Ֆիլիպոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպոկ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌոզալիա Զելմա
ՍցենարիստVadim Klimovsky?
ՀնչյունավորումԲորիս Չիրկով
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն607 վայրկյան
Թվական1982

Ֆիլիպոկ (ռուս.՝ Филипок ), խորհրդային մուլտպիլմիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1982 թվականին, ռեժիսոր Ռոզալի Զելմայի կողմից, ըստ Լև Տոլստոյի համանուն հեքիաթի մոտիվների։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն պատմում է մի հետաքրքրասեր տղայի մասին։ Ֆիլիպոկը, որին մայրը հենց այդպես է անվանում, հետաքրքրվում է այն ամենով, ինչ ինքը տեսնում է։ Ի տարբերություն իր մյուս հասակակիցների՝ նա շատ է ցանկանում սովորել և նույնիսկ նախանձում է ավագ երեխաներին՝ հետևելով, թե ինչպես են նրանք առավոտյան դպրոց գնում։ Նա ինքն էլ է ուզում դպրոց գնալ։ Բայց քանի որ նա փոքր էր, մայրիկը չէր թողում տնից դուրս գալ։ Մի օր Ֆիլիպոկը խիզախություն է հավաքում, հագնում է իր մեծ վերարկուն և վազելով գնում է մեծ երեխաների մոտ։ Նա նույնիսկ հասնում է դպրոցի դարպասին, բայց այնտեղ վախենում է պահակից և վերադառնում տուն։ Այդ անհաջողությունից հետո սովորելու ցանկությունը չի կորում, և Ֆիլիպոկը որոշում է կրկին փորձել, և երբ նա դպրոց է մտնում, երեխաներն ու ուսուցիչներն ուրախությամբ ընդունում են նրան։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեզիսոր Ռոզալիա Զելմա
Սցենարիստ Վադիմ Կլիմովսկի
Բեմադրող նկարիչներ Տատյանա Աբալակինա,
Գենադի Սմոլյանով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ն. Բազելցևա, Կոնստատին Ռոմանենկո, Ի. Սամոխին, Բորիս Տուզանովիչ, Վալերի Տոկմակով, Միխայիլ Պերշին, Ա. Ելիզարով
Նկարիչներ Ի. Դեկտյարովա, Տ. Կուզմինա, Նատալիա Գրաչյովա, Մաինա Նովոժիլովա, Տ. Վելիկորոդ, Ե. Ստրոգանովա, Նատալյա Կուդրյավցևա, Լ. Խորոշկովա
Օպերատոր Վլադիմիր Միլովանով
Կոմպոզիտոր Եվգենի Կրիլատով
Հնչյունային օպերատոր Օլեգ Սոլոմոնով
Մոնտաժող Լյուբով Գեորգիևա
Խմբագիր Վ. Մեդվեդովսկայա
Տնօրեն Լ․ Վարենցովա
Տեքստը կարդում է Բորիս Չիրկով
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում 1990-ական թվականներին մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկվել է «Էկրան» ստեղծագործական միության ամենահայտնի մուլտֆիլմերի հավաքածուի մեջ.

Բացի այդ, մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս թողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում։

  • «Ռոբինզոն Կուզյա», Թողարկում 2. Մուլտֆիլմերի հավաքածու (Մաստեր Թեյփ)
  • «Վագրիկը և նրա ընկերները», մուլտֆիլմերի ժողովածու (Սոյուզտելեֆիլմ)
  • «Երեք արջերը» մուլտֆիլմերի ժողովածու (Խոշոր պլան)
  • «Դիմավրեք տատիկին» մուլտֆիլմերի հավաքածու (Մագնատ)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերից Ս․ Էյզենշտեյնի անվան կինոարվեստի գրադարանում անցկացվում են Լև Տոլստոի մահվան 100–ամյա տարելիցի նվիրված դասախոսություններ և ցուցադրություններ։ «Լեո Տոլստոյը և կինոն։ Էկրանավորման առաջին դարը» շարքի շրջանակներում կայացել է ըստ Լև Տոլստոյի ստեղծագործությունների մոտիվների ստեղծված հայրենական մուլտիպլիկացիայի ցուցադրություն.

  1. «Կրակոց», 2003, «Կլասիկա», Մարիանա Նովոգրուդսկայա,
  2. «Երեք արջեր», 1958, «Սոյուզմուլտֆիլմ», Ռոման Դավիդով,
  3. «Կարապներ», 1983, «Էկրան» ստեղծագործական միություն, Մարիանա Նովոգրուդսկայա,
  4. «Ցատկ», 1980, Սվերդլովսկի կինոստուդիա, Գալինա Տուրգենևա,
  5. «Երեք արջեր», 1984, «Էկրան» ստեղծագործական միություն, Աիդա Զյաբլիկովա,
  6. «Բռնվի՛ր, ձուկ», 1983, Սվերդլովսկի կինոստուդիա, Գալինա Տուրգենևա,
  7. «Ֆիլիպոկ», 1982, «Էկրան» ստեղծագործական միություն, Ռոզալիա Զելմա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]