Ֆուտբոլի Իտալիայի գավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլի Իտալիայի գավաթ
Coppa Italia
Երկիր Իտալիա
Ֆուտբոլային ասոցիացիա Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Հիմնվել է 1922 թ.
Ակումբների քանակ 78
Ներկայիս չեմպիոն Նապոլի
Ամենատիտղոսավոր թիմ Ռոմա
Յուվենտուս
(9-ական տիտղոս)
Պաշտոնական կայք http://www.legaseriea.it/it/tim-cup/

Ֆուտբոլի Իտալիայի գավաթ (իտալ.՝ Coppa Italia), ամենամյա ֆուտբոլային մրցաշար, որը նոկաուտ մրցակարգով անցկացվում է իտալական ֆուտբոլային ակումբերի միջև 1922 թվականից։ Եզրափակիչ հանդիպումն անցկացվում է երկրի մայրաքաղաք Հռոմում։ Տասն անգամ գավաթակիր դարձած թիմը մարզազգեստին արծաթե աստղ կրելու իրավունք է ստանում։ Ներկա դրությամբ առավել տիտղոսակիր թիմը «Յուվենտուս»-ն է, որն արդեն իսկ գավաթը նվաճել է 14 անգամ։ Բացի այդ, թուրինյան այս թիմը իտալական ֆուտբոլի պատմության մեջ դարձել է այսպես կոչված՝ ոսկե դուբլ ձևակերպած առաջին թիմը. գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրիի ղեկավարությամբ չորս անգամ անընդմեջ (2014/15, 2015/16, 2016/17 и 2017/18 մրցաշրջաններում) նվաճել է թե՛ առաջնության չեմպիոնի և թե՛ գավաթակրի տիտղոսը։

Ներկայումս գավաթակիրը Միլանի «Ինտեր»-ն է, որը եզրափակիչ մրցախաղում պարտության է մատնել «Ֆիորենտինա»-ին և պատվավոր ավարը նվաճել 9-րդ անգամ (ընդ որում՝ երկրորդ անգամ անընդմեջ)[1][2][3]։

Մինչև 2009 թվականը գավաթային խաղարկության կազմակերպիչներն էին Direttorio Divisioni Superiori-ն՝ DDS-ը և Lega Calcio-ն՝ ֆուտբոլի լիգան; 2009-ից առ այսօր կազմակերպիչը Lega Serie A-ն է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «L`INTER CONQUISTA IL TROFEO» (իտալերեն). www.legaseriea.it. 2023 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 26-ին.
  2. «LAUTARO È SUPER, LA COPPA ITALIA È ANCORA NERAZZURRA!» (իտալերեն). www.inter.it. 2023 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 26-ին.
  3. Закатченко, Кирилл (2023 թ․ մայիսի 25). ««В каком же порядке Лаутаро! Неудержимый форвард принёс «Интеру» победу в Кубке».». Чемпионат. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 26-ին.
  4. «Coppa Italia: Albo d'oro classifica coppe vinte dal 1922 ad oggi». Drogbaster (իտալերեն). 2021 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]