ ստեղծագործական ժառանգությունը։ Ստեղծագործությունների տարանջատումը բարդանում էր այն առումով, որ ուսուցիչն ու աշակերտը հաճախ միասին են աշխատել։ Կատարված հետաքննության արդյուքնում պարզ է դարձել, որ Ֆրանչեսկո դի Սիմոնեն դարձել է մինչև 1620-ական թվականները Սանտա Կրոչեից Վենետիիկ տեղափոխված ու աշխատած նկարիչների գաղութի հիմնադիր։ Նա բավականին ծաղկուն արվեստանոց է հիմնել, իսկ նրա աշակերտները եղել են այնպիսի հայտնի վարպետներ, ինչպիսիք են Յակոպո Պալման, Անդրեա Պրևիտալին և Ֆրանչեսկո Ռիցցոն։ Իր աշխատանքներում նկարիչը փորձում էր հետևել Ջովաննի Բելլինիի և Ֆրանչեսկո Բիսսոլոյի ոճերին։ Նրա ամենահայտնի` «Ավետում» աշխատանքում հետազոտողները կապ են տեսնում Չիմա դա Կոնելյանոյի ստեղծագործության հետ։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • P. Molmenti,Arte retrospettiva: i pittori bergamaschi a Venezia, in Emporium, XVII (1903), 102, pp. 420 s.;
  • G. Ludwig, Archivalische Beiträge zur Geschichte der venezianischen Malerei, in Jahrbuch der Königlich Preussischen Kunstsammlungen, XXIV (1903), App., pp. 2–4;
  • L. Angelini, Arte bergamasca. Di una tavola e di un pittore di Santa Croce, in Rassegna d’arte, X (1909), 11, pp. 191 s.;
  • G. Fogolari, Le portelle d’organo di S. Maria dei Miracoli di Venezia, in Boll. d’arte, II (1908), p. 133;
  • H. Posse, Die Gemäldegalerie des Kaiser-Friedrich-Museum, Berlin 1909, I, pp. 129 s.;
  • G. Bernardini, Di alcuni dipinti di secondaria importanza a Lucca, Firenze, Venezia e Rovigo, in Boll. d’arte, VI (1912), p. 302 n. 1;
  • F. Fiocco, I pittori da Santacroce, in L’Arte, XIX (1916), pp. 180–183;
  • Il Museo Correr di Venezia. Dipinti dal XIV al XVI secolo, a cura di G. Mariacher, Venezia 1957, pp. 174 s. n. 671;
  • G.P. Coletti, Cima da Conegliano, Venezia 1959, p. 98;
  • F. Heinemann, G. Bellini e i belliniani, Venezia 1962, I, pp. 150–152;
  • S. Moschini Marconi, Gallerie dell’Accademia di Venezia, Roma 1962, p. 182;
  • G. Siffredi, La raccolta Piccinelli a Seriate, in Bergomum, LXVI (1972), 1, p. 98;
  • B. Della Chiesa, I pittori da Santa Croce, in I pittori bergamaschi. Il Cinquecento, I, Bergamo 1975, pp. 490 s., 495-498;
  • F. Rossi, Pittura anonima, ibid, III, Bergamo 1979, ad Indicem;
  • F. Rossi Pittura a Bergamo intorno al 1500. Ricostituzione di un patrimonio disperso, Bergamo 1979, pp. 78 s.;
  • F. Rossi., Accademia Carrara di belle arti, Bergamo 1986, pp. 24, 58;
  • S. Milesi, Moroni e il primo Cinquecento bergamasco, Bergamo 1991, p. 182;
  • P. Rylands, Palma Vecchio, Cambridge-New York-New Rochelle-Melbourne-Sidney 1992;
  • La pittura in Italia. Il Cinquecento, a cura di G. Briganti, Milano 1992, I, p. 106 tav. 131;

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո դի Սիմոնե դա Սանտակրոչե» հոդվածին։