Ֆիլիպո Մարինետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպո Մարինետտի
իտալ.՝ Filippo Tommaso Marinetti
Ծնվել էդեկտեմբերի 22, 1876(1876-12-22)[1][2][3][…]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս[4]
Վախճանվել էդեկտեմբերի 2, 1944(1944-12-02)[5][1][6][…] (67 տարեկան)
Վախճանի վայրԲելաջո, Իտալիայի թագավորություն[5]
ԳերեզմանՄիլանի մոնումենտալ գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, դրամատուրգ, կոմպոզիտոր, գիտաֆանտաստիկ գրող, լուսանկարիչ, դիզայներ և քաղաքական գործիչ
Լեզուիտալերեն և ֆրանսերեն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԿրթությունՋենովայի համալսարան
Գրական ուղղություններֆուտուրիզմ
Ուշագրավ աշխատանքներQ57081280?
ԿուսակցությունԱզգային ֆաշիստական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինԲենեդետտա Կապպա
Изображение автографа
 Filippo Tommaso Marinetti Վիքիպահեստում

Ֆիլիպո Տոմազո Մարինետտի (իտալ.՝ Filippo Tommaso Marinetti, դեկտեմբերի 22, 1876(1876-12-22)[1][2][3][…], Ալեքսանդրիա, Եգիպտոս[4] - դեկտեմբերի 2, 1944(1944-12-02)[5][1][6][…], Բելաջո, Իտալիայի թագավորություն[5]), իտալացի գրող։ Ֆուտուրիզմի հիմնադիրն ու տեսաբանը եվրոպական գրականության և արվեստի մեջ։ Գրել է իտալերեն և ֆրանսերեն։ Սկսել է որպես ապագա ոտանավորի բանաստեղծ։ 1909 թվականին առաջին անգամ հրատարակել է «Ֆուտուրիզմի մանիֆեստը»։ Մարինետտին կոչ էր անում ազատագրվել անցյալի «մեռած մշակույթից», հումանիստական իդեալներից, ստեղծել «ապագայի դինամիկ գրականություն»՝ «futuro» (այստեղից էլ՝ ֆուտուրիզմ), որը գովերգեր մեքենայական տեխնիկան, պատերազմը՝ որպես «աշխարհի միակ հիգիենայի»։ Մարինետտին գովերգել է Աֆրիկայի բռնազավթումը («Մաֆարկա ֆուտուրիստը», վեպ, 1910), իտալա-թուրքական պատերազմը («Զանգ-աում-աում», բանաստեղծությունների ժողովածու, 1914)։ Որպես կամավոր մասնակցել է 1914-1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմին։ 1919 թվականից Մուսոլինիի համախոհ էր։ Ֆաշիստական տիրապետության տարիներին ընտրվել է ակադեմիկոս, եղել Իտալիայի գրողների միության նախագահը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 321