Ֆլորենցիա (Կակետա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆլորենցիա
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
Հիմնադրված էդեկտեմբերի 25, 1902 թ.
Մակերես2292 կմ²
ԲԾՄ242±1 մետր
Բնակչություն191 867 մարդ (2021)
Փոստային դասիչ180001–180009
Պաշտոնական կայքflorencia-caqueta.gov.co/index.shtml
Ֆլորենցիա (Կակետա) (Կոլումբիա)##
Ֆլորենցիա (Կակետա) (Կոլումբիա)

Ֆլորենցիա (իսպ.՝ Florencia), քաղաք և մունիցիպալիտետ Կոլումբիայի հարավ-արևմուտքում։ Կակետա դեպարտամենտի վարչական կենտրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1902 թվականի դեկտեմբերի 25-ին կապուցիների միաբան հայր Դորոտեո դե Պուպիալեսի կողմից (1876–1959)։ 1912 թվականին Ֆլորենցիային շնորհվել է մունիցիպալիտետի կարգավիճակ, և նույն թվականին տեղի են ունեցել քաղաքային խորհրդի առաջին ընտրությունները։ 1950 թվականի մարտի 14-ին Ֆլորենցիան հռչակվել է Կակետա դեպարտամենտի վարչական կենտրոն։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենցիայի մունիցիպալիտետը

Քաղաքը գտնվում է վարչության հյուսիսարևմտյան մասում՝ Արևելյան Կորդիլիերներ լեռնաշղթայի ստորոտներում, Աչա գետի ձախ ափին (Օրտեգուասա գետի աջ վտակ), երկրի մայրաքաղաք Բոգոտայից մոտավորապես 360 կիլոմետր հարավ-արևմուտք։ Ծովի մակարդակից ունի 561 մետր բացարձակ բարձրություն[1]։ Մունիցիպալիտետի տարածքը 2292 կմ² է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիայի վիճակագրության ազգային վարչական դեպարտամենտի տվյալներով՝ քաղաքի և մունիցիպալիտետի ընդհանուր բնակչության թվաքանակը 2012 թվականին կազմել է 163 323 մարդ[2]։ Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների․

2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012
143 871 146 307 149 031 151 778 154 595 157 450 160 383 163 323

Ռասայական առումով սպիտակամորթներն ու մետիսները կազմում էին քաղաքի բնակչության 95,9 %-ը, նեգրերը՝ 3,3 %-ը, հնդիկները՝ 0,8 %-ը[3]։ 5 տարեկանից բարձր բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 91,3 %։ Ֆլորենցիայի բնակչությունն ըստ տարիքային միջակայքի՝ 2005 թվականի տվյալներով բաշխվել է հետևյալ կերպ․ մինչև 20 տարեկան բնակիչներ՝ 44,87 %, 20-39 տարեկան բնակիչներ՝ 30,96 %, 40-59 տարեկան բնակիչներ՝ 17,07 % և 60 տարեկան ու բարձր տարիքի բնակիչներ՝ 7,11 %։

Տնտեսություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենցիայի տնտեսության գյուղատնտեսական հատվածում գերակշռում են մսի և կաթնամթերքի ճյուղերը, տավարաբուծությունը, ակվակուլտուրան և բուսաբուծությունը (աճեցնում են բանան, մանիոկա և սուրճ)։ Արդյունաբերական արտադրությունը համեմատաբար թույլ է զարգացած և հիմնականում ներկայացված է սննդի ոլորտի ձեռնարկությունների կողմից[4]։ Ֆլորենցիայի ճանապարհային ցանցը կազմում է 150 կմ քաղաքային և 337 կմ գյուղական ճանապարհ։ Կա քաղաքային տրանսպորտի ավտոբուսային ցանց։ Քաղաքից 3 կմ դեպի արևելք գտնվում է օդանավակայանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Florencia, Colombia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  2. «Proyecciones de Población departamentales y municipales por área 2005 - 2020» (իսպաներեն). Departamento Administrativo Nacional de Estadística. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  3. «Perfil Municipal de Florencia - Censo 2005» (PDF) (իսպաներեն). Departamento Administrativo Nacional de Estadística. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
  4. «Plan de Desarrollo Comunitario del Municipio de Florencia 2008 - 2011» (PDF) (իսպաներեն). Alcaldía de Florencia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորենցիա (Կակետա)» հոդվածին։