Ֆրանչեսկա Աննիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկա Աննիս
անգլ.՝ Francesca Annis
Ծնվել էմայիսի 14, 1945(1945-05-14)[1] (78 տարեկան)
ԾննդավայրՔենսինգթոն, Լոնդոն
ԿրթությունCorona Theatre School?
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Այլ անուն(ներ)Ֆրանչեսկա Մ. Փ. Աննիս
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1959-ներկա ժամանակ
Համատեղ ապրող(ներ)Ռեյֆ Ֆայնս և Patrick Wiseman?
Երեխա(ներ)Թերան Ուայզեր
Անդրեաս Ուայզեր
Շառլոտ Էմիլի Ուայզեր
IMDbID 0000768
Ֆրանչեսկա Աննիս՝ Վիքիպահեստ

Ֆրանչեսկա Մ. Փ. Աննիս (անգլ.՝ Francesca M. P. Annis, մայիսի 14, 1945(1945-05-14)[1], Քենսինգթոն, Լոնդոն[2]), անգլիացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկա Մ. Փ. Աննիսը ծնվել է 1945 թվականի մայիսի 14-ին Կենսինգթոնում (Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի Լեստեր Ուիլյամ Էնտոնի Աննիսի (1914-2001) և բրազիլացի-ֆրանսիացի Մարիկիտ Փարսելի (1913-2009) ընտանիքում։ Ֆրանչեսկան ունի երկու եղբայր՝ Կուենթոն Դ. Աննիսը և Տոնի Փ. Աննիսը։

1946 թվականին Ֆրանչեսկան, ընտանիքի հետ միասին, տեղափոխվել է Բրազիլիա, բայց 6 տարի անց նա վերադարձել է Անգլիա և ստացել է կրթություն[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկան առաջնաելույթ է կատարել կինոյում 1959 թվականին՝ խաղալով Սիլվիի դերը «Կատվի ավազակախումբը» ֆիլմում։ 1978 թվականին Աննիսը մարմնավորել է Լիլի Լենգտրին «Լիլլի» մինի սերիալում, որի համար նա ստացել է BAFTA TV (1979) մրցանակը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Ընդհանուր առմամբ նա նկարահանվել է 97 ֆիլմերում և հեռուստասերիալում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1976-1990-ական թվականներին Ֆրանչեսկան ամուսնացած է եղել դերասան Պատրիկ Ուայզմանի հետ։ Նախկին ամուսիններն ունեն երեք երեխա՝ որդիներ Թերան Ուայզերը և Անդրեաս Ուայզերը և աղջիկը Շառլոտ Էմիլի Ուայզերը։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1959 ֆ Կատվի ավազակախումբը The Cat Gang երկրպագու
1963 ֆ Կլեոպատրա Cleopatra Էյրաս
1978 ս Լիլլի Lillie Լիլլի Լենգտրի
1983 ֆ Կրուլ Krull այրի կին
1984 ֆ Դյունա Dune լեդի Ջեսիկա
1985 ս Մասնավոր լրտես Մագնումը Magnum, P.I. Պենելոպի Սենթ Քլեր
1986 ֆ Ինկուբատոր. Բալե լուսնի տակ Under the Cherry Moon միսիս Ուելինգթոն
1987 ս Ես կգրավեմ Մանհեթնը I'll Take Manhattan Լիլի Էմբերվիլ
2005 ֆ Ատրճանակ Revolver Լիլի Ուոլկեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.telegraph.co.uk/news/celebritynews/11529602/Francesca-Annis-on-life-death-and-love.html
  2. Birthdays The Times, 14 May 2008
  3. "Fine without Fiennes", Irish Independent, 10 February 2008. Retrieved 29 September 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկա Աննիս» հոդվածին։